Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՇԻՋԵԼԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Ցեղասպանության ենթարկվելու կամ հայրենիք կորցնելու սարսափներին չենթարկված մարդկանց համար հեշտ է խորհուրդ տալ հայերին, որ «ներեն եւ մոռանան»: Բայց ցեղասպանությունը ձեւավորել է պատմությունն ու ապագան մեր ժողովրդի, որի համար կյանքը նույնը չի լինելու, նույնիսկ ամբողջական փոխհատուցման դեպքում: Ականավոր գրող Շահան Շահնուրը կոչ էր անում հայերին պայքարել ոչ միայն վերապրողների, այլեւ անմեղ զոհերի հետ, որովհետեւ նրանք են այդ ահավոր տրավմայի բուն ականատեսները:Ամբողջ աշխարհով մեկ հայերի ցիրուցան լինելը հսկայական կորուստներ է պատճառել մեր ազգին ձուլման եւ ուժասպառության ենթարկելով նրան: Եվ դա ցեղասպանությունը իրագործող հանցագործների նպատակն էր, ֆիզիկական ոչնչացումից հետո ոչնչացնել նաեւ հիշողությունը: Լոզանի պայմանագրին նախորդող 1922-ին ընթացող բանակցությունների ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչ Իսմեթ Ինյոնյուն պատասխանելով լորդ Քերզոնի հարցին, թե որտե՞ղ պետք է տեղավորել հայ վերապրողներին, ասել էր ցինիկաբարՙ «Կանադայում եւ Բրազիլիայում հսկայական դատարկ տարածքներ կան: Այդ վայրերում տեղադրեք նրանց»:Հակառակ կորուստներին, Ցեղասպանության ճանաչման գործընթացը իր ինքնուրույն կյանքն է մշակել եւ նույնիսկ 104 տարիներ անց առաջ է շարժվում պատմության միջով, ապացուցելով, որ ճշմարտությունն ավելի հզոր է, քան Թուրքիան, որը միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է դարձել եւ հսկայական ներդրումներ է կատարում Ցեղասպանության ճանաչումը խափանելու նպատակով:Իր դաշնակցային կապերի միջոցով թուրքական կառավարությունը Ցեղասպանության ժխտումը դարձրել է քաղաքական գլխավոր նպատակ: Ամերիկացի Դեյվիդ Սուինդլը ապրիլի 20-ի «American Thinker» պարբերականում գրում է. «Մինչ Թուրքիան արդեն երկար ժամանակ է, ինչ պայքարում է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման դեմ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իսլամիստական գաղափարախոսությունը մղել է նրան դաշնակցել «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության եւ նրա ամերիկացի համախոհների հետ: Դրանցից մեկը, որ սատարում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, USCMO-ն է, մահմեդական կազմակերպությունների ամերիկյան խորհուրդը, որն իր մեջ ներառում է 30 մզկիթներ եւ իսլամիստ բարեգործական խմբավորումներ, որոնք ժխտողականությանը նպաստող հայտարարություն են հրապարակել 1915 թվի թուրք-հայկական դեպքերի կապակցությամբ: Թուրքիան միեւնույն քաղաքականությունն է վարում միջազգային մակարդակով, հատկապես հանդես գալով իսլամական կոնֆերանսում, որտեղ նա պարզապես հարցը ներկայացնում է մահմեդական-քրիստոնյա հակամարտության կոնտեքստում: Եվ այդ պատճառով է, որ մենք ականատես ենք լինում Պակիստանի եւ Բանգլադեշի նման ծայրահեղական երկրների դիրքորոշումներին, որոնք ամուր կանգնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի թիկունքներում, ՄԱԿ-ում անցկացվող քվեարկությունների ժամանակ:Նախագահ Էրդողանի իսլամիստական եւ օսմանյան փառասիրությունները ոչ միայն խորտակել են ժողովրդավարությունը երկրի ներսում, այլեւ վախեցրել եւ օտարացրել Չինաստանին եւ եվրոպական որոշ հզոր երկրներին: Չինաստանում ույղուրներին հրահրելուց բացի, Էրդողանը միջամտում է նաեւ եվրոպական երկրների ներքին գործերին, նրանցում գտնվող թուրքական ակտիվ փոքրամասնությունների միջոցով: Այդ փոքրամասնություններն այնքան ակտիվ են, որ Էրդողանը որոշել էր իր նախընտրական արշավը նաեւ Գերմանիայում անցկացնել, կարծես այդ երկիրը իր սեփական տարածքը լիներ: Նա ընդհարվեց Հոլանդիայի եւ Ավստրիայի հետ, թշնամացնելով նրանց: Եվրոպական ղեկավարների հետ նրա վեճերը, գումարած իր երկրում հաստատած նրա բռնատիրական իշխանությունը պատճառ դարձան, որ Եվրոմիության հետ Թուրքիայի բանակցությունները դադարեցվեն: Նման իրավիճակը, ինչ խոսք, նպաստավոր է հակա-էրդողանական ուժերին համայն աշխարհում: Քաղաքական առումով դրանից շահում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Գերմանիայի բունդեստագը վճռական բանաձեւ ընդունեց, որով նույնիսկ ճանապարհ էր հարթում, որ հայերը փոխհատուցում ստանան: Այո՛, գերմանական բանաձեւը չէր դատապարտում միայն օսմանյան հանցագործությունները, այլեւ ընդունում Գերմանիայի մեղսակցությունը, ինչը հայերին պարտավորեցնում է օգտագործել այն փոխհատուցում ստանալու նպատակով:Ֆրանսիան արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, բայց չէր կարողացել ժխտումը քրեականացնել: Այդ բացը լրացնելու համար նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակման օր ամբողջ Ֆրանսիայի տարածքում: Հայտարարությունը ներառում էր նաեւ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունը Հայաստանում անցկացվող հիշատակման արարողություններին:Անկարան խիստ քննադատեց Ֆրանսիայի այս քայլը: Նախ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Սենտոպը ելույթ ունեցավ ապրիլի սկզբներին Անթալիայում (Թուրքիա) տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայում: Ապա արտգործնախարար Մեվլութ Չաուշօղլուն կրակին յուղ ավելացնելով Ֆրանսիային կոչ արեց չմոռանալ Ալժիրում իր գաղութարարական անցյալը: Ֆրանսիական պատվիրակության անդամ Սոնիա Կրիմին արձագանքեց ասելով, որ Սենտոպի խոսքերը ցնցեցին իրեն: Այնուհետեւ ֆրանսիական պատվիրակությունը լքեց դահլիճը: Չաուշօղլուն նաեւ նշել էր, որ Ֆրանսիայում ապրող 700 հազար թուրքերը վիրավորված էին Ֆրանսիայի կառավարության պահվածքից, մոռանալով որ Եվրոպայում ապրող թուրքերի մեծամասնությունը դեմ է Էրդողանի բռնատիրական իշխանությանը եւ միայն մի քանի մոլեռանդներ կարող են համամիտ լինել արտգործնախարարի ելույթի հետ: Ի դեպ, պետք է նշել, որ թուրքական լրատվամիջոցներից մեկը հրճվանք էր արտահայտել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ, համարելով այն պատիժ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Իրական պատճառը ինչպես երեւում է կա՛մ մարդկային սխալն է, կա՛մ էլ մեխանիկական թերությունը:Սենտոպին մեկ ուրիշ հնարավորություն էլ ընձեռվեց իր պոռթկումը արտահայտելու: Այս անգամ Իտալիայի պատգամավորների պալատի ապրիլի 10-ին ընդունած բանաձեւն էր առիթը, որը 1915-ի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում «ցեղասպանություն» էր բնութագրել, եւ որին 382 պատգամավոր կողմ էր քվեարկել, ոչ մի դեմ, բայց 43ՙ ձեռնպահ:Թուրքիան հզոր երկիր է եւ վերոնշյալ եվրոպական երկրները բազմաթիվ շահեր ունեն Անկարայում, հատկապես որպես գործընկերներ ՆԱՏՕ-ի կառույցներում: Բայց նրանք վճռական դիրքորոշում են դրսեւորում, որովհետեւ Ցեղասպանության ճշմարտությունը կարեւորություն է ձեռք բերում, իսկ Թուրքիան դարձել է միջազգայնորեն մերժված թշվառական:Բացի Եվրոպայից, Մ. Նահանգներն ու Իսրայելն են ժամանակ առ ժամանակ սպառնում Թուրքիային, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, երբ հարկ են զգում ճնշելու Թուրքիային, որ զիջումների գնա: Այդուհանդերձ ազդեցիկ պետական գործիչներ եւ գիտնականներ այդ երկու երկրներում հաստատակամորեն պաշտպանում են ճանաչումը:Մ. Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951-ին եւ հետագայում 1981-ին Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք, երբ նա պաշտոնապես արտասանեց «Ցեղասպանություն» եզրույթը: Նրանից հետո եկած նախագահները վարանում են այդ եզրը օգտագործել, բայց նրանց (Բուշ կրտսերի, Օբամայի եւ նույնիսկ Թրամփի) հայտարարությունները պակաս ազդեցիկ չեն:Մյուս կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը զգուշավորությամբ, բայց հաստատուն քայլերով մուտք է գործում իսլամական աշխարհ, որ Թուրքիան համարում է իր ամրոցը: Ինչպես Երեւանում թուրքագետ պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանն է նշումՙ «Հայոց ցեղասպանության ճանաչումը մահմեդական աշխարհ է ներթափանցում»: Նա վստահ է, որ մահմեդական աշխարհը վեր է կանգնելու կրոնական ընդհանրություններ ունենալու գաղափարից եւ գիտակցելու է մարդկության դեմ կատարված այդ հանցագործության ահավոր ծանրությունը:Իրականում մահմեդական աշխարհում ժխտողականության պատն սկսեց ճաքեր տալ այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսին ելույթ ունեցավ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության խորհրդի առջեւ: Նա նշեց, որ 100 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալել էր օսմանյան իշխանությունների իրագործած ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Այդ հայտարարությունը հարցադրումների, քննարկումների եւ հոդվածների մի ամբողջ շարքի պատճառ դարձավ: Հայտարարությունը կարեւոր էր մասնավորապես այն նկատառումներով, որ Թուրքիան արդեն երկար տարիներ աղավաղված պատմություններով գրքեր եւ բրոշյուրներ է տարածում Եգիպտոսում եւ արաբական մյուս երկրներում:Շատ քիչ հայեր են ապրում պատերազմից հյուծված Լիբիայում, որը վերջերս հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել, զարմացնելով հայերին: Լիբիան նույնպես օսմանյան տիրապետության տակ էր (17-րդ դար) եւ լիբիացի ժողովուրդը, հայերի նման, պատմական հիշողություններ ունի անշուշտ: Անցյալ դարում թուրքամետ Իդրիս I-ինն էր թագավորում Լիբիայում, որին 1969-ին գահընկեց արեց գնդապետ Մուամմար Քադդաֆին: Այն օրից, երբ ժողովրդավարություն հաստատելու քողի տակ ՆԱՏՕ-ի զինված ուժերը խորտակեցին երկիրը, այն դարձել է պատերազմի հրձիգների եւ ահաբեկիչների ապաստարանը: Այժմ իշխանության ղեկին կանգնած են երկու մրցակից կառավարություններ, որոնցից մեկը առավել նվիրված է իսլամին եւ վայելում է Թուրքիայի եւ Քաթարի պաշտպանությունը, իսկ մյուսը հակա-իսլամական ուժերն են Խալիֆա Աֆթարի ղեկավարությամբ, որը վայելում է Եգիպտոսի եւ Արեւմուտքի պաշտպանությունը: Այնպես որ, կարելի է գուշակել, թե որտեղից է առաջացել Ցեղասպանության ճանաչման գաղափարը:Հայոց ցեղասպանության իրագործումից ի վեր պատմության մեջ զանգվածային սպանությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, սկսած հրեական ողջակիզումից մինչեւ Կամպոջիայի, Դարֆուրի, Ռուանդայի, Բալկանների, եզդիների եւ այլ ցեղասպանությունները: Նման դեպքերի աճն ու հաճախակի դառնալը կարող է հարց առաջացնել, թե մենք ո՞ր տեղն ենք գրավում այդ ցուցակում, կամ այդ ամենի մեջ հայոց դատը ինչ-որ ձեւով չի՞ տուժում արդյոք: Պատասխանը ավելի քան հստակ է: Այդ վայրագությունների կրկնությունները բարձրացնում են գիտակցությունը, իրազեկությունը Ցեղասպանության վտանգների մասին եւ աշխարհի հզորագույն իշխանությունները միջոցներ են ձեռնարկում պատժելու իրագործողներին, ինչպես տեղի ունեցավ Ռուանդայի, Կամպոջիայի եւ Բալկանների իրադարձությունների կապակցությամբ: Արդեն առկա է իրավական մի հզոր փաստաթուղթՙ ՄԱԿ-ի 1948 թվի ցեղասպանության համաձայնագիրը, որով կարելի է արդարություն իրականացնել եւ կանխարգելել զանգվածային վայրագությունները, եթե դրանք չդառնան քաղաքական մեքենայությունների առարկա:Պատմությունը հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման է ընթանումՙ քաղաքական վերոնշյալ զարգացումների շնորհիվ: Դրան գումարած հսկայական քանակությամբ ակադեմիական հրատարակություններ եւ ուսումնասիրություններ են լույս տեսնում հայ եւ օտար գիտնականների կողմից: «Հայոց եղեռնըՙ 23 երկրների գրականության թեմա» խորագրով ծավալուն հոդված է տպագրել Արծվի Բախչինյանը «Ազգ» շաբաթաթերթի ապրիլի 19-ի համարում:Մինչ պատմությունը առաջ է շարժվում դեպի բացարձակ ճշմարտության բացահայտում, ամբողջական ճանաչումը իրականություն է դառնալու Հայաստանի հզորացումով եւ փաստավավերագրական նյութերի առաջիկա գիտական հրապարակումների շնորհիվ:Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴԸ ՔԱՅԼՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԻՍԿ Ե՞ՐԲ ԿԳԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԻՍԿ Ե՞ՐԲ ԿԳԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական