Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆ-ՀԻՏԼԵՐԻ ԴԵՄ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Իսրայելցի պատմաբանների վերջին ուսումնասիրությունըՙ նոր անժխտելի փաստերով

«Իսրայելն այսօր» (israel heute) գերմանալեզու կայքը մայիսի 20-ի համարում, անդրադառնալով «Թուրքիայի մութ անցյալին ու ներկային», գրում է, որ հրեաները Էրդողանին համեմատում են Հիտլերի հետ, քանի որ նրա ղեկավարած Թուրքիան ոչ միայն Իսրայելին, այլեւ ողջ աշխարհին է սպառնում:

Ապրիլի վերջին իսրայելցի օրենսդիրները պահանջեցին, որ Թուրքիան ճանաչի այդ երկրի իրար հաջորդած 3 կառավարությունների իրականացրած Ցեղասպանությունը, հիշեցնում է լրատունՙ ներկայացնելով, թե Իսրայելի Քնեսեթի երկրորդ խոշոր քաղաքական ուժիՙ ընդդիմադիր Կապույտ-սպիտակ դաշինքի համանախագահ Յաիր Լափիդը հայտարարել է, թե «ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի ճնշման պատճառով չընկրկի»: «Մենք բարոյական եւ պատմական պատասխանատվություն ենք կրում Ցեղասպանությունը հիշատակելու եւ ասելուՙ այլեւս երբեք: Սա բոլոր ազգերին է վերաբերում», թվիթերում գրառել էր Լափիդն ավելի ուշ, նշում է կայքը եւ հավելում, թե Իսրայելը մինչ այս մերժել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունըՙ խուսափելով թուրքական կառավարության զայրույթից: Թեպետ Քնեսեթի կրթության հանձնաժողովը 2016-ի օգոստոսին ճանաչել էր այն եւ հող նախապատրաստել, որ Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գրում է «Իսրայելն այսօր» կայքը: Առցանց լրատուն անդրադառնում է Էրդողանի ժխտողականությանը, Մակրոնիՙ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հիշատակի պետական օր հռչակելու խիզախմանը եւ Թուրքիայի նախագահի հակադարձմանըՙ «ազնիվ եղեք, մսյո Մակրոն, Ֆրանսիան գաղութատիրության շրջանում կոտորածներ է իրականացրել, 700 000 հայերին ուղղված ուղերձը Ձեզ չի փրկելու»:

Իսրայելցի հրեա երկու պատմաբաններ ծանրակշիռ, հակազդման տեղ չթողնող, փաստերով հարուստ այնպիսի հետազոտություն են ներկայացնում վերջերս լույս տեսած իրենց հատորում, որ անժխտելի է դարձնում Թուրքիայիՙ 30-ամյա արյունարբու արշավն իր տարածքում գոյություն ունեցող քրիստոնյա հանրության հանդեպ, որ գրեթե ամբողջովին բնաջնջվեց ու բնավեր եղավ, գրում է «Իսրայելն այսօր» կայքը:

Խոսքը Բեն Գուրիոն համալսարանի երկու պատմաբաններիՙ Բեննի Մորրիսի եւ Դրոր Ցե՛եվիի աշխատության մասին է: Հարվարդի համալսարանական հրատարակչությունը 2019-ին լույս է ընծայել նրանց հեղինակած «30-ամյա ցեղասպանություն. Թուրքիան իր քրիստոնյա փոքրամասնությունների կործանման պատճառ 1894-1924 թթ.» 645 էջանոց հատորը: Գիտնականները հետազոտել են թուրքական, ԱՄՆ, բրիտանական, ֆրանսիական արխիվային նյութերը, օգտագործել նաեւ հունական աղբյուրներ, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Ավստրոհունգարիայի արտգործնախարարության փաստաթղթերը եւ հանգել այն եզրակացության, որ «քրիստոնյա հայերն արդարացի են, երբ պնդում են, թե թուրքերն իրենց նախնիների մոտ կեսին սպանել, մնացածին էլ տարագրել են», նշում է «Իսրայելն այսօր» կայքը: Պատմաբանները հաղորդել են, թե սպանդն իրականացրել են քրիստոնյաների դեմ «կրոնական ատելություն» բորբոքելով, մահմեդականներըՙ ներառյալ քրդերը, չերքեզները, չեչեններն ու արաբներն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո մոտ երկու միլիոն քրիստոնյա են սպանել: Բեն Գուրիոն համալսարանի պրոֆեսորները թուրքական երեքՙ ներառյալ Աթաթուրքի կառավարությանն են պատասխանատու համարում 1,5-2 միլիոն քրիստոնյաների տեղահանման համար, որոնց մեծ մասը Հունաստան է փախել:

Հակադարձելով Էրդողանի 2019-ի ապրիլի 24-ի առիթով հնչեցրածՙ ուրացման նողկալի հայտարարությանը, իսրայելցի գիտնականները ներկայացնում են, թե զանգվածային սպանություններից բացի քրիստոնյա հազարավոր կանանց բռնաբարել, առեւանգել, բռնի իսլամադավան են դարձրել: Առեւանգվածներին որպես ստրուկների վաճառել են Հալեպի, Դամասկոսի, Բաղդատի շուկաներում: Այս պրակտիկան վերջերս յուրացրել է «Իսլամական պետությունը», իրազեկում է կայքէջը:

«Գերմանացիները, Գերմանիայի կառավարությունը վաղուց ճանաչել են Երրորդ Ռայխի ցեղասպանության սարսափը, ֆինանսական փոխհատուցում տրամադրել, ռասիզմի դեմ աշխատանք իրականացրել: Իսկ թուրքական կառավարությունն իր քաղաքացիների մեծամասնության հետ, 1924 թվականից սկսյալ շարունակում է ուրանալ մեր հայտնաբերած ցավագին պատմությունը», գրում են իսրայելցի պատմաբաններ Մորրիսն ու Ցե՛եվին Նյու Յորքում հրատարակվող «Wall Street Journal» օրաթերթի մայիսի 17-ին հրատարակված իրենց հոդվածում, որին «Ազգ»ը անդրադարձել է իր նախորդ համարում:

«Իսրայելն այսօր» կայքը հիշատակում է, թե Էրդողանը ցայսօր չի արձագանքել պատմական անհերքելի հենքի վրա կառուցված այս աշխատությանը: Մեր կողմից հավելենք, թե վատ չէր լինի, եթե Հայաստանը նախանձախնդիր լիներ այս անգլերեն գիրքը տարբեր լեզուներով, նաեւՙ թուրքերեն թարգմանելու առաջնահերթությունը ստանձնելու գործին:

Նախորդ գրառումը

ՄԱՅՐԵՆԻՆ ԱՏԵԼՈՒ ՀԱՋՈՂՎԱԾ ՎԵՐՋԱԲԱՆ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԱԹԵՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԱԹԵՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԸ

Լրահոս

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026

Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան Հուլիսի 17-ին Քնեսեթն ավարտեց նստաշրջանը, ամառային արձակուրդ մեկնեց՝ առկախելով կառավարության՝ հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության...

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից «Սիրելի հայրենակիցներ, Շուրջ յոթ ամիս է անազատության...

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական