Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ «ՉԻ ՁԳՏՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, ԹուրքագետԴրանում «շահագրգռված» է ռազմարդյունաբերական կոմպլեքսըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայտարարություններով հաճախակի զարմացնում է միջազգային հանրությանը եւ շփոթմունք է պատճառում Եվրոմիության երկրներին: Զարմանքն ու շփոթմունքը թվում է թե պայմանավորված են հայտարարությունների հակասականությամբ, որոնց, բացի մրցակիցներ Ռուսաստանից եւ Չինաստանից, փորձում են հակազդել նաեւ այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան. Գերմանիան, նունիսկ Կանադան: Թրամփի խնդրո առարկա հայտարարություններն առնչվում են Մերձավոր եւ Միջին Արեւելքինՙ մասնավորապես Սիրիային եւ Իրանին:Հայտարարությունները Սիրիայի պարագայում էլ ավելի են խորացնում երկրում առկա քաոսը, իսկ Իրանի հետ գագաթնակետին են հասցնում ԱՄՆ- ի հարաբերությունների լարվածության սրումը: Դրանով թեժանում է Իրանին ու Սիրիային աջակցող Ռուսաստանի եւ Չինաստանի հետ վերջինի անհաշտ մրցապայքարը, ինչն միանգամայն բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում առեւտրատնտեսական շահերի կողքին նաեւ ռազմավարական շահեր հետապնդող եվրոպական դաշնակիցների ռազմաքաղաքական ներկայության վրա: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներին, մասնավորապես Սաուդյան Արաբիային, որն ստիպված, հավանություն տալով ԱՄՆ-ի Թրամփի հայտարաություններից բխող նկրտումներին, առճակատման մեջ է մտնում մերթ Իրանի, մերթ Սիրիայի հետ:Այս ամենի հետեւանքով, ինչ խոսք, անկայունությունը մշտական գործոն է դառնում տարածաշրջանում, իսկ հակասություններն ավելի քան անլուծելի: Ատեղծված իրավիճակն անխուսափելիորեն հուսահատության շեմին է կանգնեցնում սկսած 2011-ից չհայտարարված պատերազմի թատերաբեմ կամ ամերիկյան սպառնալիքների թիրախ դարձած երկրներին: Գալով նախագահ Թրամփի հայտարարություններին, ապա նա 2018-ի դեկտեմբերի 19-ին հայտարարել էր ամերիկյան զինվորներին Սիրիայից դուրս բերելու իր ընդունած որոշման մասին: Սակայն, 2019-ի փետրվարի 22-ին Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը հանդես եկավ հայտարարությամբ, այն էլ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից 5 րոպե հետո, եւ ասաց, որ 200 ամերիկյան զինծառայող շարունակելու է մնալ Սիրիայի հյուսիսում: Սանդերսին փետրվարի 23-ին հաստատեց նաեւ ինքը Թրամփը, ապա Fօreign Policy հանդեսն ավելացրեց. «Սիրիայի հյուսիսում տեղակայված է 200 ամերիկյան զինծառայող, եւս 200-ին տեղակայելու ենք երկրի հարավ-արեւելքում գտնվող ալ-Թարիֆ ռազմաբազայում, կանխելու համար Իրանի առաջխաղացումը դեպի քրդական շրջաններ»:Հակասականությունն ակնհայտ է: Դա ավելի ակնհայտ է դառնում նախագահ Թրամփի Իրանին առնչվող հայտարարությունների պարագայում, որոնք վերջին օրերին Պարսից ծոցում նոր պատերազմի բռնկման սպառնալիքով խիստ մտահոգիչ էին դարձել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ միջազգային ողջ հանրության համար, ԱՄՆ-ի դաշնակիցները ներառյալ: Հայտարարություններն ունեն իրենց նախապատմությունը: Ինչպես հայտնի է, 2018-ի մայիսի 8-ին նախագահ Թրամփը, դուրս գալով դեռեւս 2015-ի հուլիսի 14-ին Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագրից, նույն թվի նոյեմբերին ուժի մեջ էր դրել այս երկրի նկատմամբ մինչ այդ կիրառվող պատժամիջոցները:Ընդորում համաձայնագրի տակ ԱՄՆ-ի հետ ստորագրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամներըՙ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը, ավելինՙ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հավաստել էր, որ միջուկային ծրագիրն Իրանում բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: 2019-ի ապրիլի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ մայիսի 2-ին լրանում է Իրանից նավթ ներմուծելու համար այն 8 երկրներին 60 օրով տրամադրված լիազորությունների ժամկետը, որոնց թվում էին նաեւ Թուրքիան, Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն այս հայտարարությունը պայմանավորեց ԱՄՆ-ի անճարակությամբ, իսկ Եվրոմիությունն ափսոսանք հայտնեց այդպիսի որոշման առթիվ: Դրան հետեւեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական օտարերկրյա կազմակերպությունների շարքում ընդգրկելու ԱՄՆ-ի նախագահի որոշումը:Ի պատասխան այս որոշմանը, Իրանի խորհրդարանը ամերիկյան բոլոր զինծառայողներին ճանաչեց որպես ահաբեկիչներ, ապա ուրանի հարստացման ծրագիրը վերսկսելու որոշում ընդունեց: Դրան հետեւեց Թրամփի մայիսի 20ի հայտարարությունը. «Եթե Իրանը պատերազմի է ձգտում, թող իմանա, որ դա նրա վերջը կլինի: Այլեւս Իրանը չպետք է փորձի սպառնալ ԱՄՆ-ին»: Երկուստեք սպառնալիքներով զուգորդվող այս հայտարարությունների մեջ ամենաուշագրավը նախագահ Թրամփի, թերեւս, մայիսի 22-ի հայտարարությունն է:Ամերիկյան Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահ Թրամփը, մատնաշելով ռազմարդյունաբերական կոմպլեքսի մասին, գանգատվել է, որ իրեն ստիպում են պատերազմ սկսել Իրանի դեմ: Նա Իրանին բնութագրել է որպես խնդրահարույց երկիր, ապա հաղորդավարի հարցին ի պատասխան ավելացրելՙ «Ես Իրանի դեմ պատերազմ չեմ ուզում: Սակայն, պետք չէ ինքներդ ձեզ խաբեք, այս երկրում կա ռազմարդյունաբերական կոմպլեքս, որն անընդհատ պատերազմի է ձգտում»: Այնուհետեւ Թրամփն անդրադարձել է ամերիկյան զինվորներին Սիրիայից դուրս բերելու խնդրին, մատնանշելով. « Երբ ես խոսում եմ մեր զինվորներին Սիրիայից դուրս բերելու մասին (ռազմարդյունաբերական կոմպլեքսի) մարդիկ խելագարվում են: Վաշինգտոնում կան այնպիսի մարդիկ, որոնք չեն ուզում հեռանալ ոչ մի երկրից: Ստիպված մի քանի հարյուր զինվորի թողել եմ այնտեղ: Եթե իրենց մնար, ապա հազարավոր զինվորներ կուղարկեին»:ԱՄՆ-ի նախագահը հերքել է նաեւ այն պնդումները, թե ինքը Իրանի հետ բանակցություններ վարելու ձգտումներ ունի, այնուհետեւ հայտնել է հետեւյալ կարծիքը. «Իրանական կողմը երբ պատրաստ կլինի բանակցությունների, կդիմի մեզ: Այդ ընթացքում կշարունակվի քայքայվել նրանց տնտեսությունը, որքան էլ դա ցավալի լինի իրանական ժողովրդի համար»: Ի դեպ, օգտվելով առիթից նշենք, որ «ռազմարդյունաբերական կոմպլեքս» հասկացության հեղինակը հայտնի ռազմական եւ պետական գործիչ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Էյզենաուերն է, որը նա շրջանառության մեջ էր դրել դեռեւս 1961-ին:Դոնալդ Թրամփի վերոհիշյալ խոսքերը հերքում են նաեւ «Նյու Յորք Թայմսի» վերջերս հրապարակած տեղեկատվությունը, համաձայն որի Պենտագոնն ԱՄՆ-ի նախագահին է ներկայացրել մի ծրագիր, որը նախատեսում է 120 հազարանոց զորք ուղարկել Մերձավոր Արեւելք եւ այդ ուղղությամբ իբր կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Որքան էլ հերքվի ամերիկյան ազդեցիկ թերթի տեղեկությունը, դրա հրապարակման փաստն ինքնին վկայում է պետական բարձրագույն իշխանության վրա, նախագահը ներառյալ, ռազմարդյունաբերական կոմպլեքսի ունեցած ազդեցության մասին:Մնում է ավելացնել, որ նախագահ Թրամփի միջազգային հանրությանն ու ԱՄՆ-ի դաշնակիցներին զարմացնող, նրանց մոտ շփոթմունք առաջացնող հայտարարությունների հիմքում ռազմարդյունաբերական կոմպլեքսի նշված ազդեցությունն է, հենց դրանով է պայմանավորված ԱՄՆ-ի նախագահին կամայականորեն վերագրվող ագրեսիվ վարքագիծը տարածաշրջանում: Ակնհայտ է, որ ռազմարդյունաբերական կոմպլեքսին ոչ մի կերպ չի կարող հուզել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Բայց ամերիկյան ագրեսիային դիմակայելու Իրանի ներուժը հաստատ հուզում: Խնդիրը, սակայն, սոսկ ներուժը չէ, այլ այն աջակցությունը, որը Իրանը ստանում ԱՄՆ հետ տարածաշրջանում հաջողությամբ մրցակցող Ռուսաստանից եւ դեպի տարածաշրջան ձգտող Չինաստանից:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՆՔՈՒՄ ԹՌՉԵԼՈՒ ԵՆ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԱՐԺԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱՐԺԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու՝ Խաչիկ Մանուկյանը, հայտարարություն է տարածել:

ԿարդալDetails

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական