Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ, ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ…

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիաէրդողանի ուրացման բարձրախոսը դեռ չեն անջատել«Ազգ»ի նախորդ համարում անդրադարձել էի ապրիլի 24- ին Քյոլնի Մայր տաճարի, Վիլհելմ Երկրորդ կայսեր հարեւանությամբ անիվների վրա տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերիՙ Քյոլնի իշխանությունների կողմից չարտոնված հուշարձանի շուրջ հիշատակի արարողությանը, որ ընդհատվել էր ամպրոպի, ուժեղ քամու, հորդ անձրեւի պատճառով: Սա գրել էիՙ առանց մտաբերելու, որ փոթորիկն այդ ահագնացավ մոտավորապես ժամը 19. 15- ին: Եթե նույնիսկ պատահականություն է մեզ համար տխուր այս թվի համընկնումը, ապա դրանից հետո այս մեծ երկրի տարբեր անկյուններում հիշատակի արարողությունների, Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգներիՙ վերապրողներիս հանդեպ հրապարակավ ոտնձգություններն իրար այնքան հաջորդելի եղան, ԳԴՀ իշխանություններիՙ առայժմ անխախտ լռությունն ու անտարբերությունն այնքան վիրավորական, որ թվացՙ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւն ուրիշ երկրում է ընդունվել, կամ էլՙ 19. 15- ը ժամ չէ, այլ նորից կրկնվող ժամանակ…բայց վերլուծական հոդված գրելու գայթակղությունս, որ այս օրերին անընդհատ սնվում է մեր սխալների, հրեաների փորձառության, գերմանացիների ու թուրքերիՙ արդի ռազմավարության ծալքերը բացելով, հաջորդ համարին ներկայացնելն առավել ճիշտ է, քանի որ այս սուղ տարածքում առայժմ փաստերը շարադրելու ժամանակն է:Ապրիլի 24-ին, երբ Քյոլնի չարտոնվածՙ անիվներին հենված հուշարձանը հայ երիտասարդները հրապարակից տեղափոխել են այլ տարածք, նկատել են, թե թուրք երիտասարդների մի խումբ տեսանկարահանում էՙ ակնհայտ սեւեռակետ ունենալով իրենց դեմքերը: Անմիջապես ոստիկանություն են կանչել, պատահածը դիտարկել տվել որպես անձնական տվյալների գաղտնիությունը խաթարող, իրենց հետ չհամաձայնեցված գործողություն, հասել նրան, որ տեսագրությունը ջնջվել է: Նույն օրը երեկոյան Շտուտգարդի եկեղեցիներից մեկում չի կայանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոն: Ինչպես ծանուցել էինք մեր թերթի նախորդ համարում, անհայտ անձիՙ ռումբի մասին ահազանգն էր պատճառը: Ենթադրելի էրՙ կեղծ ահազանգն ուղղված էր առաջին հերթին օրվա երկու գերմանացի քաղաքական գործիչներին, որ ամբիոնից ելույթ չունենան: Արագ ընտրված խափանման այս միջոցն անարձագանք մնալու պարագայում, կարող է շատ հանգիստ նախադեպ դառնալ, կրկնվել ապագայում: Այդպես էլ եղավ:Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ առաջնորդարանի հրավիրած գլխավոր հուշահանդեսին ապրիլի 27-ին ներկա չեղավ Փարիզից Ֆրանսահայ միությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Ինչպես ծանուցվեց, վերջին պահին ֆրանսիական ոստիկանության գաղտնի ծառայությունը զգուշացրել է Փափազյանին, թե չի կարող հստակ անվտանգության երաշխիք տալ նրան Ֆրանսիա- Գերմանիա սահմանը հատելիս: Փափազյանին հրավիրելու առիթը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման, ժխտողականության քրեականացման, ապրիլի 24- ը պետական մակարդակով հիշատակի օր սահմանելու Մակրոնի խոստման կատարման մասին ֆրանսահայ գործչի զեկուցումն էր: Գերմանական մեդիան աշխույժ տարածել էր ապրիլի 24- ի առիթով Էրդողանիՙ Մակրոնին ուղղված երկու զգուշացումները, եւ քանի որ դրանց գերմանական իշխանությունները չէին արձագանքել, մամուլում հակադարձություն, հակազդեցություն չկար, ըմբռնել էր, թե ճիշտ ժամանակն էՙ հին դաշնակցի երկրում իր նման երդվյալ ուրացողներին հրաման տալը: Նախ հայտնի դարձավ, որ անհայտ անձինք տապալել են անցյալ տարի դեկտեմբերին Էրլանգենում տեղադրված խաչքարը: Այնուհետ ապրիլի 27- ին youtube- ում տարածվեց թուրքերեն խոսող մի երիտասարդիՙ Բրաունշվայգի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը պղծելուՙ ոտքով հարվածելու, թքելու, դրա առջեւ խոնարհված ծաղիկները ոտնատակ անելու, այլոց նույն գործողությունները կատարելու հորդորը: Հաջորդ օրը հայ համայնքի պահանջով տեսանյութն արգելափակվեց:Գերմանահայոց առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը ապրիլի 29- ին նամակով դիմեց ԳԴՀ քրեական հետախուզության ղեկավար Հոլգեր Մյունհին: Ապրիլի 30- ին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը մտահոգություններն ու բողոքը շարադրեց մամլո հաղորդագրությամբ, որը տարածեցին նաեւ «Դոյչլանդֆունկը», «Դի թագեսփոստը»: ԳԴՀ իշխանություններն առայժմ չեն արձագանքել: Հուսանք «Ազգ»ի հաջորդ համարում նրանց ձայնը լսելի կդարձնենք:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՍՈՒՐԻԱ

Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ՎԱՏՆԵԼ ԵՔ ԳՈՒՄԱՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈՒՔ ՎԱՏՆԵԼ ԵՔ ԳՈՒՄԱՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական