Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԸ ԱՂԲԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Մաքրելու ենք»: Այս նախադասությունը Երեւանի ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախատեսվող «քայլերթի» երկրորդ քայլն էր, որ հաջորդում էր «Հաղթելու ենք, ձեզ հետ միասին» եւ նախորդումՙ «Կառուցելու ենք», «Բարեկարգելու ենք», «Վերականգնելու ենք», «Կանաչապատելու ենք» եւ «Փոխելու ենք» կարգախոսներին:

Այն, որ առաջինն ստացվեց Հայկ Մարությանի մոտ, տեսնում ենք, բայց մնացած խոստումներըՙ չիք, որը կասկածի տակ է դնում առաջին կետի իսկությունը, որովհետեւ, եթե մյուս վեց կետեը չեն իրականանալու, ուրեմն առաջին կետը պետք է խմբագրելՙ «Եկա, տեսա, հաղթեցի»: Եվ սա թող ոչ մեկի համար հակահեղափոխականություն, «տարոնականություն» կամ սեւություն չընկալվի, որովհետեւ վերոհիշյալ, իրար հաջոդող վեց կետերից ոչ մեկին չհասած քաղաքացին չի կարող առաջինի տերը լինել, անհնար է:

Այսքան ժամանակ քաղաքապետարանը ո՛չ կառուցել է, ո՛չ բարեկարգել, ո՛չ վերականգնել, ո՛չ փոխել, իսկ կանաչապատման ժամանակը դեռ չի եկել: Եւ որպեսզի այս ամենը չհամարվի զուտ մեղադրանք, Հայկ Մարությանի վկաներին առաջարկում եմ մոտիկից նայել վերջինիս ղեկավարության ընթացքում փլուզվածՙ Արամի 23 հասցեում մասմաբ եւ նախկին Լուսավորությանՙ հիմնովին քանդված շենքերին ու վերանայել «Կառուցելու ենք» կետըՙ «Ուզենքՙ կկառուցենք»: Դրանից հետո բոլորին կխնդրեի ինձ ցույց տալ վերջին մեկ տարվա ընթացքում հիմնովին բարեկարգված որեւէ այգի կամ շինություն, չի՛ եղել նման բան, ժամանակ մի՛ վատնեք: Մարությանը քաղաքապետ է դարձել անցած տարվա աշնանը, իսկ հիմա դեռ կանաչապատելու ժամանակը չէ, հետեւաբար շրջանցենք այդ մեկը, բայց աչքիս առաջ ունենալով մյուսները, հավատացնում եմ, մեկ ամսից «հետ ենք գալու» եւ արձանագենք ոչինչ չարվածըՙ դարձնելով «Հնձելու ենք»: Իսկ դրանից հետո, շատ կերազեի տեսնել փոխված տրանսպորտը, որը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավոր խոստումներից մեկն է եղել, կցանկանայի տեսնել քաղաքում վազվզել պատրաստվող քաղաքապետիՙ հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված գեթ մեկ քայլ, գործով, շոշափելի, թղթերից ու մամլո ասուլիսներից դուրս: Կրկին ձեռնունայն ենք մնալու:

Իսկ հիմա անդրադառնանք նրան, ինչով սկսեցինքՙ երկրորդ կետովՙ «Մաքրելու ենք», խոստացված ու չարված մի կետ, որն այսօր ուղղակի պատուհաս է Երեւանի բնակիչների համար: Տպավորություն է, որ Տարոն Մարգարյանը ոչ թե քաղաքապետ է եղել, այլՙ աղբի մեքենայի վարորդ, որովհետեւ նրա հրաժարականից հետո, հետանկախության շրջանում մի կարգին չմաքրված քաղաքն ուղղակի թաղվեց աղբի մեջ: Կես տարուց ավել է, որ «թողել ենքՙ քաղաքապետն աշխատի», բայց կարծես նրա հեչ պետքն էլ չի: Բայց քաղաքը լցված է աղբով, փողոցներ կան, մանավանդ ծայրամասային, որտեղով քայլել չի լինումՙ օրերով չդատարկվող աղբամանների պատճառով: Նույն պատկերը նաեւ ձմռանն ենք ունեցել, բայց այն ժամանակ վիճակը միայն հակաէսթետիկական էր, իսկ հիմա եղանակները տաքացել են, եւ էսթետիկայի բացակայությունից ընկել ենք տարատեսակ համաճարակների վտանգի գիրկը: Չնայածՙ ձմռանը ՔՊ-ական մի կին երեսփոխան աղբի առատությունը բացատրում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս, ժողովրդի… շատակերության հետ:

Անցյալ դարասկզբի առաջին քառորդից հետո, մինչեւ քսանականների սկիզբը, տարատեսակ համաճարակները հանգիստ չեն տվել երեւանցիներին, որի գլխավոր պատճառներից մեկը եղել է հենց քաղաքի աղտոտվածությունը: Իհարկե, այսօրն անհամեմատելի է այդ ժամանակաշրջանի հետ, բայց բնության հետ կատակ չեն անում, ոչինչ բացառված չէ:

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ հիմա անձրեւային սեզոն է, առատ տեղումների դեպքում նման աղտոտվածությունից կարող են վնասվել նաեւ ջրային պաշարները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՅՈՒԳՈՅԻ ՀՈԳԻՆ ԾԽՈՒՄ Է ՓԱՐԻԶԻ ՎՐԱ…

Հաջորդ գրառումը

«ՀԵՏ-ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՄԱՆՀԱՏԵՆՎԻԼ ՔՈԼԵՋՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԵՏ-ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՄԱՆՀԱՏԵՆՎԻԼ ՔՈԼԵՋՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական