Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՅՈՒԳՈՅԻ ՀՈԳԻՆ ԾԽՈՒՄ Է ՓԱՐԻԶԻ ՎՐԱ…

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Այստեղով թուրքեր են անցել, քանի չորս կողմը սուգ է ու ավեր»: Վիկտոր Հյուգո

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվեց: Այրվե՞ց, թե՞ այրեցին, ո՞վ, ո՞վքեր: Հիմա, երբ տաճարի մի մասը մոխրակույտի է վերածվել, էական էլ չէ: Փաստ է, որ այդ բանն անողը մարդ է եղել, ընդհանրական մարդ, որի համար ամենահամեղ հեղուկն իր եղբոր արյունն է, ամենաբաղձալի աշխատանքըՙ եղբոր արածն ավերելը: Մարդ, որը համարձակվեց ձեռք բարձրացնել մի արժեքի վրա, որին ու իրեն հարյուրավոր սերունդներ ճանապարհած դարեր են բաժանումՙ մոտ մեկ հազարամյակ կազմող: Դա մարդկային եղկելի երեւակայությունից ծնված ամենասոսկալի հանցագործություններից մեկն էր. ոչնչնացնել մի բան, որը մարդկությանն է պատկանում, ներկա ու ապագա:

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարեցՙ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Որից հետո հայտնի դարձավ, որ ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակի պատարագ է մատուցվելու:

Մենքՙ հայերս, երբեք չենք մոռացել եւ չենք մոռանալու ֆրանսիական «Գիշեն» նավին, Կիլիկիայի հայությանն անպաշտպան թողած ֆրանսիական զորքինՙ նմանապես: Բայց Ֆրանսիայի կառավարության այս քայլը ողջ հայությանը շնորհակալությամբ լցրեցՙ դեպի Ֆրանսիան:

Եւ որովհետեւ աշխարհում մեզանից լավ ոչ ոք չի ճանաչում թուրքին, մենք միաժամանակ գլխի ընկանք, որ այս որոշման շուրջ Թուրքիայում գլուխ բարձրացրած մեծ աղմուկն ու երկրի կառավարության հայտարարությունն անհետեւանք չեն մնալու: Մեր դառը փորձը հուշում էր, որ սրա համար Ֆրանսիան է վճարելու, բայց աշխա՛րհը վճարեց, ողջ մարդկությունը, եւ շատ թանկՙ անվերականգնելի մի կապիտալով: Այո՛, այսօր անհնար է գտնել բանիմաց մեկին, որի հոգում Փարիզի Աստվածամոր տաճարի մոխրից չկա, որովհետեւ դա մարդ տեսակի ներքին սեփականությունն էր, անկախ նրանիցՙ տեսե՞լ է այն, թե՞ՙ ոչ. Հյուգոն չէր կարող ստել:

Բայց ի՞նչը նպաստեց Ֆրանսիայի անուշադրությանը, ինչո՞ւ նա չկարողացավ պաշտպանել իր եկրի հպարտությունը, ինչպե՞ս կարողացավ «փորձանքն այդպես հեշտորեն Ֆրանսիա մտնել»:

2015 թվականի հունվարի 7-ին պետք է լույս տեսներ ֆրանսիական Շառլ Հեբդո (ֆր.ՙ Charlie Hebdo) ամսագրի հերթական համարը, որում անդրադարձ էր կատարվելու նաեւ ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքիՙ նույն օրը լույս տեսած «Հնազանդություն» վեպին: Ամսագրի առաջին էջին զետեղված ծաղրանկարը մեկնաբանվում էր «Կախարդ Ուելբեքի գուշակությունները. 2015 թվականին ես կկորցնեմ ատամներս, իսկ 2022 թվականին ես արդեն ռամադանի պահքին եմ հետեւում» : Ցավոք, հենց նույն օրըՙ, Շառլ Հեբդոյի խմբագրությունը ահաբեկչության ենթարկվեց մուսուլման ծայրահեղականների կողմից, զոհվեց 12 մարդ, որոնց թվումՙ Ուելբեքի ընկերըՙ Բեռնար Մարին:

Ուելբեքն իր վեպով, որն անվանել է «քաղաքական ֆանտաստիկա» , գուժում էր ֆրանսիական միջավայրիՙ ամեն վայրկյան մուսուլմանացման ու դրա վտանգների մասին, որին գրեթե ոչ ոք լուրջ չէր վերաբերվում: Վեպում տեսնում ենք չափազանց ժողովրդավարության բերած անդառնալի վնասները. հիշյալ ճանապարհով իշխանության է գալիս մուսուլման նախագահ եւ գլխիվայր շրջում քրիստնեաբար ապրող ֆրանսիան:

Ուելբեքին խոսելու առիթ էր տվել ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո սկիզբ առած ահռելի ծավալներով ապաքրիստոնեությունը, որովհետեւ սկսած այդ ժամանակաշրջանից, հարյուրավոր աղոթատեղիներ փակվեցին կամ վերածվեցին աշխարհիկ կենտրոնների:

Հավատացեք, որ Ուելբեքը ոչ մի նախադասությամբ չի վրիպել. Ֆրանսիան այսօր հեռու է բուն Ֆրանսիայից, տասնամյակներ շարունակ պետության կողմից հովանավորված այլասերվածությունը, անհասցե մարդկանց մուտքն ու դրանով պայմանավորված ներազգային հետընթացը, անբնական ժողովրդավարությունն ու , այսպես ասած, մուլսուլմանացումն այդ երկիրը ահաբեկչությունների առաջ խիստ խոցելի են դարձրել: Մի երեւույթ, որի պտուղները օրերս քաղեց Ֆրանսիան, ավելի ճիշտՙ ողջ աշխարհըՙ Աստվածամոր տաճարի հրդեհով. Փարիզը ծխում էր:

Յուրաքանչյուր միջավայրում, որտեղ ազգային պատկանելիությունը մղված է երկրորդական պլան, որի ներկայացուցիչներն ավելի կաթոլիկ են, քանՙ է Հռոմի պապը, ամեն րոպե վտանգ է սպառնում, որովհետեւ կայուն ու անվտանգ է միայն այն պետությունը, որի քաղաքացիները հայրենիքի ու հավաքականության զգացում ունեն, որը համարյա ի սպառ բացակայում է այս օրվա Ֆրանսիայում:

Ինչպես «Շառլ Հեբդոյի» խմբագրատան հարձակումը, այնպես էլ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ապտակ է ողջ Քրիստոնյա աշխարհին, միաժամանակ սթափվելու ու մտորելու հնարավորություն: Հույսովՙ աշխարհը կվերանայի մարդու ազատության մասին ունեցած իր պատկերացումները, այդ թվումՙ Ֆրանսիան:

Հ.Գ. Այլասերվածությունն այսօր Հայաստանում վերելք է ապրում, որի գցած սերմերը բարի պտուղներ չեն տալու. մեզ պիտանի սերմեր են պետք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ԱՂԲԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ԱՂԲԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական