Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈՒՍՈՒՖ ԸՆՏԱՆԻՔԻ «ԱՐՅՈՒՆՈՏՎԱԾ ԲԱՅՑ ՉԸՆԿՃՎԱԾ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

05/04/2019
- 05 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Գլենդեյլի «Ապրիլ» գրախանութում մարտի 5-ին կայացել է Ալիս Նազարյանի «Արյունոտված, բայց չընկճված: Աշուր եւ Արշալույս Յուսուֆ ընտանիքի հուշագրությունը» (Bloodied But Unbowed: A Memoir of the Ashur & Arshaluys Yousuf Family, published by Nineveh Press) 426 էջից բաղկացած անգլերեն հատորի շնորհանդեսը: Թարգմանությունը կատարել է Իշխան Ճինբաշյանը , որ ծանոթ է հանրահայտ հեղինակներիՙ Հակոբ Օշականի, Շահան Շահնուրի, Զարեհ Որբունու, Եղիշե Չարենցի եւ այլոց գրական երկերի թարգմանություններով: Ներկա են եղել եւ ելույթ են ունեցել սիրիահայ հայտնի մանկավարժ-դաստիարակ եւ բեմադրիչ հեղինակիՙ Ալիս Նազարյանի հարազատները, որդինՙ Ջոնը, թոռնուհինՙ Արտա Տարաքչյան Քլարքը եւ Հայկ Բոյաջյանըՙ հեղինակի ծոռը: Ալիսը Բեյրութում իր հուշագրության հայերեն բնօրինակը հրատարակված տեսնելուց երկու տարի անց Մ. Նահանգներ է գաղթել 1967-ին, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն 1976-ին:

Գլխավոր բանախոսները եղել են Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի պրոֆ.ներ դոկտ. Փիթեր Քաուին եւ դոկտ. Ռուբինա Փիրումյանը :

Գրքում Ալիսը պատմել է իր հորՙ հայտնի ասորի մտավորական եւ Խարբերդի Եփրատյան քոլեջի դասախոս Աշուր Յուսուֆի, որ 1915-ին սպանվել է, եւ մորՙ Արշալույսի հերոսական պայքարի դրվագներով հարուստ կյանքի մասին: Արշալույսը բացի իր 6 զավակներին մեծացնելուց որբանոցներում եւ դպրոցներում հարյուրավոր երեխաների դաստիարակման հոգսն է վերցրել իր ուսերին: Ալիսը եղել է Արշալույսի 5-րդ զավակը:

Անգլերենի թարգմանված այս նոր տարբերակը պարունակում է նաեւ ընտանեկան տոհմածառի վերաբերյալ նոր մանրամասնություններ: Հատորն ունենալ ցանկացողները կարող են դիմել www.ninevehpress.com կամ Գլենդեյլի «Ապրիլ» գրախանութ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՈՒԺԵՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՈ՞Վ Է ԲԵԿՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԻՏԻ ՇԱՏԱՑՆԵՆՔ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԻՏԻ ՇԱՏԱՑՆԵՆՔ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական