Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸՙ ԱՆՏԵՍՎՈՒՄ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քաղաքացի, գիտնական

Հաճելի է տեղեկանալ, որ ներկա իշխանությունները ձգտելով տեր լինել իրենց տված խոստումներին, բարձրացնում են տարբեր բնագավառներում աշխատողների աշխատավարձերը: Գնահատելի է նաեւ այն կարեւոր նախաձեռնությունը, որ սեպտեմբերից ուսուցիչների ռոճիկները եւս կբարձրանան: Չառանձնացնելով որեւէ բնագավառ, ուզում եմ սակայն հատուկ ընդգծել մանկավարժի դերակատարությունը ժողովրդին իր արմատներին, ազգային արժեքներին ու ժառանգական գենին հավատարիմ պահելու, արժանավոր քաղաքացի կերտելու աստվածահաճո առաքելությունը: Այս առումով վստահ կարող ենք արձանագրել, որ որքան ու քանի անգամ էլ ավելացվի մանկավարժի աշխատավարձը, միանգամայն արժանի է ու դարձյալ քիչ է լինելու:

Իսկ այսօր ուզում եմ խոսել մեկ այլ կարեւոր հիմնախնդրի մասին: Արդեն քանի անգամ իշխանություն է փոխվում մեզանում, բայց արի ու տես, որ բոլորը մի տեսակ խրտնում են, զգուշանում թե վախենում, չգիտեմ, սակայն բոլորն էլ խուսափում են թեկուզ խոսակցական մակարդակում հիշել գիտնականներին: Ու ստացվել է մի իրավիճակ, երբ գիտնականն ու գիտությունը հասարակության համար դարձել են մի տեսակ լուսանցքային, ոչ ցանկալի, երբեմն նույնիսկՙ ավելորդ: Գիտեմ, առարկություններ ու առարկողներ կլինեն, սակայն մեր իրականությունը սա էՙ ուզենք, թե ոչ: Խոսքս ակադեմիական գիտնականի մասին է եւ ոչ թե պետական ու մասնավոր ԲՈւՀ-երի ու քոլեջ-դպրոցների մարաթոնում շնչակտուր մրցավազքում իրեն սպառող ու լումաներով գոհացողների:

Խոսեմ կոնկրետ: Գիտությունների դոկտոր-պրոֆեսորի աստիճանով Գիտությունների ակադեմիայի առաջատար գիտաշխատողի պաշտոնում աշխատողը ռոճիկ-հավելավճարով հանդերձ ստանում է 113 հազար դրամ: Ինչ ու ինչպես ուզում ես գնա ապրիր: Ոչ ոքի չի հետաքրքրումՙ այդ գումարով կոմունալ ծա՞խս կվճարես, հագուստ ու հա՞ց կգնես, թե՞ դեղորայք: Իսկապես, ամենամինիմալ հաշվարկների դեպքում անգամ չի բավարարի ոչ մի բան նորմալ բան անելու, թե նկատի ունենանք, որ գիտնականն էլ մահկանացու է եւ ընտանիք ու նաեւ երեխաներ ունի: Հենց այստեղից էլ սկսվում է այն տխուր կացությունն ու ընկճված հոգեվիճակը, որը մշտապես ուղեկցում է գիտությամբ զբաղվող մարդուն: Նաեւ խոստովանեմ, որ լինում են դեպքեր ու իրավիճակներ, երբ պարզապես չես ցանկանում, որ իմանան գիտական աստիճաններ ու կոչումներ ունես, քանի որ քիչ չեն լինում անձնավորություններ, որոնց հայացքներում խղճահարություն կամ նման մի բան են տեսնում: Այսպես ասածՙ ճշգրիտ բնագավառի ներկայացուցիչները ինչ-որ կերպ կարողանում են ինչ-որ բան անել, դրամաշնորհ կամ այլ բան, իսկ հասարակագետը՞

Երկրիս նախորդ վարչապետը մի անգամ իր ամերիկյան գործարարի անպիջակ կեցվածքով ասացՙ ով «պրոդուկցիա» կտա, նրան էլ կվճարեմ: Ճիշտն ասած, հասարակագետիս համար անուղղակի վիրավորական ակնարկ կար դրանում եւ առաջին իսկ առիթի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյա ծանոթիս խնդրեցի փոխանցել պարոն վարչապետին հետեւյալ պարզ ճշմարտությունը, որը, ցավոք, հասանելի չէ շատերին: Ասելիքս հաստատելու համար վկայակոչեցի ապրիլյան պատերազմի օրինակը

– Խրամատում կռվող զինվորը նույնիսկ նահանջի հրամանի պարագայում դիրքը չթողեց, չնահանջեց, որն էլ հենց հասարակագետիս ամենամեծ ձեռքբերումն էր: Իսկ եթե նա հոգեբանորեն դիրքը թողնելու լիներ, կթողներ անկախ այն բանից, թե քանի տանկ, զրահամեքենա ու չգիտեմ էլի ինչ ռազմուժ լիներ նրա թիկունքում:

Մի կարեւոր հանգամանք եւսօրգանիզմը ղեկավարում-կառավարում է ուղեղը, իսկ ուղեղներին ուղղորդում-մշակում են հենց հասարակագետները: Այնպես որ, անկասկած ազգաշահ ու անչափ կարեւոր գործ է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելը, իսկ սերնդի շարունակականությունն ու դաստիարակությունը ապահովելու համար հարկավոր է չխուսափել նաեւ գիտության ոլորտին էլ անդրադառնալ, նրան էլ ինչ որ կերպ զգացնել տալ իշխանափոխության դրական երեւույթ եւ իրողություն լինելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՄՆՈՐՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՍՏՎԱԾ ՏԱՙ ՍԽԱԼՎԵՄ…

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՍՏՎԱԾ ՏԱՙ ՍԽԱԼՎԵՄ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական