Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԸ ՔԱՅԼՈՒՄ Է

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջարկում եմ Երեւանում ի նշան հայ-ֆրանսիական անքակտելի բարեկամության կանգնեցնել Ժաննա դ՛Արկի արձանը: Հենց նրա, այլ ոչ թե ասենք Թշվառների հեղինակ Վիկտոր Հյուգոյի, քանի որ դ՛Արկը, մեռնելուց առաջ, վերջինը որ ասաց, հետեւյալն էրՙ Դըմփ-դըմփ-դըմփ. եւ քայլում են տղաները: Համաձայնեքՙ հիշարժան վերջին խոսք է, մանավանդ, որ Ժաննայի մահից հետո մինչեւ օրս աշխարհի տարբեր երկրներում տղաները քայլում են ու քայլում:

Տեսնես ո՞ւր: Չէ, հասկանալի էՙ հանուն ինչի, որ կոռուպցիա չլինի, որ կոռուպցիոն համակարգի վերջին մնացորդներն անգամ թանգարանում չլինեն, որ համաշխարհային ժողովրդավարություն հաստատվի, անծայրածիր ազատություն ու խաղաղություն լինի, որ մարդը կարողանա հանգիստ, ապահով ու անվտանգ ապրել, մի խոսքով…Բայց աշխարհում այսօր քայլող տղաները արդյո՞ք դեպի այս ամենն են գնում: Բոլո՞րը: Օրինակ նախագահ Մադուրո՞ն է Վենեսուելան տանում դեպի բարեկեցություն, թե՞ այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդիոն, որը հարավամերիկյան այդ երկրում «Ազատություն» գործողություն է սկսել եւ վայելում է ԱՄՆ լիակատար աջակցությունը: Կամ ֆրանսիական քաղաքներում քայլող դեղին ժիլետավորնե՞րն են ուզում, որ Ֆրանսիան ավելի ժողովրդավարական ու ապահով երկիր դառնա՞, թե՞ նախագահ Մակրոնը… Իսկ դեպի Միացյալ Նահանգներ քայլող լատինոսների նպատա՞կն է ավելի ազնիվ, թե՞ Մեքսիկայի սահմանին անառիկ պատ կառուցող նախագահ Թրամփինը: Եւ վերջապես Հայաստանում, եթե օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Սանասարյանը միեւնույն նպատակի համար էին քայլում, ապա ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանը ստորագրություն տալիս երկրից չհեռանալու մասին, իսկ Փաշինյանը ստորագրություններ է տալիսՙ երկրի անունից:

Ես վստահ եմ, որ աշխարհում ամեն քայլող տղա չգիտի, թե ուր է հասնելու: Գիտի, թե ուր է գնում, բայց չգիտի, թե որտեղ է հասնելու: Նաեւ այն գիտեմ, որ աշխարհում տղաները միշտ են քայլելու, որ օկուպացնեն կամ ազատագրեն, որ ահաբեկեն կամ փրկեն, որ հեղափոխություն անեն կամ հեղափոխությունը փշալարերի մեջ ճզմեն, որ սիրեն կամ բռնաբարեն…Ու այս ամենը փոխելը կոռուպցիան հաղթելու պես մի բան էՙ անհնարին: Մարդը չի կարող իմանալ, թե որտեղ է հասնելու եւ մարդը չի կարող չքայլել, որովհետեւ դա միակ միջոցն է ինչ-որ բան փոխելու: Եվ քանի որ աշխարհում չի եղել մի դար կամ տարի, ամիս կամ օր, երբ փոխելու բան չլինի, ուրեմն մարդը չի փոխվելու:

Ու ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են, թե անցյալ տարի քայլած տղաները ոչ մի բան չեն փոխել: Հույսը կտրած քաղաքացի Հայաստանում չկա: Ես նաեւ չեմ հասկանում անցյալ տարի քայլած տղաներին, որոնք հակահեղափոխական են անվանում իրենց թերացումները բացահայտողներին, կամ նախկին իշխանությանը ծախված կամակատար: Յուրաքանչյուր հեղափոխություն ցույց է տալիս, որ հեղափոխությունը հնարավոր է: Ու եթե ուզում ես, որ քո երկրում հեղափոխություն չլինի, ուրեմն մի արա:

Դըմփ-դըմփ-դըմփ. եւ քայլում են տղաները: Նրանց հնարավոր չէ կանգնեցնել, բայց կանգնեցրեք Ժաննա դ՛Արկի արձանը Երեւանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՄՆԵԶԻԱ

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՇԻՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՇԻՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական