Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԿԶԳԱ ՍԵՓԱԿԱՆ ՏՈՒՆ ՈՒԵՆԱԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի արդեն երկրորդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցները համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջՙ կամավորական աշխատանքի միջոցով օգնելու եւս մեկ ընտանիքի, այս անգամՙ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյաններին:

Բազմամյա համագործակցության շնորհիվ ավելի քան 170 ընտանիք արդեն իսկ ապահովված է սեփական բնակարանով:

Խաչատուր Գասպարյանը իր ընտանիքի հետ բնակվում է հայրական տանըՙ ութ հոգով մեկ հարկի տակ: Տունը փոքր է մեծ ընտանիքի համար, եւ Գասպարյանները սկսել էին կառուցել իրենց սեփական տունը: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով տան շինարարությունը մնացել էր անավարտ: Տարիներ շարունակ ընտանիքը փորձել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, սակայն բոլոր ջանքերն անօգուտ են եղել: Նրանք կարողացել են կառուցել միայն պատերը եւ տանիքը:

«Արդեն երեք տարի է մենք փորձում ենք ավարտել շինարարությունը եւ տեղափոխվել նոր տուն: Ընտանիքի եկամուտը բավականացնում է միայն ամենօրյա կենցաղային խնդիրների համար: Ամուսնուս եղբայրը չի կարող մտածել ամուսնության մասին, քանի որ տանը տեղ չկա: Եթե նույն տեմպերով շարունակեինք, շատ երկար տարիներ հարկավոր կլիներ տան շինարարությունը ավարտելու համար»,- ասել է Նառան ՙ Խաչատուրի կինը:

«Մեր ընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի հետ համատեղ շարունակում է կանգնել այն ընտանիքների կողքին, ովքեր ունեն իրենց կացարանի շինարարությունն ավարտին հացնելու կամք, բայց չունեն բավարար միջոցներ: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս նմանօրինակ ծրագրերի իրականացմանըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելություններից մեկը համարելով մեր երկրի կարիքավոր ընտանիքներին աջակցելը: Այս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դրսեւորվում է նաեւ շինաշխատանքներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր»-ի աշխատակիցների կամավոր ներգրավումով: Այս տարի երկրորդ անգամ ենք կամավորագրվում տուն կառուցելու գործին: Աշխատակիցների ոգեւորությունը ցույց է տալիս, որ այս տարի եւս կամավորական աշխատանքները շարունակական բնույթ կրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Համագործակցության շրջանակներում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 11 տուն:

Գործընկեր կառույցներից տասնյակ կամավորներ միացել էին Գասպարյաններինՙ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նրանք կատարել են հատակների բետոնացման աշխատանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ 16-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«+3ԳԲ» ԻՆՏԵՐՆԵՏ ՓԱԹԵԹՙ «Viva» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԲՈԼՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական