Շաբաթ, 25 Հուլիս, 2026

2020Թ. ՀՈՒՆՎԱՐԻՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԴԱՌՆԱ 68 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Անցած հինգշաբթի օրը կառավարությունը քննարկման դրեց Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանիՙ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին առաջարկը: Քննարկման արդյունքում որոշվեց վերոհիշյալ երկու պաշտոնյաների առաջարկած 63 հազար դրամի փոխարեն սահմանել 68 հազար դրամՙ նախկին 55 հազար դրամի դիմաց: Օրենքը ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից: