Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐՔՈՒՄ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի azg.am ինտերնետային կայքում 2019 ապրիլի 18-ին հրապարակել էինք «Ինչո՞ւ է աղմկում Շմ. Գրիգորյանը, կամ «հեղափոխական» Նազենի Ղարիբյանի հակահեղափոխական գործունեությունը» վերնագրով ընդարձակ հոդված Հայրենասեր Հայրենասերյան ստորագրությամբ, մաեստրո Կոստանտին Օրբելյանի նկատմամբ ձեռնարկված արշավի մասին, որտեղ շոշափվել էին նաեւ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի ու նրա տնօրեն Շմավոն Գրիգորյանի անունը, ինչը, ըստ վերջինիս փաստաբան Վահե Մնացականյանից խմբագրությանս ստացած պաշտոնական նամակի, նրա «պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը» արատավորելու բնույթն ունի եւ «զրպարտություն է»:

Նամակում փաստաբանը խմբագրությունից պահանջում է azg.am կայքում հրապարակել իր պատրաստած հերքմնագիրը, ինչը եւ անում ենք ստորեւ, անշուշտ ուղղելով ուղղագրական ու կետադրական սխալները: Մանավանդ որ փաստաբանը իր նամակին կցել է նաեւ իրեն տրված լիազորագրի եւ փաստաբանների պալատի արտոնագրի պատճենները (վերջին բառը, ի դեպ, տարածված սխալովՙ «պատճե» ձեւով):

«ԱԶԳ»

«Կայքում 2019 թ. ապրիլի 18-ին հրապարակվել է «ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ՇՄ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ԿԱՄ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» հոդվածը, որում «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի, ինչպես նաեւ վերջինիս տնօրեն Շմավոն Գրիգորյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Ավելին, լրատվամիջոցի լրագրողը արդեն իսկ իր տարիների գործունեության ընթացքում մեծ աշխատանք կատարած Հիմնադրամին եւ վերջինիս տնօրենին ուղղակիորեն մեղադրում է հանցագործության կատարման մեջ, չունենալով որեւէ փաստ: Սա այն դեպքում, որ Հիմնադրամը տարիների անբասիր աշխատանքը ապացուցել է իր գործունեության թափանցիկությամբ, ինչի անհերքելի հաստատումն է միջազգային հեղինակավոր աուիդիտորական ընկերությանՙ KPMG-ի (Քեյ-Փի-ԵՄ-ՋԻ) կողմից տրված ֆինանսական ծախսերի գերազանց գնահատականը:

Առավել եւս, որ լրագրողը որեւէ իրավունք չունի առանց փաստի տեղեկություն հայտնել մի հիմնադրամի մասին, որի վերաբերյալ նա որեւէ տեղեկություն չունի, եւ նույնիսկ չի փորձել ստանալ հիմնադրամի գործունեության մասին իրական տեղեկատվություն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Հաջորդ գրառումը

ՄԵԶ «ՀԱՂԹՈՂԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏՔ ՉԷ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԶ «ՀԱՂԹՈՂԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏՔ ՉԷ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական