Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԶ «ՀԱՂԹՈՂԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏՔ ՉԷ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Օրերս կորցրեցինք մեր տաղանդավոր բեմադրիչներից Հրաչյա Աշուղյանին, հատկապես զանգվածային միջոցառումների հայտնի ռեժիսորին, որը խորհրդային ժամանակներից ի վեր ղեկավարում էր հրապարակային թատերականացված մեր գրեթե բոլոր ձեռնարկները: Ողորմի իր հոգուն, որը կարծում եմ չի նեղանա ինձնից, եթե զուգահեռեմ նրա մասնագիտությունը զանգվածային տեսարանների նորօրյա մեկ ուրիշ մասնագետի հետ, որը վերջին մեկ տարում բազմաթիվ ապացույցներ տվեց թատերական իր վարպետության մասին, այս անգամ քաղաքական ասպարեզում: Մանավանդ որ Հրաչյա Աշուղյանը առօրյա կյանքում շատ էր սիրում հումորը եւ նեղ շրջանակում հայտնի էր քաղաքական-պետական պաշտոնյաներին երգիծելու իր բացառիկ շնորհով:

Կռահեցիք անշուշտ. ակնարկս վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը անուրանալի տաղանդ ունի զանգվածային տեսարաններ սարքելու, բեմադրելու եւ ուզած պահին վարագույրը փակելու, դրամատիկ ազդեցություն գործելով հանդիսականների վրա: Անուրանալի է նրա տաղանդը հատկապես դերակատարների, այս պարագայումՙ ժողովրդային զանգվածի վարժեցման եւ հնազանդեցման գործում:

Բայց, ի՞նչն էր դրդել մեր վարչապետին անցյալ կիրակի օրը «լայվ» մտնելով իր հետեւորդներին հաջորդ օրվա ներկայացմանը նախապատրաստելու, դատարանների գործունեությունը դադարեցնել հրահանգելու համար: Հետզհետե նվազող իր ժողովրդականությունը խթանելո՞ւ, հետեւորդների զգոնությունը պահպանելո՞ւ, իր կուսակցության շարքերը կուռ պահելո՞ւ, մեկ անգամ եւս իր անուրանալի հեղինակությունը դրսի ու ներսի համար ի ցույց դնելո՞ւ, անհնազանդ դատավորներին զգաստացնելո՞ւ, թե՞ իսկապես անկատար, թերի եւ հիվանդ մեր արդարադատությունը բարեփոխելու ձգտումը: Հավանաբարՙ այդ բոլորը: Առավելՙ Արցախյան ճակատում միայն իրեն հայտնի խարդավանքների գոյության պնդումը, որը նա որակեց «դավաճանական» գործունեություն, մինչդեռ իր այդ պնդումը կարելի է որակել որպես Ադրբեջանին ուղղված հարձակման հրավեր…

Չխորանալով, առայժմ, վերջին այդ ծանրակշիռ մեղադրանքի քննության մեջ, կարելի է անել հետեւյալ հարցադրումը. հանրապետության վարչապետը չէ՞ր կարող սահմանադրական եւ օրենսդրական իր լայնահուն իրավասությունները այլ կերպ ի գործ դնել արդարադատական համակարգի բարեփոխում անցկացնելու համար, որի անհրաժեշտությունը կա՛ Հայաստանում: Նկատի ունեմՙ Բարձրագույն դատական խորհրդին, Սահմանադրական դատարանին եւ վերջապեսՙ իրեն հլու-հնազանդ խոհրդարանական մեծամասնությանը դիմելու եղանակը: Ի՞նչ կարիք կար թատերականացված գործողությունների: Ո՞վ չգիտի, որ ժողովրդային ընդհանուր- մեղմ բառ օգտագործեմ- վերապահություն կա մեր դատարանների նկատմամբ: Պե՞տք էր դրամատիկ դարձնել այդ վերապահությունը, պե՞տք էր իր բունՙ «անցումային արդարադատություն» (Transitional Justice) ստեղծելու ծրագիրը փաթեթավորել ժողովրդային դժգոհությամբ: Ժողովուրդՙ որի մեծամասնությունը ոչ մի բան չգիտի «անցումային արդարադատության» մասին, մինչ տարեց մեր ազգակիցների մոտ այն կարող է զուգահեռվել սովետական տխրահռչակ «տրոյկաների» հետ…

Դժվար է ասել, թե վարչապետը կամ նրա խորհրդականները որքա՞ն են խորացել 50-60-ական թթ.ին գաղութարարական ստրկությունից նոր դուրս եկած, իսկ հետագայումՙ ցեղասպանական գործողություններ տեսած աֆրիկյան եւ այլ երկրներում կիրառված այդ համակարգի կիրառման փորձի ուսումնասիրման մեջ, որոնց մասին մեծ ծավալի նյութեր կան ոչ միայն իրավագիտական աշխատություններում, այլեւ ՄԱԿ-ի բազմաթիվ փաստաթղթերում, քանզի նման համակարգերի մեծ մասը կիրառության է դրվել ՄԱԿ-ի հանձնարարությամբ ու հսկողությամբ: Սակայն կարծում եմ նման համակարգ ստեղծելու մտադրության մասին բարձրաձայնելուց առաջ վարչապետն ու կառավարությունը պիտի՛ դիմած լինեին ՀՀ Սահմանադրական դատարանՙ Հայաստանում այդ համակարգի որդեգրման սահմանադրականությունը պարզելու համար:

Արդարեւ, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ կետը արձանագրում է. «Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է» : Մինչդեռ անցումային դատական համակարգը ենթադրում է արտակարգ դատարանների ստեղծում: Ընդամենը մեկ վերապահումով. այն երկրները, որոնք կիրառել են այդ համակարգը, ստեղծել են նաեւ արտադատարանականՙ այսպես կոչված «Ճշմարտության հանձնաժողովներ» (Truth Commissions), որոնք քննել, ստուգել, դասդասել են ազգաբնակչության տուժած հատվածի բողոքներն ու գանգատները, հետագայում դրանք ներկայացնելու համար դատարան: Հետեւաբար, առանց նման հանձնաժողովների եզրակացության մերկապարանոց հայտարարություններ անելը, թե մեր դատարանները ընդհանրապես բանի պետք չեն, բնավ բավարար չէ: Ավելինՙ այն թաքցնում է մի այլ նպատակ, որի անունը դարեր շարունակ հայտնի է եղել որպես «հաղթողի արդարադատություն» (Victor՛s Justice):

Եթե վարչապետն ու նրա կառավարությունը առանց օգտագործելու իրենց սահմանադրական իրավասություններն ու սահմանադրական գործիքները, այլ հենվելով ժողովրդի մի մասի աջակցությանը, ցանկանում են Հայաստանում ստեղծել իրենց դուր եկած արդարադատական համակարգը, ապա ստիպված ենք այն կոչել այնպես, ինչպես կաՙ հաղթողի արդարադատություն: Իսկ հաղթողները, հազվագյուտ բացառությամբ, արդար չեն լինում:

Իսկ դա մեզ պետք չէ, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական