Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՌԱԿ-Ի ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ»

05/04/2019
- 05 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Վերջին ամիսներին, ինչպես տեղեկացնում են մեզ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական գրասենյակից, քիչ չեն կուսակցությանը անդամագրվելու դիմումները: Քաղաքական ու հասարակական վերադասավորումների ներկա փուլում եւ հատկապես երիտասարդական ուժերի աշխուժացման մթնոլորտում, մարդիկ փնտրում են իրենց հոգեհարազատ կազմակերպություններՙ դրանց միջոցով ինքնադրսեւորվելու ձգտումով:

Ինչպես հաղորդվել էր, շուրջ երկու շաբաթ առաջ Ռամկավար Ազատական կուսակցության շարքերին միացավ կայացած երիտասարդների մի խումբՙ տոգորված ազատական (լիբերալ) գաղափարներով: Օրերս, կուսակցական մկրտությունն ստանալուց հետո, նորագիրների այդ խումբը գումարեց իր առաջին նիստը եւ ըստ ՌԱԿ կանոնադրության ընտրեց վարչությունՙ ատենապետությամբ Արմեն Սաքապետոյանի եւ կազմեց ՌԱԿ նոր ակումբՙ ՀՀ Ազգային հերոս Ալեք Մանուկյանի անունով:

Ստորեւՙ ակումբի նորընտիր ատենապետի հետ մեր աշխատակցի հարցազրույցը:


– Պարոն Սաքապետոյան, վերջերս Ձեր գլխավորությամբ մի ամբողջ խումբ երիտասարդներ միացել են Ռամկավար ազատական կուսակցությանը:

– Այո, Ռամկավար Ազատական կուսակցությանը միացել է «Լիբերալ քաղաքացիական շարժում» նախաձեռնությունը, որում ինձանից բացի ընդգրկված են հայրենիքի ապագայով մտահոգ մի շարք ընկերներ, բոլորն էլ կայացած, երիտասարդ տարիքի քաղաքացիներ:

– Կուսակցությունները մեր երկրում շատ են, ինչո՞ւ ընտրեցիք հենց ՌԱԿ-ը:

– Պատճառները շատ են. նշեմ դրանցից էական հանդիսացող մի քանիսը.

Առաջին հերթինՙ բարձր եմ գնահատում կուսակցության դերը հայապահպանության, ինչպես նաեւ հայոց պետականության կայացման ու զարգացման գործում: Կուսակցությունը հայկական բոլոր պետականությունների ժամանակաշրջանում երբեւէ չի եղել իշխանություն: Սակայն իր պատմության ողջ ընթացքում, սկսած առաջին հանրապետությունից եւ խորհրդային ժամանակաշրջաններով անցած մինչեւ մեր օրերըՙ միշտ եղել է հայրենիքի թիկունքում: Որպես հատկանշական հանգամանքՙ կարելի է նշել 1940-ականների վերջին մեծ ներգաղթի ժամանակ սփյուռքում ունեցած նրա լուրջ դերակատարությունը: Այստեղից սահուն անցնեմ դեպի մյուս պատճառին:

Ծնվել եմ 1946-ին Լիբանանից եւ Սիրիայից Հայաստան ներգաղթածների ընտանիքում: Ծնողներս նույնպես ծնվել են Լիբանանում եւ Սիրիայում: Հայրական պապսՙ Կարապետ Սաքապետոյանը, մինչեւ ներգաղթելը ապրել է Բեյրութում եւ հանդիսացել Ռ.Ա.Կ անդամ: Նախքան ներգաղթելը, Խորհրդային Հայաստան գալու պատճառով, կասեցրել է անդամակցությունը կուսակցությանը: Եւ երբ 1991 թվականին կուսակցությունը հիմնադրվեց նորանկախ Հայաստանի Հանրապետությունում, պապս առաջիններից էր, որին կուսակցությունը հանձնեց անդամատոմսը: Նշեմ նաեւ, որ հայրսՙ լեզվաբան Ռուբեն Սաքապետոյանը, երկար տարիներ թղթակցել է «Ազգ» օրաթերթին: Այսինքնՙ ինձ հարազատ եւ բավական չափով հայտնի են կուսակցության գաղափարախոսությունը, արժեքները եւ բարձր պատասխանատվությունը հայ ժողովրդի հանդեպ, եւ ես ամբողջովին կիսում եմ այդ արժեքները:

– Իսկ կուսակցության տարիքը որեւէ դեր ունեցե՞լ է Ձեր որոշման մեջ:

– Իհարկե, կուսակցության 98 տարվա պատմությունն ունի իր որոշիչ նշանակությունըՙ բոլոր հանգամանքների հետ միաժամանակ գնահատելիս:

– Ի՞նչ նպատակներով եք միացել ՌԱԿ-ին:

– Նպատակներից մեկը կուսակցության արժեքների եւ գաղափարախոսության տարածումն է: Մեկ այլ նպատակ էլՙ որ կարողանանք ծառայել հայրենքին եւ մեր փոքր մասնակցությունն ունենանք դրա կայացման ու զարգացման գործում: Կարեւոր եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ կարող ենք մեր թիմի փորձը եւ գիտելիքները ծառայեցնել ի շահ կուսակցության հետագա զարգացման գործի:

– Բոլոր կառույցներում անդամների միջեւ որոշ անհամաձայնություններ կան: Դուք գործելակերպի որեւէ անհամաձայնություն ունե՞ք ՌԱԿ-ի այս կամ այն մոտեցման նկատմամբ:

– Անհամաձայնություններ, այն էլ ազատական արժեքներ կրող միջավայրում, չեն կարող չլինել: Բայց դա չի նշանակում, որ այդ անհամաձայնությունները պետք է հանդիսանան ինտրիգների առարկա, ընդհակառակըՙ այդ անհամաձայնություններից պետք է ծնվեն ավելի ուժեղ եւ զարգացման համար առաջ մղող խելացի գաղափարներ:

– Վերջին շրջանում ՌԱԿ-ը մի տեսակ առաջվա աշխուժությունը չունի, նոր սերնդի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ տեղյակ չեն կուսակցության մասին, մինչդեռ այն կանգնած է մեր ժողովրդի ազատագրական պայքարի ակունքներում. ո՞րն եք համարում դրա պատճառը, ինչպես կարելի է շտկել դա:

– Իրականումՙ կուսակցությունում տեսնում եմ ակտիվության մի փոքր պակաս, սակայն մոտիկից ծանոթանալով կուսակցության անդամների հետՙ կարող եմ վկայել, որ կուսակցությունում առկա է այն, որի շուրջ կարելի է համախմբվել եւ բարձրացնել նրա դերն ու նշանակությունը արդի հայ քաղաքական կյանքում:

– ՌԱԿ-ը Ձեզ համար նպատա՞կ էր, թե՞ որեւէ նպատակի հասնելու միջոց:

– Քաղաքական կազմակերպությունները, ինչպես ՌԱԿ-ը, ընդամենը միջոց են երկրին ու ժողովրդին ծառայելու ավելի կազմակերպված ձեւով եւ առավել համախմբված: Նպատակը երկրին ծառայելն է, իսկ կուսակցությունըՙ միջոց:

– Քաղաքական պայքարի մեջ մտնելու ցանկություններ ունե՞ք, այս մասով ի՞նչ տրամադրություններ կան ՌԱԿ անդամների մոտ

– Ընդունվելով կուսակցության շարքերըՙ նպատակ ունենք ներգրավված լինել քաղաքական կյանքում: Ինչ վերաբերում է կուսակցության մյուս անդամների մոտ առկա տրամադրություններին, ապա կարող եմ ասել, որ թե՛ մերՙ նորագիրների, թե՛ կուսակցության մեր մյուս գործընկերների մոտ առկա է կամք եւ ցանկություն նոր ստեղծված քաղաքական իրողություններում կուսակցության դերի ու նշանակության բարձրացման եւ քաղաքական դաշտում ակտիվ դերակատարություն ունենալու գործում:

– Ո՞րն է լինելու ՌԱԿ-ի առաջիկա առանցքային քայլը:

– Կարծում եմ առաջիկա առանցքային քայլերից մեկը լինելու է մոտ ապագայում տեղի ունենալիք համագումարին նախապատրաստվելը: Մասնավորապես կարծում եմ, որ պետք է մշակվի եւ համագումարի դատին ներկայացվի կուսակցության առաջիկա տարիների զարգացման ռազմավարությունն ու մարտավարությունը: Կուսակցությունը պետք է գտնի նոր գաղափարակիցներ եւ ընդհանուր նպատակին հասնելու գաղափարից ելնելովՙ գործակցի նրանց հետ:

Նախորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՎԱՎԵՐԱՑՐԵՑ ՀՀ- ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԵԿՄ 12-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԵԿՄ 12-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական