Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽՙ ԱՇԽԱՏԵԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցնող շաբաթվա ընթացքում Սփյուռքի հետ անմիջականորեն կապված երկու իրադարձություն արձանագրվեց Հայաստանում: Առաջինըՙ վարչապետը նշանակեց Սփյուռքի գծով հանձնակատար, որը փոխարինելու է գալիս փակված կամ կրճատված Սփյուռքի նախարարությանը, կառավարման այդ ոլորտը դնելով բացառապես իր անմիջական վերահսկողության տակ: Երկրորդըՙ 28-րդ անգամ գումարվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստըՙ առավելաբար տեսական բնույթի առաջադրանքների մթնոլորտում, առանց գործնական ծրագրերի հայտածումի:

Ու քանի որ այդ երկու իրադարձություններն էլ անցան ներքաղաքական լարվածության ընթացիկ բորբոքումների մթնոլորտում («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումար, Ռոբերտ Քոչարյանի դատական գործ, Ռուսաստանի դեսպանի հանդիպում ՀՀ երկրորդ նախագահի հետ եւ դրան հետեւած «դիվանագիտական սկանդալ», բողոքի մեծ ու փոքր ցույցեր, լեզվակռիվներ եւ այլն), ապա կարիք կա գոնե հակիրճ անդրադառնալու մեր լայն հասարակության ուշադրությանը թերի ներկայացված, բայց համազգային առումով խիստ կարեւոր այդ երկու իրադարձություններին:

Ոչինչ ասած չենք լինի, եթե չասենք, որ Սփյուռքի գծով վարչապետի հանձնակատար Զարեհ Սինանյանի նշանակումը միանշանակ չընդունվեց առավելաբար Սփյուռքը ներկայացնող քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակների կողմից: Մինչ, օրինակ, դաշնակցական շրջանակներից գոհունակության ձայներ էին հնչում Գլենդեյլի նախկին քաղաքապետ եւ քաղաքային խորհրդի անդամ Զ. Սինանյանի նշանակման առթիվ, Հնչակյան կուսակցության Կալիֆոռնիայի վարչությունը առանձին հայտարարությամբ (տեսՙ մեր 2-րդ էջը) դժգոհութուն էր հայտնում եւ բացատրում այդ դժոհության պատճառըՙ նորանշանակ հաձնակատարը դաշնակացականամետ դիրքորոշում է ունեցել իր նախկին պաշտոնավարության ընթացքում: Եղան նաեւ այլ առարկություններ, ինչպեսՙ հանձնակատարի ԱՄՆ-ից լինելը կարող է դուր չգալ ռուսներին, նրաՙ ամերիկյան մեկ գաղթօջախից (հայաստանցիներին հարազատ արտահայտությամբՙ Լոսից) լինելը անտեսվելու ենթակա է դարձնում մեր մյուսՙ եվրոպական, միջինարեւելյան եւ իրանահայ գաղթօջախները, եւայլն, եւայլն:

Մի կողմ թողնելով այդ եւ մյուս բոլոր վերապահություններըՙ պետք է նկատել, որ նորանշանակ հանձնակատարը, լինելով ճարպիկ, ամերիկյան ներքաղաքական հարցերում հմուտ գործիչ, դեռեւս մեզ չի ներկայացրել իր հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ, ինչը չի արել նաեւ, ավելի կարեւորը, վարչապետը, որը, իմ տպավորությամբ, նրան պաշտոնի է կոչել բացառապես անձնական համակրանքի, այսպես կոչվածՙ «թավշյա հեղափոխությանը» Լոսիՙ նախկին հայաստանցիների եւ հատկապես Wellfare-ից կախյալ զանգվածի համակրական-խոսքային աջակցությունից տպավորված: Դա նաեւ արդյունք է Սփյուռքը չճանաչելու, ճանաչելու կարիքը չգիտակցելու: Համենայնդեպս, հենց որ վարչապետն ու հանձնակատարը կներկայացնեն Սփյուռքի նկատմամբ իրենց հայեցակարգը եւ կսկսեն գործել, հայնժամ մենք կկարողանանք գնահատել այդ նշանակման եւ ընդհանրապես այդ պաշտոնի ստեղծման նպատակահարմարությունը:

Գալով մյուս իրադարձությանըՙ անհրաժեշտ է ընդհանրական մի դիտարկում անել. 28-րդ նիստը նման էր նախորդներին թե՛ ներկայացուցչականության, թե՛ արարողակարգային, թե՛ ծրագրումների եւ թե՛ բովանդակային սնամեջության տեսակետից: Միակ տարբերությունը նախորդներից հանրապետության նախագահի ու վարչապետի ծրագրային, մոդայիկ բառովՙ տեսլականների մատուցման ճառերն էին, ուշագրավՙ իրենց խորքային իմաստով: Հանրապետության նախագահինըՙ «21-րդ դարի մարտահրավերներին համահունչ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով, կանոնադրությամբ, անգամ հոգաբարձուների խորհրդի կազմով» փոխվելու անհրաժեշտության շեշտադրումով, իսկ հանրապետության վարչապետինըՙ համազգային հանգանակությունը համահայկական փիլիսոփայության, այն մեր համազգային բյուջեի վերածելու ուղենշումով: Միաժամանակ, վարչապետը մեղադրանք հնչեցրեց «հայկական ներուժի իմիջին հարվածողների» հասցեին, առանց նշելու, որ այդ հարվածներից մեկն էլ ինքն է հասցրելՙ խայտառակ ձեւով աշխատանքից ազատելով հիմնադրամի նախկին տնօրենին, մինչդեռ կարելի էր, եւ պե՛տք էր, նրան հեռացնել առանց հրապարակայնացնելու նրա արարքը:

Ինչեւիցե: Ինչպես ասվեց, բացի վերոհիշյալ ելույթներից հատկանշական որեւէ բան չկար 28-րդ համաժողովում: Ելույթներՙ որոնցում արտահայտված մտքերը դեռեւս պետք է վերածվեն գործի, քանզիՙ միայն արմատապես փոխելով հիմնադրամի աշխատանքային գրեթե բոլոր մեխանիզմները, գործունեության տարողությունը, չափանիշները, խորքայնությունը, կարելի է մեր ժողովրդի ներուժին համապատասխան արդյունք ակնկալել: Եվ դա պետք է անել, ինչպես գրել եմ նախկինում, առաջին հերթին հիմնադրամը դուրս բերելով պետական գործադիր իշխանությունների «հոգածությունից», այլ խոսքովՙ ապաքաղաքականացնելով այն, եւ ՀՀ հաջորդական կառավարություններին թողնելով Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար ըստ առաջնահերթություններիՙ ենթակառույցների զարգացման ծրագրեր առաջարկելու, դրանց նախահաշվարկը կատարելու պարտականությունը:

Այդ եւ այլ բարեփոխումների պարագայում միայն մենք կարող ենք տարեկան հավաքել ոչ թե խեղճուկ 10 կամ 15 միլիոն, այլՙ 100-300 միլիոն դոլար: Բայց դրա համար պետք է նախ լա՛վ աշխատել ճանաչելու Սփյուռքը:

Նախորդ գրառումը

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՅՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՅՐՈՒՄ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական