Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆՏՐՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Ղազախստանում ամփոփում են արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները: Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ դրանց չէր մասնակցում երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը : «Առաջին» բառը այս ընտրությունների համատեքստում տեղին է նաեւ այն պատճառով, որ Ղազախստանի համար այս ընտրարշավը աննախադեպ դարձավ քաղաքական մրցակցության մակարդակով եւ թեկնածուների ներկայացված բազմազանությամբ:

Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, նույնիսկ առանց Նուրսուլթան Նազարբաեւի մասնակցության, անակնկալներ չէին պարունակում: Նազարբաեւի իրավահաջորդիՙ կադրային դիվանագետ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հաղթանակը կանխատեսելի էր: Տոկաեւը խոստացավ շարունակել նախորդի քաղաքական գիծը, որի հեղինակությունը հայրենակիցների շրջանում միշտ էլ բարձր է եղել: Ղազախստանցիներն իրենց մեծամասնությամբ կանխատեսելիորեն քվեարկեցին հանուն կայունության եւ մի քաղաքականության, որը երկիրը բերեց ամենահաջողվածների շարք ոչ միայն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, այլեւ ողջ ետխորհրդային տարածքում:

Սակայն, չնայած այս ընտրությունների կանխատեսելի արդյունքին, չի կարելի ասել, թե նրանք զուրկ էին քաղաքական մրցակցությունից: Բոլորովին: Որպես փաստարկ կա երեք փաստ. նախագահի այդ ընտրություններում մասնակցում էր պատմության մեջ առավելագույն թվով թեկնածու, Ղազախստանում նախագահական ընտրություններում առաջին անգամ կին էր մասնակցում, ընտրարշավի շրջանակներում առաջին անգամ նախընտրական հեռուստաբանավեճ ծավալվեց:

Խոսելով թեկնածուների մասին, արժե նշել, որ այս տարվա ցուցակն իր քաղաքական կազմով ամենաբազմազանն էր Ղազախստանի ողջ պատմության ընթացքում: Այստեղ ներկայացված էին ե՛ւ ձախերը, ե՛ւ ազգայնականները, ե՛ւ լիբերալները, ե՛ւ կենտրոնամետները: Թեկնածուների լայն սպեկտրը, իհարկե, մեծացրեց նախընտրական մրցավազքի ինտրիգը եւ ընտրողներին հնարավորություն տվեց ընտրություն կատարել քաղաքական հոսանքների եւ նրանց ներկայացուցիչների շատ ավելի լայն տեսականուց:

Այս ընտրությունների աննախադեպ բազմազանությունն ընդգծեցին նաեւ դիտորդները: Ամբողջությամբ վերցրած, ընտրարշավի եւ բուն քվեարկության իրենց գնահատականներում միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան առաքելությունների ներկայացուցիչները, նույնիսկ նրանք, ովքեր կանխակալ քննական հայացք ունեին, զարմանալիորեն կառուցողական էին եւ միակարծիք: Ղազախստանի ընտրություններն, ըստ նրանց, անցան մրցակցային պայմաններում, առանց նշանակալից խախտումների, բարձր քաղաքացիական ակտիվության պայմաններում: Որոշ ընտրատեղամասերում նույնիսկ երկար հերթեր գոյացան: Երկրում ընտրություններին մասնակցությունն արդյունքում կազմեց ավելի քան 77%: Քվեարկությանը մասնակցության մասին արժե առանձին ասել: Դրա բավական բարձր մակարդակը, հատկապես արեւմտյան դեմոկրատիաներում քվեարկություններին մասնակցողների թվի անկման ընդհանուր միտման ֆոնին խոսում է Ղազախստանի հասարակության փափուկ քաղաքականացվածության մասին, այսինքն հանրապետության քաղաքացիները հիմա, ինչպես երբեք, հասկանում են, որ իրենց ձայնը կարեւոր է եւ գիտակցում են, որ հատկապես իրենք են որոշում երկրի ապագան:

Քվեարկության օրը ղազախստանցիների բարձր քաղաքացիական ակտիվությունն արտահայտվում էր, որքան էլ դա տարօրինակ հնչի, նաեւ այն բողոքի ցույցերում, որոնք անցան Նուռ-Սուլթանում եւ Ալմաթիում: Բողոքավորները, ցավոք, չէին ներկայացրել հայտ հանրահավաքներ անցկացնելու համար եւ դրա համար էլ իշխանությունները ուժայիններին ներգրավեցին կարգուկանոնը ապահովելու համար:

Հաղթած թեկնածու Կասիմ-Ժողարտ Տոկաեւը արձագանքեց այդ իրադարձություններին մի հայտարարությամբ, որտեղ իշխանության պատրաստակամությունը հայտնեց կառուցելու երկխոսություն նրանց հետ, ովքեր պաշտպանում են այդ իշխանությունը, եւ նրանց հետ, ովքեր այդ իշխանությանը դեմ են: Բացի դրանից, Ղազախստանի ընտրված նախագահը առաջարկեց երկրում ստեղծել հասարակական վստահության գծով հատուկ կոմիտե: Ցույցերը, հատկապես ընտրության օրը, սովորական պատկեր են ժողովրդավարական յուրաքանչյուր երկրում, որոնք վկայում են այն մասին, որ ընտրարշավն ընթանում է առողջ մրցակցային միջավայրում: Այլ բան է, որ Ղազախստանում առայժմ չի ձեւավորված սովորույթՙ համաձայնեցնելու իշխանությունների հետ նման միջոցառումները, որպեսզի դրանք սպառնալիք չդառնան եւ հարմար համապատկեր չստեղծեն տարբեր տեսակի սադրիչների համար: Բայց, ամբողջությամբ վերցրած, հասարակական ելույթների գաղափարը խոսում է ղազախստանյան քաղաքացիական հասարակության զարգացման մասին, քաղաքացիների պատասխանատվության մասին հանուն իրենց երկրի ճակատագրի: Եվ դրանում, անվիճելիորեն, նույնպես դրական նախանշան կա:

Վերադառնալով բուն ընտրություններին, կարելի է համոզված ասել, որ ընտրարշավը եւ նրա բոլոր բաղադրիչները դարձան Ղազախստանում ժողովրդավարական գործընթացների էվոլուցիայի խորհրդանիշ: Իսկ քաղաքական մրցակցության աճը, որը դարձավ այս նախագահական ընտրությունների կարեւոր բաղադրիչը, անպայմանորեն դրական է անդրադառնալու 2021թ. Ղազախստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա: Երկրում, առնվազն, արժե սպասել քաղաքական դաշտի ընդլայնում, բազմակարծության մակարդակի բարձրացում եւ քաղաքական բազմազանության հետագա մեծացում:

Ընտրված նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի երդման արարողությունը վերջակետ կդնի Ղազախստանում իշխանության տարանցման գործընթացում եւ հիմք կդառնա ղեկավարների ժողովրդավարական փոխարինելիության ոչ միայն կոնկրետ այդ հանրապետությունում, այլեւ, հնարավոր է նաեւ, ամբողջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ իրերի նման վիճակը նախադեպեր չի ունեցել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԼՈՍԱՆՋԵԼԵՍՑԻ ՈՒԹ ՀԱՅԵՐ

Հաջորդ գրառումը

ԲԱՅԴԵՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՅԴԵՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԵՋ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026

Ինչպե՞ս է հակառուսականությունը որոշ հայերի մոտ վերածվել պրոադրբեջանականության… Օրեր առաջ գրառում էի արել այն մասին, որ Ալիևը փող է ծախսում...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական