Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՈՒ ՍԵՆՅՈՐ

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աշխարհում շատերն են ճանաչում Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսին, բայց քչերն են ճանաչում Խորխե Մարիո Պեդրո Վարգաս Լյոսային: Մինչդեռ Լյոսան, ինչպես եւ Մարկեսը, Գրականության Նոբել ունի, ավելին, Լյոսային այդ մրցանակը շնորհվել է մի շատ ուշագրավ բանի համար: Մարդը, ըստ Նոբելյան հանձնաժողովի, լավագույնս է մանրակրկիտ նկարագրել իշխանության կառուցվածքը եւ անհատի դիմադրությունը, ինչպես նաեւ կարողացել է հրաշալիորեն ներկայացնել ժողովրդի ընդվզման ու պարտության վառ պատկերներ: Համաձայնեք, եթե օրինակ Կրթության եւ գիտության սուպեր նախարարն իմանար, թե ինչի համար է սենյոր Լյոսան Նոբելյան մրցանակ ստացել, հանրակրթական դպրոցներում կանցնեին իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից մեկին, ինչն անխոս հրաշալի կլիներ:

Բայց Լյոսային ու Մարկեսին հիշել եմ ոչ ամենեւին գրականությունից խոսելու համար, մանավանդ որ Լյոսան լուրջ քաղաքական գործիչ է, ամեն դեպքումՙ է՛ր: Մարդը 1990-ին Պերուի նախագահի թեկնածու էր, առաջին փուլում նույնիսկ առաջատարն էր, բայց երկրորդ փուլում պարտվեց ինժեներ-գյուղատնտես Ալբերտո Ֆուխիմորիին, եւ այն ժամանակ, երբ Ֆուխիմորին դառնում էր Պերուի բռնապետ, Լյոսան լքեց հայրենի երկիրը, ապաստանեց Լոնդոնում ու դարձավ Իսպանիայի քաղաքացի:

Իսկ մինչ այդՙ 1976-ին, տեղի ունեցավ մի բան, ինչի մասին գրականությունը նրբանկատորեն լռում է: Ժուռնալիստների ներկայությամբ Լյոսան ապտակեց Մարկեսին: Ես անկեղծ ասածՙ չգիտեմ, թե Գաբրիել Գարսիային էլ ո՞վ է ապտակել, գուցե նրա կինըՙ սենյորա Մերսեդես Բարչա Պադրոն, ասենք այն պահերին, երբ Մարկեսը վերհիշում էր իր տխուր պոռնիկներինՙ մոռանալով, որ տանը ոչ հաց կա, ոչ էլ շաքարավազ, որ որդինՙ ապագա կինոռեժիսոր Ռոդրիգո Գարսիան ուտի: Ամեն դեպքում, փաստով, մեծ Մարկեսին ապտակել է միայն մեծ Լյոսան:

Մարկեսը երկար չէր ներում Լյոսային այս խայտառակությունը: Միայն 2007-ին, ապտակից 31 տարի անց, Մարկեսը թույլ տվեց, որ իր «Հարյուր տարվա մենության» մեջ օգտագործվեն նաեւ Լյոսայի ակադեմիական մեկնաբանությունները:

Մարիո Վարգաս Լյոսան Նոբելյան դափնեկիր լինելուց բացի նաեւ Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ է, Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետ, իսպանախոս աշխարհի ամենահեղինակավորՙ Սերվանտեսի անվան մրցանակակիր: Նա ավելի քան երեք տասնյակ վեպեր, դրամաներ ու էսսեներ է գրել: Նրա հետ գրական ու քաղաքական լուրջ թեմաներով բանավիճել է Գաբրիել Գարսիա Մարկեսը, բայց այս 83-ամյա ծերունին, որն ամբողջ աշխարհում պտտվել է, ասում էՙ 5 տարեկանում ես սովորեցի կարդալ. ավելի կարեւոր բան այլեւս իմ կյանքում տեղի չունեցավ…Ու խնդիրն այն չէ, որ մենք չենք տարբերում կարեւորն անկարեւորից, սա այնքան հին խնդիր է, որ անբուժելի է, բացի այդ պետք է Լյոսա լինես, որ կարողանաս սրանք տարբերել: Խնդիրն այն է, որ չնայած աշխարհում շատերն են ճանաչում Մարկեսին ու քչերըՙ Լյոսային, բայց շատերն են ապտակում եւ քչերն են ներում: Երեւի ներելու համար էլ պետք է Մարկես լինես, կամ ոչ միայն կարդաս, այլեւ հասկանաս նրան: Ու ոչ միայն նրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԹՐԱՄՓԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՆԵՐԵՑ S-400-Ը

Հաջորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական