Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՌՎՈՂ ՏԱՃԱՐԸ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Փարիզ-Երեւան

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ մերժեցի եղբորս լողավազան գնալու առաջարկը: Ապրիլի 15-ն էր, հաջորդ առավոտյան պետք է ետ վերադառնայի Երեւան. դա նշանակում էր, որ մեկ երեկո է ինձ մնացել Փարիզը վերջին անգամ վայելելու համար, իսկ ահա լողավազան Երեւանում էլ կհասցնեմ այցելել: Ահա այս ամենի մասին մտածելովՙ բաժանվեցի եղբորիցս, որը բնակվում է Փարիզում, նստեցի մետրո եւ որոշեցին ուղեւորվել ամենաշատը ինձ դուր եկած հատվածը ՙ Լուվրից մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարն ընկած ափամերձ հատվածը, որտեղ ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում հատկապես երեկոյան ժամերին:

Նախորդ օրն էի եղել տաճարում. Ֆրանսիայի հոգեւոր առաջնորդը եկեղեցու բակում Ծաղկազարդին նվիրված պատարագ էր մատուցում.

Շատ գեղեցիկ եւ տպավորիչ միջոցառում էր: Դե միշտ ասել եմ. պետք է բացահայտել քաղաքները տեղացիների աչքերով, որպեսզի իսկապես զգաս մթնոլորը: Իսկ սա հենց այդ դեպքն էր. Տաճարի առջեւ տեսնել ոչ թե լուսանկարվող զբոսաշրջիկների, այլ հարյուրավոր ֆրանսիացիներիՙ աղոթելիս ու երգելիս: Ինքս ինձ խոստացա, որ հաջորդ օրն էլ կգամ տաճարը տեսնելու եւ հրաժեշտ տալու:

Ապրիլի 15 , մետրոյում եմ, հաջորդՙ Շարլ Դը Գոլ կայարանում, նստում են երկու գերմանացի զբոսաշրջիկներ եւ ինչ – որ վիդեո են նայումՙ հրդեհի տեսարան: Սկզբում կարծեցի, թե 2015 թվականի ահաբեկչության կադրերն են, սակայն աչքս ընկավ փոքր-ինչ հեռվում կանգնած ֆրանսիացի աղջկա հեռախոսին, եւ նույն բանն էր: Իհարկե չկարողացա կարդալ, թե ինչ հրդեհ է, բայց արդեն հասկացա, որ մի բան այն չէ: Ինքս ինձ մտածեցի, թե ահաբեկչություն է, սա էլ իմՙ հայի բախտը:

Հաջորդ կանգառըՙ Լուվր, իջա մետրոյից: Փողոց բարձրանալուն պես տեսա ահա այս տեսարանը:

Մարդիկ վազում էին այս ու այն կողմ,խուճապ, տագնապ, հեռվում երեւացող ծուխ: Իհարկե վայրկյաններ անց արդեն գիտեի ինչ է կատարվել: Եթե գետի ափով քայլես ուղիղ, ապա կհասնես տաճարին, սակայն մի քիչ անց ժանդարմը փակեց ճանապարհս եւ խնդրեց այլեւս մոտ չգնալ:

Իհարկե շրջանցեցի գետը, գտա ճանապարհ տաճարին հասնելու համար: Եվ հետաքրքրականն այն է, որ այդ պահին չես էլ մտածում, թե մեկ այլ օտար երկրում ես, այլ տեղացիների նման մեծ ափսոսանք եւ ցավ ես զգում, չես վախենում, որ կարող է ահաբեկչություն լինի եւ վնասի քեզ: Այդ ամենից հետո միայն հասկացա, որ այս ցավալի դեպքը ինձ ավելի ստիպեց սիրել Փարիզը, չէ որ տեղացիների կողքին կանգնած ապրում ես նույն զգացողություններըՙ ափսոսանք, զայրույթ…

Երբ որոշեցի ետ գնալ Շանզելիզեՙ ինքս ինձ մտածում էի գցել համացանց նախորդ օրվա լուսանկարը, իսկ արժե՞ գրել դեպքի մասին, դժվար Երեւանում տեղյակ լինեն ինչ է կատարվում, բայց երբ բացեցի massenger-ը, անհագստացող ընկերներիս նամակներից հասկացա, որ սա իսկապես համամարդկային ողբերգություն է եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը այդ պահին սեւեռված է Փարիզի վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ

Հաջորդ գրառումը

ԹԵՀՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՀՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական