Մայիսի 23-ին տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհրդի նիստում ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ հրաժարական է տալու: Արամ Սիմոնյանն իր հրաժարականը բացատրում է իշխանությանՙ իր դեմ ուղղված ճնշումներով, որը վնասում է համալսարանի բնականոն զարգացմանը: Իր ելույթում Սիմոնյանը նշել է, որ ԵՊՀ 100-ամյակը պետական մակարդակով չնշելը պետական ամոթ է դառնալու մեզ համար: