Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ… ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

12/04/2019
- 12 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Շաբաթվա սկզբին հայտարարվեցին Ուկրաինայի նախագահական ընտրություների արդյուքները: Դրանք մինչ այս չլսված-չտեսնված ընտրություններ էին հենց թեկուզ այնքանով, որ երկրի առաջին դեմքի թեկնածուների թիվը հասնում էր համարյա 4 տասնյակի (ճշգրիտՙ 39 հոգու): Այդպիսի մեծ թիվ երբեւէ չէր եղել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ամբողջ աշխարհի պրակտիկայում: Փաստորեն, տեղից վեր կացողը հավակնություն էր ներկայացրել ստանձնելու երկրի ղեկավարի պաշտոնը, եւ դրանով ուղղակի արժեզրկել-հեղինակազրկել էր այն: Եղան կարծիքներ, թե նախագահության թեկնածուների մեծ թիվը կարող է վկայել նաեւ երկրի ժողովրդավարության բարձր աստիճանի մասին: Ես այդպես չեմ կարծում, ըստ իսՙ դա ոչ թե ժողովրդավարության, այլՙ պետության բարձրագույն պաշտոնատարի հեղինակության կատարյալ անկման վկայություն էր: Հիշյալ 4 տասնայակ թեկնածուներից առավելագույն ձայներ էին ստացել եւ ապրիլի 21-ին ընտրությունների երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն շոումեն Վլադիմիր Զելինսկին (նա 1-ին փուլում ստացել էր ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 30,24 տոկոսը) եւ գործող նախագահ Պետրո Պարաշենկոն (15,95 տոկոս): Նկատի առնելով 1-ին փուլում երկու առաջատարների հավաքած ձայների ահռելի տարբերությունը (Զելինսկին համարյա կրկնակի ավելի ձայն էր ստացել), մեկնաբանների մեծամասնությունը հակված է ենթադրելու, թե նա կհաղթի նաեւ երկրո՛րդ փուլում: Քանզի ինչքան էլ գործող նախագահի օգտին վարչական լծակներ օգտագործվեն, ինչքան էլ զանգվածային ընտրախախտումներ արվենՙ հնարավոր չի լինի ապահովել Պետրո Պորոշենկոյի վերընտրությունը նախագահի պաշտոնում: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ այդ կանխատեսումը մեծ հաշվովՙ կարող է ճիշտ լինել:

Սակայն ամենեւին չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ Արեւմուտքը, ավելի կոնկրետՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Եվրոպական Միության հակառուս տրամադրված պետությունների մեծամասնությունը ինչպես ուկրաինական ընտրությունների 1-ին, այնպես էլ 2-րդ փուլում իրենցից կախված ամեն ինչ կանենՙ Պետրո Պորոշենկոյին կրկին Կիեւում իշխանության բերելու համար: Որովհետեւ իր նախագահության առաջին շրջանում նա հնարավոր ամեն ինչ արել էՙ Ուկրաինան Ռուսաստանին թշնամացնելու, ռուս-ուկրաինական չհայտարարված պատերազմը շարունակելու, իր երկիրը այսպես կոչված ռուսական ծավալապաշտության դեմն առնելու պատնեշի վերածելու համար: Ուստի Պետրո Պորոշենկոն ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ուկրաինական հակառուս շրջանակների շահերի ամենավառ արտահայտիչը, որպես մարդ, ով ընդունակ է մինչեւ վերջին ուկրաինացի զինվորը մարտնչել ռուսների դեմՙ հանուն Արեւմուտքի ռուսատյացների աշխարհաքաղաքական շահերի: Ահա՛ ինչու Արեւմուտքը ձգտում է այդ «անձնուրաց ծառայության» (իրականումՙ սեփական ազգային-պետական շահերի դավաճանության համար) Պետրո Պորոշենկոյին մի անգամ եւս բազմեցնել Ուկրաինայի նախագահի գահաթոռին:

Դժվար է, սակայն այդպիսի արդյունքը լիովին բացառված համարել չի կարելի: Նկատի ունեցեքՙ իմ ուշքը երբեք չի գնացել ռուսների կամ ուկրաինացիների համար: Նրանք ծանր պահերին գրեթե միշտ… մեր թիկունքում գործարք են կնքել մեր թշնամիների հետ: Կարմիր կովը հազիվ թե կաշին փոխած լինի, այնպես որՙ նաեւ այսօ՛ր նրանց չի կարելի շատ վստահել: Սակայն գտնում եմ, որ այժմյան Ռուսաստանը, այնուամենայնիվ, միակ պետությունն է ամբողջ աշխարհում, որը համարձակվում է ընդդիմանալ ողջ մոլորակը ԱՄՆ Սպիտակ տնից կառավարելու անթաքույց ձգտումներին: Պուտինը միակ քաղաքական գործիչն է աշխարհում, որ իր վարքագծով ամերիկացիներին ուղղակի ասում էՙ բավակա՛ն է ինքնասիրահարված պինգվինի նման թմբկահարեք ձեր արժեքները, աշխարհին պարտադրեք ձեր ժողովրդավարությունը: Վերջին հաշվով, Ուինսթոն Չերչիլն է ասել, թե ժողովրդավարությունը պետության կառավարման լավագույն ձեւը չէ: Բայց անմիջապես ավելացրել էՙ ավա՜ղ, մարդկությունը մինչեւ հիմա դրանից ավելի լավ ձեւ դեռ չի ստեղծել: Ամերիկյան թելադրանքին հակադրվելու առումով Պուտինը այսօր ազատ ու ինքնիշխան ապրելու երազանք ունեցողների գլխավոր հույսն ու ապավենն է մեր մոլորակում: Հենց դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր դեռ ուզու՛մ են պարել ամերիկյան դուդուկի տակ, Ռուսաստանի նախագահին… չե՛ն սիրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀՐԵԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԵԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական