Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ԱՍԱՆԺԻՆ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ապրիլի 11-ին Լոնդոնումՙ Էկվադորի դեսպանատանը, ձերբակալվեց WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը : Նա այնտեղ ապրել էր 7 տարի:

Wikileaks-ը աշխարհին պատմեց, որ ԿՀՎ-ն մշակել է բջջային հեռախոսների եւ հեռուստացույցների միջոցով մարդկանց լրտեսելու ծրագրեր: Հրապարակեց Գուանտանամոյի կալանավորների վիճակի մասին տվյալներ, տեղեկացրեց Աֆղանստանում եւ Իրաքում ամերիկացի զինծառայողների պատերազմական հանցագործությունների մասին: Աշխարհն իմացավ, որ Սադդամ Հուսեյնը չի ունեցել քիմիական զենք, որ Աբու-Ղրեյբ բանտում սոսկալի կտտանքների են ենթարկել իրաքցի կալանավորներին, որ ամերիկացիները գնդակահարել են Բաղդադի խաղաղ բնակիչներին, ծաղրուծանակի ենթարկել Լիբիացի փախստականներին, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Հայտնի դարձան գունավոր հեղափոխությունների քողարկված կողմը, քաղաքական մեքենայությունները, համատարած լրտեսումը եւ այլն:

Համացանցային ակտիվիստ Ասանժը հայտնի է հատուկ ծառայությունների աշխատանքում կոռուպցիայի, ինչպես նաեւ աշխարհի առաջատար տերությունների պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հրապարակած նյութերի խոշոր զանգվածների շնորհիվ: Վերջին յոթ տարիներին նա թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: Բայց հիմա նրան սպառնում են բանտարկության խոշոր ժամկետներ:

Նա 2012 թվականից այնտեղ է ապաստանել սեռական ոտնձգությունների առնչությամբ Շվեդիայի ներկայացրած մեղադրանքների պատճառով: WikiLeaks-ի հիմնադիրը դրանք համարում է քաղաքական հետապնդման դրսեւորումներ: Լոնդոնի դատարանը նրան ազատ էր արձակել երկրից դուրս չգալու ստորագրության դիմաց, բայց Ասանժը չէր ներկայացել դատական նիստին եւ ապաստան էր խնդրել Էկվադորից: Շվեդիայի դատախազությունը բռնաբարության մեղադրանքը կասեցրել էր 2017 թվականին: Ըստ որում, Լոնդոնի ոստիկանությունը շարունակում էր մնալ Էկվադորի դեսպանատան մոտակայքումՙ պատրաստվելով նրան ձերբակալել լոնդոնյան դատարան չներկայանալու գործով, ինչն էլ իրականացվել էր:

Ըստ դիվանագիտական նորմերի, բրիտանական ոստիկանությանն արգելված է մտնել Էկվադորի դեսպանատուն: Բայց 2019 թ. ապրիլի 11-ին դեսպանն անձամբ հրավիրեց իրավապահներին: Ձերբակալությունից առաջ Ասանժին զրկեցին փախստականի կարգավիճակից եւ 2017 թ. ստացած Էկվադորի քաղաքացիությունից: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն տվյալ քայլը բացատրեց Ասանժի թշնամական գործողություններով եւ միջազգային նորմերի, այդ թվումՙ ուրիշ պետությունների ներքին գործերին չմիջամտելու նորմի խախտմամբ: Նա այդպիսի վերջին օրինակ է համարում հունվարին Վատիկանի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:

Մորենոյի խոսքերով, Ասանժը դեսպանատանն օգտագործել է արգելված էլեկտրոնային սարքավորումներ, խափանել է տեսախցիկները, առանց թույլտվության դիմել է դիվանագիտական փաստաթղթերին եւ վատ է վարվել պահակների հետ: Մորենոն նաեւ ասել է, որ ձերբակալությունից երկու օր առաջ WikiLeaks-ը սպառնացել է Էկվադորի ղեկավարությանը: «Իմ կառավարությունը վախենալու պատճառ չունի, մենք մտադիր չենք որոշումներ ընդունել սպառնալիքների ներքո», նշել է Մորենոն: Էկվադորը վեց տարի եւ տասը ամիս պաշտպանել է Ասանժի իրավունքները եւ բրիտանացիներից հավաստիացումներ ստացել, որ Ասանժին չեն հանձնի այնպիսի երկրի, որտեղ նրան կսպառնային խոշտանգումներ եւ մահապատիժ:

WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը համոզված է, որ Էկվադորի իշխանությունները մասնակից են այն դավադրությանը, որի նպատակն է Ասանժին հանձնել ԱՄՆ իշխանություններին:

Ասանժին տարան Լոնդոնի դատարան եւ մեղավոր ճանաչեցին գրավի դիմաց ազատ արձակման պայմանը խախտելու մեջ: Մեծ Բրիտանիայում նրան սպառնում է մինչեւ 12 ամսվա բանտարկություն: Բայց Ասանժի գլխավոր խնդիրը կապված է ոչ թե Մեծ Բրիտանիայի, այլ ԱՄՆ-ի հետ: Ամերիկայում նրան մեղադրում են WikiLeaks-ի գլխավոր իրազեկիչ Չելսի Մենինգի հետ գործարքի համար, որը կազմակերպությանը փոխանցել է կառավարական բազմաթիվ փաստաթղթեր:

Մասնավորապես, Մենինգը Ասանժին իբր օգնել է մուտք գործել գաղտնի փաստաթղթեր պարունակող համակարգիչներ: Այս մեղադրանքով Ասանժին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում, հայտարարել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում: Ասանժի փաստաբանները նախարարության մեղադրանքին հակադարձում են այն փաստարկով, որ այդպիսով ոտնձգություն է կատարվում խոսքի ազատության դեմ: Նրան կարող են արտաքսել ԱՄՆ: Ասանժի արտահանձնման գործով առաջին դատական լսումները տեղի կունենան մայիսի 2-ին, տեղեկացնում է korrespondent.net կայքը:

ԱՄՆ իշխանությունները WikiLeaks-ի գործունեությունը հետաքննում են 2010-ական թվականների սկզբիցՙ Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարկման կապակցությամբ: Այնուհետեւ կայքի գործունեությունը քննել են 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի շրջանակներում: Կազմակերպությունը հրապարակել էր Դեմոկրատական կուսակցության նամակագրությունը, որը, ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով, գողացել էին Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները:

Օրերս ցանցահենների Anonymous միջազգային ցանցը Մեծ Բրիտանիայի իշխանություններին եւ ողջ աշխարհում նրանց կողմնակիցներին վերջնագիր է ներկայացրել Ջուլիան Ասանժի ձերբակալման պատճառով: Նրանք գտնում են, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց գաղտնիքները պահելու համար: Ընդգծվում է, որ Ասանժը 2010 թվականից ի վեր քանիցս ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի որ բացահայտել է թե՛ աջերի եւ թե՛ ձախերի գաղտնիքները, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-Ը ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՁԵՐ ԱՅՏԵՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԿԱՐՄՐԱՏԱԿԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՁԵՐ ԱՅՏԵՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԿԱՐՄՐԱՏԱԿԵԼՈՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական