Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հանրահայտ կինոդերասան, ռեժիսոր եւ կինոգործիչ Սերժ Ավետիքյանը Փարիզից առանձին երկտողով մեզ է փոխանցել իր այս Բաց նամակը, որը հրապարակում ենք հաճույքով: Քանզի արծարծվող թեմանՙ հայ մշակույթի պահպանման ու զարգացման, այդ բնագավառում պետական կառույցների պարտականությունների եւ մշակութային գործիչների գործելակերպի փոփոխության անհրաժեշտությանը վերաբերող, խիստ այժմեական ու կենսական է մեր երկրի ու ժողովրդի համար: Հուսով ենք, որ Բաց նամակը համապատասխան արձագանքի կարժանանա պետական մարմինների, մշակութային գործիչների եւ առհասարակ մեր ընթերցողների կողմից:

Հայերը սիրում են արվեստը եւ այն կիրառում տարբեր ձեւերով : Նրանք աշխարհին ասելու դեռ շատ բան ունեն իրենց մշակույթով, որը զարգացել էՙ Հայաստանում եւ սփյուռքում այլ մշակույթների հետ հարաբերվելով: Մշակութային փոխազդեցությունը, որտեղ էլ լինենք, անհերքելի հարստություն է բոլորի համար եւ աշխարհին բացվելու հնարավորություն:

Հայաստանի կառավարությունը որոշել է Կրթության եւ գիտության նախարարության հետ միավորել մշակույթի նախարարությունը : Մեկ նախարարությունում մշակույթը եւ կրթությունը միավորելու հարցը նոր չէ: Կառավարությունները հաճախ փորձում են ստեղծել մեկ մեծ նախարարությունՙ երիտասարդության եւ կրթության բոլոր ոլորտները վերահսկելու նպատակով, եւ երկրները, որոնք ունեն մշակույթի առանձին նախարարություն (օրինակՙ Ֆրանսիան), շատ չեն: Իրականում, դա վատ բան չէ եւ թույլ կտա ավելի մեծ արդյունավետությամբ աշխատել եւ հասնել մասշտաբի էֆեկտի (ծախսերի կրճատման):

Այնուամենայնիվ, մեկ նախարարության հարկի տակ կրթության ու մշակույթի ոլորտների միավորման արդյունքում ծախսերի կրճատման ապահովման հարցը վիճելի է:

Որքան կարողացել եմ հասկանալ որոշ քննարկումներիցՙ կրթությունն ու մշակույթը դիտարկվում են որպես փոխկապակցված ոլորտներ: Մշակութային կրթությունն ու կրթության մեջ արվեստի ներկայությունն, ընդհանուր առմամբ, կարող են շատ օգտակար լինել երիտասարդների կրթության, աշխարհի ու նրա բազմազանության նկատմամբ զգայուն ու բաց լինելու հարցերում: Սակայն կրթությունը, լինելով դոգմատիկ եւ ակադեմիական, չի կարող ձեւավորել կամ կարգավորել մշակույթը, որը ձգտում է դուրս գալ սահմանափակումներից եւ գտնել արտահայտման ազատություն այնտեղ, ուր կարող է ունենալ փրկարար ու բարերար ազդեցություն:

Ներդրումային ջանքերն առաջնահերթորեն կրթության ոլորտին ուղղելու պարագայում էլ, իմ կարծիքով, ճիշտ չէ մշակույթի բյուջեն կրճատելը: Մշակույթն, իր ամբողջության մեջ, «ծանր արդյունաբերություն» է, հատկապես այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ այն պահպանվել է դարերի ավանդույթներով, եւ որտեղ յուրաքանչյուր երեխա ձգտում է սովորել երգել, որեւէ երաժշտական գործիք նվագել, պարել, բեմում խաղալ, նկարել, բանաստեղծություններ գրել, ասմունքել եւ, ինչու ոչ, երազել ռեժիսոր դառնալու մասին: Այս ավանդույթներն ու ձգտումները եկել են հեռվից եւ դիմացել ժամանակի փորձությանը եւ եթե այսօր աջակցություն չստանան, կարող են հետզհետե վերանալ, դրսեւորվել ընդամենը սիրողական մակարդակումՙ մասնագիտորեն զարգանալու փոխարեն:

Ներկայիս որոշումներն ինձ խոցելի եւ, հատկապես, ոչ հստակ են թվում: Դա կարող է լինել այն պատճառով, որ կտրվել են կապերը նոր ղեկավարների եւ արվեստի աշխարհի միջեւ, որը շարունակ ապրել ու զարգացել էՙ բնականաբար ստիպված լինելով հաճախ գործարքի մեջ մտնել նախորդ կառավարությունների հետ: Այդպես է աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում: Ղեկավարները փոխվում են, արվեստի գործիչները մնում են ու շարունակում իրենց աշխատանքը նույնիսկ տարակարծության պայմաններում: Եթե ստիպված ես անվերապահորեն համաձայնել ամեն հաջորդող կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ, ապա միայն պրոպագանդա ես անում, ինչն այլեւս ոչ թե արվեստի տիրույթում է, այլՙ ստրկամտության: Դա տեսել ենք ոչ վաղ անցյալումՙ Հայաստանի անկախացումից առաջ, բայց այդ ժամակակ կար ըմբոստանալու ոգի, եւ խիզախ արվեստագետները կարողացան ստեղծել հետաքրքրական լեզու: Կարծես թե այսօր այդպես չէ, քանի որ դիմադրությունը, հնարավոր է, փոխել է ճամբարը: Բայց ինչպե՞ս կարելի է փոխել մտածելակերպը այսքան կարճ ժամանակահատվածում, ինչպե՞ս կարելի է նորից սովորել ազատվել այդ վարքագծից ու ժեստերից, երբ սովորել ենք ճարպկորեն հարմարվելուն, եթե չասենքՙ մեքենայություններին ու մշտական առուծախին:

Այս հարցը տրվում է հատկապես, երբ խոսքը վերաբերում է թատրոնների, կինոթատրոնների, թանգարանների, արվեստի դպրոցների գործունեությանն ուղղված հանրային եւ մասնավոր ներդրումներին: Ճիշտ է, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւան քաղաքում 16 պետական թատրոնների գոյությունը մշակութային մեծ, նույնիսկ շատ մեծ նվեր է ներկայիս իրավիճակում: Անշուշտ, նախընտրելի է քաղաքում ունենալ ավելի շատ թատրոններ, քան լյուքս խանութներ, բայց նաեւ պետք է, որ այդ մշակութային վայրերը լինեն կենսունակ եւ գրավիչ, իսկ տոմսերն էլ մատչելի լինեն առավելագույն թվով մարդկանց համար: Եթե միայն պետության կողմից ֆինանավորվող այդ թատրոնները, ամեն թատերաշրջանում շարունակեն պահել իրենց թատերախմբերն ու խաղացանկը, ծանր բեռ կլինեն, եւ հատկապես, ոչ այնքան հետաքրքրական, որքան թվում ենՙ մրցակցության առումով: Ինչո՞ւ պետք է բոլոր թատրոններն ունենան մշտական դերասաններ, որոնք ի վերջո լավ չեն վաստակում, ինչո՞ւ պահել խաղացանկ, երբ կան բեմադրություններ, որոնք ներկայացնելովՙ կարելի է թատրոնները բազմազան դարձնել եւ ընդլայնել առաջարկը: Խոսքը թատերախմբերին մեկ օրում իրենց թատրոններից զրկելու, որբացնելու մասին չէ, այլ, մասնագիտական շրջանակներում խորհրդակցելով, հստակ ու օգտակար փոփոխություններ կատարելու:

Եթե պետությունը հոգում է թատրոնների շենքերի ծախսերը, ինչպես նաեւ տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների աշխատավարձերը, վերջիններս կարող են առաջարկել նախագծեր ու ֆինանսավորման մեխանիզմներ ոչ միայն պետական բյուջեի (նոր ստեղծագործությունների աջակցության հանձնաժողովներ, որոնք ունենալով պետական ֆինանսավորում, կարող են աջակցել որոշ ստեղծագործողների), այլ նաեւ մասնավորՙ մշակութային հիմնադրամների, անկախ պրոդյուսերների, մասնավոր ընկերությունների, բանկերի միջոցների հաշվին: Պարզ է դառնում, որ մրցակցությունը եւ ամեն մի նոր ներկայացման արժեւորումն այլ կերպ կընկալվեն հանրության եւ ոլորտի պրոֆեսիոնալների կողմից: Դա դերասաններին հնարավորություն կտա աշխատել կոնկրետ պայմանագրերով, արժանապատիվ կյանքի համար համապատասխան գումար վաստակել եւ, միաժամանակ, ազատ լինել համագործակցելու երիտասարդ դրամատուրգների եւ բեմադրիչների հետ, որպեսզի վերջիններս ինքնադրսեւորվեն եւ բացահայտվեն, բնականաբար, ոչ թե արագահաս հաջողության ակնկալիքով, այլ այն հույսով, որ հաջողության անիվն իրենց կողմը կպտտվի: Պետությունը չի կարող եւ պարտավոր չէ բոլոր ծախսերն իր վրա վերցնել, բայց կարող է աջակցել ու խրախուսել ստեղծագործողներին: Թատրոնները կարող են շահույթով աշխատել, եթե շրջագայություններ կազմակերպեն մարզերում, հարեւան երկրներում եւ սփյուռքում : Դրա համար, ինչպես կինոյի դեպքում, ներկայացումները պետք է լինեն բարձրորակ եւ արտահանման առումով ներկայանալի: Անկախ պրոդյուսերները, ինչպես նաեւ թատերական շրջագայություններ կազմակերպող գործակալությունները պետք է հնարավորություն ունենան իրենց գործով զբաղվել, պետական աջակցություն ստանալ ռիսկերի առկայության դեպքում:

Ես չեմ շոշափի կինոարտադրության վերակազմակերպմանն առնչվող հարցերըՙ իմանալով, որ դա ավելի ընգրկուն ու բարդ ոլորտ է: Պարզապես պետք է իրականության աչքերին նայել եւ արձանագրել, որ ներկայումս Հայաստանում ազգային կինեմատոգրաֆ չկա: Բացի այդ, քանի որ կինոսրահների շուկայի հնարավորությունները շատ համեստ են, պետական մակարդակով կինոյի շահութաբերություն կարող է չլինել կամ շատ քիչ լինել: Ավելի շատ պետք է մտածել այլ երկրների հետ համատեղ արտադրության մասին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ, որպեսզի այս երկրում կինոարտադրությունը շահութաբեր լինի, դռները կբացվեն կինոյի ոլորտի պրոֆեսիոնալների, անկախ պրոդյուսերների, տեխնիկական մասնագետների, ինչպես նաեւ ռեժիսորների եւ դերասանների առջեւՙ իրենց ճանապարհը վերագտնելու համար: Բայց այստեղ էլ անհրաժեշտ է, որ պետությունը պատշաճ բյուջե հատկացնի, որպեսզի համապատասխան կառույցները կարողանան աջակցել նախագծերի իրականացմանը:

Պահանջվում է ժամանակ ու համբերություն, բայց նաեւ անհրաժեշտ է քննարկել, բանակցել, վերլուծել նորերի հետ, նաեւՙ հների, որոնք ունեն ստեղծագործական ու գործնական հարուստ փորձ, որի զգալի մասը կարող են փոխանցել: Անհրաժեշտ է Հայաստանում մշակույթը դիտարկել որպես առաջամարտիկ, որպես մեծ հարստությունՙ նրան տալով զարգանալու բոլոր հնարավորությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

WDR-Ը ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՍՓՌԵՑ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

WDR-Ը ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՍՓՌԵՑ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 95-ԱՄՅԱԿԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական