Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՆԱԵՎ ԼԻԲԻԱՆ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Լիբիային անարձագանք թողնելը լուրջ վրիպում էր Հայաստանի տեսանկյունից

«Ազգ»ի նախորդ համարում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի զարգացնանը, այդ զարգացումը պայմանավորել էի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխությամբ», որը Հայաստանին դուրս է բերել մեկուսացումից եւ նպաստել է նրա միջազգային հեղինակության աճին: Զարգացման պարագայում խոսքը վերաբերում էր նախագահ Էմանուել Մակրոնի «Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Ցեղասպանության զոհերի հիշատակման ազգային օր» հռչակելու ապրիլի 10-ի հրամանագրին, Մոնրեալի քաղաքային խորհուրդի ապրիլի 15-ին հատուկ հայտարարությամբ ընդունած համանման որոշմանն ու Իտալիայի Պատգամավորների պալատի ապրիլի 10-ի բանաձեւին, որտեղ «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ ճանաչումը միջազգային ասպարեզում պաշտպանելու» կոչ է արվում երկրի կառավարությանը:

Ի դեպ, մինչ այղ, դեռեւս 1997-ի ապրիլի 3-ին «Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակման օր» էր հռչակել Լիբանանը, որին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի օրերին միացավ Ռուսաստանի Պետական Դուման: Ահա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունում նաեւ Պորթուգալիայի Ասամբլեան (խորհրդարանը): Բանաձեւում նշվում է, որ հայ ազգաբնակչության նկամամբ օսմանյան իշխանությունների կողմից պարբերաբար կիրառվող բնաջնջումների հետեւանքով Մեծ Եղեռնը դարձել է դարաշրջանի առաջին ցեղասպանություն, այդ փաստն ընդունում են պատմաբանների միջազգային շրջանակները, հիշատակման այս օրը, իբրեւ դաս, այժմեական է նաեւ այսօր, որովհետեւ առկա ազգայնամոլությունը, օտարների հանդեպ թշնամանքն ու անհանդուրժողականությունը մեր օրերում անցյալի ողբերգությունների կրկնության համար պարարտ հող են ստեղծել:

Պետք է ասել, որ Պորտուգալիայի Ասամբլեայի բանաձեւը բավականին բովանդակալից է: Համենայնդեպս պոլսահայ, ինչպես նաեւ թուրքական աղբյուրները նշում են, որ այս բանաձեւով Հայոց ցեղասբանությունը ճանաչող երկրների թիվը հասավ 29-ի: Նրանք , իհարկե, հաշվի չեն առել Լիբիային: Ի դեպ Լիբիան շրջանցում են նաեւ հայաստանյան աղբյուրները, որոնց մոտ այդ ցուցանիշը 31 է նշվում: Ըստ երեւույթին շփոթմունքի պատճառը օգտագործված ցուցակն է, որտեղ Եվրոխորհրդարանն ու Եվրոխորհուրդը ընդգրկված են Ցեղասպանությունը ճանաչող երկրների ցանկում: Այլ կերպՙ ճանաչող երկրները 31-ի են հասնում Լիբիայի եւ Պորտուգալիայի ճանաչման որոշումներով միայն:

Հատկանշական է, որ Լիբիան ընդգրկված չէ նաեւ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարարության Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների ցանկում: Թերեւս այդ պատճառով էլ հայանպաստ որոշումների համար Ֆրանսիային ու Իտալիային բուռն հակազդեցությամբ արձագանքող Թուրքիայի արտգործնախարարությունը, որին ամենայն ամբարտավունությամբ եւ սանձարձակ արտահայտություններով լրացրել է նախարար Մեւլութ Չավուշօղլուն, արձագանքեց նաեւ Պորտուգալիային, բայց Լիբիայինՙ ոչ:

Թուրքիայի արտգործնախարարության ապրիլի 27-ի հաղորդագրության մեջ ասված է. «Մերժում ենք Պորտուգալիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության առնչությամբ ապրիլի 26-ին արած հայտարարությունը: Պատմությունը քաղաքականացնող եւ միջազգային իրավունքի նորմերն ոտնահարող այս կարգի մոտեցումները միանգամայն անընդունելի են»:

Համապատասխանաբար ՀՀ արտգործնախարարությունն էլ, ինչպես Ֆրանսիայի եւ Իտալիայի պարագայում էր, իր խորին գոհունակությունն արտայտեց, մատնանշելով. « Հայաստանի Հանրապետությունն արժեվորում է Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը եւ երախտապարտ է զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար»: Մինչդեռ Թոբրուքում գործող նախարարների խորհրդի ընդունած բանաձեւով, որը 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակում է որպես Ցեղասպանություն, Լիբիան Լիբանանից ու Սիրիայից հետո դարձել էր Ցեղասպանությունը ճանաչող 3- րդ արաբական երկիրը, ուստիեւ միանգամայն արժանի պատշաճ ուշադրության:

Ի՞նչ առումով: Լիբիայի ճանաչելը միանգամայն ընդարձակում է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը, միաժանակ նախադրյալներ է ստեղծում, որ ճանաչեն նաեւ ինչպես արաբական, այնպես էլ իսլամական աշխարհի մյուս երկրները: Համենայնդեպս, համապատասխան նախաձեռնություններ արդեն նշմարվում են Եգիպտոսում: Ցեղասպանության ճանաչման գործընթացի հնարավոր զարգացումն արաբական, ապա նաեւ իսլամական աշխարհում լիակատար կսպառի թուրքական ժխտողականուն դիրքերը, Թուրքիան մահմեդական երկրների աջակցությանն ապավինելու հաշվարկներով այլեւս չի կարող Ցեղասպանության ճանաչման գործընթացին հաղորդել «խաչակրաց արշավանքի» բնույթ, լիակատար կարժեզրկվեն նրա հակազդեցության բոլոր փաստարկները, դրանց հավաստիությանը կասկածանքով կվերաբերեն ոչ միայն մահմեդական երկրները, այլեւ սեփական երկրի բնակչությունը, իսկ դա թուրքերին կզրկի գործընթացի դեմ պայքարելու ամեն մի հնարավորությունից:

Ավելին, ճանաչման գործընթացի ծավալումը իսլամական աշխարհում Անկարան կընկալի որպես հարված գոտկատեղից ներքեւ, համապատասխանաբար հակազդեցությունն ավելի կոշտ կլինի, քան եվրոպական կամ լատինամերիկյան երկրների պարագայում էր: Թեեւ դրանով հարաբերությունները մահմեդական երկրների հետ չեն սրվի, սակայն լարվածություն այդ հարաբերություններում անպայման կառաջանա եւ Թուրքիան կսկսի հետզհետե մեկուսանալ տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում: Ստեղծված իրավիճակում նա իսպառ կկորցնի տարածաշրջանում առաջնորդող երկիր դառնալու հնարավորությունը, իսկ դա ի չիք կդարձնի տարածաշրջանային գերտերություն դառնալու, ինչպես նաեւ իսլամական աշխարհը գլխավորելու նրա վաղեմի երազանքը:

Ի վերջո չմոռանալ , որ Հայոց ցեղասպանությունն իրագործած Օսմանյան կայսրությունը կրոնապետություն էր, կայսրության գերագույն ղեկավար սուլթանը, միաժամանակ խալիֆի կոչում ուներ, ինչը նրան դարձրել էր իսլամական աշխարհի հոգեւոր առաջնորդը: Քանի որ Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է դատապարտում, ուստի ճանաչելու դեպքում Օսմանյան կայսրությունն ու նրա իրավաժառանգորդ Թուրքիան դատապարտվում են մահմեդական երկրների կողմից, ինչն անհամեմատ ուժեղացնում է ճանաչման ազդեցությունը: Այդ առումով հատկանշական է Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան- Նասրիի ապրիլի 15-ի այցելությունը Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հոգեւոր առաջնորդը խստորեն դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ ընդգծել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները, հանուն իրենց ապագա սերունդների, կատարվածի համար պետք է հայցեն հայ ժողովրդի ներողամտությունը: Այս ամենը նշելուց հետո կարծում եմ սխալ չի լինի Հայաստանի տեսանկյունից բացթողում համարել Լիբիային անարձագանք թողնելը:

Խմբ. կողմից.- Իսկապես տարօրինակ էր «երախտագիտություն» բառի օգտագործումը ՀՀ նախարարության կողմից Պորտուգալիայի խորհրդարանի հայտարարությունը ողջունող հաղորդագրության մեջ: Իրականում Պորտուգալիան առաջիններից պետք է լիներ Ցեղասպանությունը ճանաչող: Պատմության ամենահարուստ հայըՙ Գալուստ Գյուլբենկյանն իր ողջ կարողությունը, գանձերը, կալվածքներն ու արժեքավոր իրերը նվիրել է այդ երկրին, որը նոր է արձագանքում ճանաչման բազմամյա գործընթացին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ 50.000 ԴՐԱՄԱՆՈՑԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Հաջորդ գրառումը

ՍԵՎԱԿ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՊԱՐՏԱԿԵԼ ԻՐ ԽԱՐԴԱԽ ԼԻՆԵԼԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՎԱԿ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՊԱՐՏԱԿԵԼ ԻՐ ԽԱՐԴԱԽ ԼԻՆԵԼԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական