Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԽՐՈՆԻԿԱ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Նախկինում երբեք չէի եղել Նյու Յորքում: Սակայն Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում իմ թռիչքին սպասելիս այնպիսի տպավորություն էր, որ շուտով կհայտնվեմ մի քաղաքում, որը շատ լավ գիտեմ:

Ականջիս աշխարհահռչակ Ֆրենկ Սինատրայի ոչ պակաս հայտնի «Նյու Յորք, Նյու Յորք» երգն էր, որի հերոսի նման ես էլ ցանկանում էի զարթնել մի քաղաքում, որը երբեք չի քնում եւ ինձ հայտնաբերել ցուցակի առաջին համարում: Իմ պատկերացումները աշխարհի մայրաքաղաքի մասին պոետիկ էին, գեղարվեստական, քաղված լուսանկարներից, երգերից, գրքերից եւ իհարկե ֆիլմերից:

Ես համոզված էի, որ գնում եմ ինձ հարազատ մի քաղաք, որի ամեն մի անկյունին ծանոթ եմ բազմաթիվ կինոնկարներից եւ հեռուստասերիալներից, որոնք նկարահանվել էինն այդ քաղաքի փողոցներում եւ հրապարակներում: Նյու Յորքը ինչպես գեղեցիկ մի կին հրապուրում է եւ իր հետեւից կանչում, ես էլ դեմ չէի այդ հրապուրանքին եւ երիտասարդ պատանու ավյունով պատրաստ հետեւելու նրան: Սպասվելիք տասը ժամանոց թռիչքը ոչ թե վախեցնում, այլ ընդամենը երկարացնում էր այդքան սպասված հանդիպումը, որին թվում է թե պատրաստվել ես ողջ կյանքդ:

Նյու Յորքը մեզ դիմավորեց ամպամած եւ մի փոքր անձրեւոտ: Ամերիկյան ամենամեծ օդանավակայանըՙ ՋՖՔ (Ջոն Ֆիդջերալդ Քենեդի) առանձնապես ոչնչով չէր տարբերվում մինչ այդ աշխարհի տարբեր երկրներում տեսածս օդային նավահանգիստներից:

Սահմանային անցակետը հատեցինք զարմանալիորեն արագ եւ առանց ավելորդ հարցերի: Սահմանային հսկիչը հետաքրքվեց միայն, թե քանի օրով ենք ժամանել ԱՄՆ, եւ այսքանը բավարար էր, որ անձնագրիս մեջ հայտնվի համապատասխան կնիքը, եւ ես պաշտոնապես մուտք գործեցի աշխարհի թիվ մեկ գերտերության ոչ պաշտոնական մայրաքաղաք Նյու Յորքը:

Երկարատեւ եւ հոգնեցուցիչ ճանապարհից մի փոքր հանգստանալուց հետո առաջին ցանկությունն էր շուտափույթ տեսնել այն քաղաքը, որը թվում է թե այդքան ծանոթ էր եւ այդքան հեռու, ու ցանկանում ես հասկանալՙ արդյոք այն ինչ գիտես կհամապատասխանի՞ նրան, ինչը կտեսնես: Նյու Ջերսիի Ինգլվուդ քաղաքից, որը իրականում Նյու Յորքի արվարձաններից է, եւ որտեղից միլիոնավոր մարդիկ ամեն օր գալիս են աշխարհի մայրաքաղաքՙ աշխատելու, ընդամենը 20 րոպե ճանապարհ է:

Այդ ճանապարհը հաղթահարելու համար անցնում ենք Հաթսոն գետի վրայով: Ի դեպ գետի անունը, ռուսերեն թարգմանությամբ շատ ֆիլմերի, չգիտես ինչու Հայաստանում արտասանվում է Հուդզոն կամ Գուդզոն տարբերակով, մինչդեռ իրականում սա ԱՄՆ նախագահ Հաթսոնի անունը կրող այն ջրային տարածքն է, որը պետք է հատել հայտնվելու համար Նյու Յորքի սրտումՙ Մանհեթընում: Իսկ եթե ցանկանում ես տեսնել իրական Նյու Յորքը, այն քաղաքը, որը երեւում է աշխարհի բոլոր գովազդային հոլովակներում իր երկնաքերներով, դա Մանհեթնն է:

Հաթսոն գետը հաղթահարելուց եւ Մանհեթնում հայտնվելուց հետո ես միայն հասկանում, թե ինչ ասել է երկնաքերների ջունգլիներ: Մանհեթնով ձգվող մայրուղիներիՙ ավենյուների ու դրանց խաչվող փողոցներիՙ սթրիթների վրա այդ հսկայական երկնաքերները «տեղակայված» են ոչ թե հարյուրներով ու նույնիսկ հազարներով, այլ տասնյակ հազարներով:

Նմանատիպ հսկաների տեղաբաշխվածությունը համեմատաբար փոքր տարածքում գլխապտույտ է առաջացնում: Թվում է, թե ինչ-որ ոչ մարդկային ուժեր փորձել են ամեն մի ազատ տարածքի վրա մի քանի երկնաքեր կառուցել, եւ կառուցապատման այդ գործընթացը ոչ մի կերպ կանգ չէր առում:

Նյու Յորքը հսկայական մի շինհրապարակ էր հիշեցնում, որտեղ շարունակաբար նոր երկնաքեր է կառուցվում, ու ամեն անգամ շինարարները ձգտում են, որ իրենց շինությունը բոլորից բարձրը լինի եւ առանձնահատուկը: Քայլելով այդ հսկայական ու անճոռնի քաղաքի փողոցներովՙ այնպիսի տպավորություն ես ստանում, թե կարծես վերադարձել ես անցյալ, ինչ-որ ծանոթ վայր, որտեղ բոլոր անուներըՙ Մանհեթըն, Բրոդվեյ, Բրուկլին, Հարլեմ, Հինգերորդ ավենյու, Ոուլ Սթրիթ եւ այլն, այնքան ծանոթ ու հարազատ են:

Հսկայական, ահռելի, բետոնից ու ապակուց կառուցված սարսափազդու քաղաք, որը սակայն հրապուրում է, ձգում է ու բաց չի թողնում քեզ: Սակայն լավ հասկանալու համար այս հսկային հարկավոր է տեսնել նաեւ գիշերային Նյու Յորքը, եթե դու այն չես տեսելՙ ուրեմն ոչինչ չես հասկացել:

Ինչպես երգում է Ֆրենկ Սինատրան, սա քաղաք է, որը չի քնում: Նյու Նորքի երկնաքերների գրասենյակների աշխատանքը չի դադարում նաեւ գիշերը, քանի որ ինչպես ֆինանսիստներն են սիրում ասելՙ փողը երբեք չի քնում, եւ երբ ԱՄՆ-ում գիշեր է, ապա Հոնկ Կոնգում եւ Սիգապուրում ցերեկ է եւ լավագույն ժամանակը փող աշխատելու:

Սակայն գիշերային Նյու Յորքի սիրտը դա Բրոդվեյն է. եթե չես եղել այստեղ, ապա դու չես հասկացել այս քաղաքը, չես ընկալել նրա շունչը եւ չես զգացել աշխարհի մայրաքաղաքի սրտի զարկերակը: Նյու Յորքը նաեւ ջազի մայրաքաղաքն է, հենց այս քաղաքի փողոցների նկուղներում են ծնվել աշխարհի ջազի լավագույն կատարումները, եւ այսօր էլ հայտնվել այդ նկուղներում նվագող ջազային խմբերումՙ երջանկություն է յուրաքանչյուր երաժշտի համար:

Ջազային Նյու Յորքը մեկ ուրիշ աշխարհ է, որից երկրագնդի այլ ծայրում չես գտնի: Աֆրո-ամերիկացիների ստեղծած երաժշտությունը տարածվում է ողջ քաղաքով, եւ Նյու Յորք ժամանած բոլոր տուրիստների երազանքն է լսել ջազային կոմպոզիցիաներն ու իմպրովիզները հենց այդ քաղաքի ակումբներում, եւ ում դա հաջողվում է, նա կարող է ասել, որ ոչ միայն տեսել է Նյու Յորքը, այլեւ լսել նրան:

Հասկանալ այդ հսկայական քաղաքը կարճ այցելության ընթացքումՙ դժվար է, սակայն նկարագրել մեկ հոդվածում այն ինչ զգացել ես ու ապրելՙ անհնար: Կարող ես օրերով շրջել Նյու Յորքի փողոցներով ու հիանալ, սակայն չհասկանալ այն: Ինչպես նյույորքաբնակ իմ ընկերներն էին ասում, այս քաղաքը մարդկանց կուլ է տալիս, դու դառնում ես դրա մի մասը, սկսում ես ապրել քաղաքի առաջադրած ռիթմով ու քո համար ժամանակը շատ ավելի արագ է սլանում, քան երկրագնդի որեւէ այլ մասում:

Նյու Յորքը մի քաղաք է, ուր ցանկանում ես վերադառնալ, քանի որ միայն այն լքելուց հետո ես սկսում ընկալել, որ այն, ինչ տեսար ու զգացիր, աննկարագրելի եւ անհասկանալի էր, իսկ հասկանալու համար հարկավոր է ոչ թե ուղղակի այցելել, այլ ապրել այդ քաղաքում: Այս քաղաքում դու քեզ բարձունքի թագավորն ես զգում, համար մեկը, երգում էր Ֆրենկ Սինատրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸՙ ԱՆՏԵՍՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՌՎՈՂ ՏԱՃԱՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՌՎՈՂ ՏԱՃԱՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական