Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱՐԱՅԻ ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաշխարհաին տերություն դառնալու երազանքով

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը Հավանայում ընդունել է իր թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուին , որը վերջին քսան տարում պաշտոնական այցով Հավանա մեկնած առաջին թուրք արտգործնախարարն է: Ավելի վաղ Չավուշօղլուն հանդիպում էր ունեցել Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի նախագահ Էստեբան Լազոյի հետ: Կուբայի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարեկամական կապերը, ինչպես նաեւ վավերացրել են բազմակողմանի փոխհարաբերությունները զարգացնելու մտադրություն, մասնավորապեսՙ առեւտրի ոլորտում: Չավուշօղլուն նշել է, որ երկու կողմերը միանման դիրքորոշումներ ունեն մի շարք համապարփակ հարցերի շուրջ:

Մի շարք թուրք փորձագետների գնահատման համաձայն, Չավուշօղլուն շարունակում է Թուրքիայի սկսած ճեղքումը լատիամերիկյան ուղղությամբ: Նրանք դա շաղկապում են անցյալ նոյեմբերին տարածաշրջանի երկրների հետ կապերի ամրապնդման նպատակով նախագահ Էրդողանի այնտեղ կատարած այցելության հետ: Էրդողանը ավելի վաղՙ 2015 թվականի փետրվարին, արդեն եղել էր Կուբայում, երբ այցելել էր նաեւ Չիլի, Էկվադոր եւ Պերու: Այդ ժամանակ նրա Կուբա այցելելը անվանել էին տարօրինակ, թեեւ դա համընկնում էր ԱՄՆ-ի հետ Հավանայի հարաբերությունների կարգավորման պահին: Այժմ իրավիճակն ուրիշ է: Թուրքիայի քաղաքականությունը ստացել է նոր ազդակ, երբ նախագահ Էրդողանը Վենեսուելայի նախագահ Մադուրոյին պաշտպանություն հայտնեց հետեւյալ արտահայտություններով. «Եղբայր իմ, Մադուրո, դիմացի՛ր, մենք քեզ հետ ենք»: Ըստ որում, Անկարան ԱՄՆ-ին եւ լատինամերիկյան որոշ երկրնրի մեղադրեց Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու մեջ:

2016-ի հուլիսին անձամբ պետական հեղաշրջման փորձը վերապրած եւ նման սցենարի ստեղծման ժամանակն ու հեղինակներին լավ ճանաչող Թուրքիայի նախագահը, ըմբռնումով եւ համերաշխությամբ վերաբերվեց Վենեսուելայի ղեկավարին: Այդպիսով, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Անկարան ամերիկացիներին բացահայտ մարտահրավեր նետեց Լատինական Ամերիկայում, որը ԱՄՆ-ը ավանդաբար համարում է սեփական շահերի տարածաշրջան: Թուրքիան ցույց տվեց, որ ինքը ընդլայնում է իր քաղաքական աշխարհագրությունը ավանդական մերձավորարեւելյան ու եվրոպական ուղղությունների հետ մեկտեղՙ ուշադրություն դարձնելով Լատինական Ամերիկային եւ հատկապես Կուբային: Ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, տվյալ դեպքում Լատինական Ամերիկայի երկրների հետ Թուրքիայի համագործակցության տնտեսական կողմը մղվում է երկրորդ պլան: Լատինական Ամերիկայում Վաշինգտոնին մարտահրավեր նետելովՙ Անկարան ձգտում է ներկայանալ որպես համաշխարհային տերություն:

Բացի դրանից, թուրքերը տեսնում են, որ Կարակասում ամերիկացիների գործերը այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսված էր: Թուրքական Sabah հրատարակության կարծիքով, Անկարան մանեւրելու լայն հնարավորություն է ստանումՙ ընդհուպ Կարակասի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում կամ նույնիսկ Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության շփումներում միջնորդական դերի ստանձումը: Նշենք իրադրության եւս մեկ առանձնահատկություն. Կուբայի հետ Թուրքիայի մերձեցումը տեղի է ունենում Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման եւ ռազմական ու տնտեսական համագործակցության ընդլայնման պայմաններում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում Մոսկվայի, Անկարայի ու Հավանայի շահերի ընդհանրության պայմաններում: Եթե Կուբան Լատինական Ամերիկայի թեթեւ քաշային երկրների բանալին է, ապա նրա հետ կապերը սերտացնող երկիրը ձեռք կբերի Լատինական Ամերիկայի հետ առեւտրատնտեսական եւ աշխարհաքաղաքական հարաբերությունները զարգացման հսկայական հնարավորություններ:

Ճիշտ է, Թուրքիայի կողմից Կուբայի եւ Լատինական Ամերիկայի իրական «հայտնագործումը» դեռ հեռու է: Առայժմ գոյություն ունեն հավակնոտ նախագծեր, հեռանկարներ, երկկողմ հարաբերությունների խորացման ազդակներ: Գլխավորն այն է, թե Անկարան որքանով կկարողանա դիմակայել տվյալ ուղղությամբ ԱՄՆ-ի ճնշմանը, որպեսզի ի վիճակի լինի Կուբայի հետ զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԱՐԺԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Հաջորդ գրառումը

ՍԱԼՄԱՆ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՔՔԱ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՐԱԲ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱԼՄԱՆ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՔՔԱ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՐԱԲ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական