Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ, http://www.ysu.am/news/hy/Official-opening-ceremony-of-the-bust-of-Grigor-Gurzadyan

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում մարտի 19-ին համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Կիսանդրու բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, «LARES» եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գ. Գուրզադյանի որդի Վահագն Գուրզադյանը, ԵՊՀ-ի եւ տարբեր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գիտնականներ ու մտերիմներ: Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Տիգրան Մուրադյանը :

Պրոֆ. Արամ Սիմոնյանը բացման խոսքում ողջունեց ներկաներին եւ ասաց, որ մեծ պատիվ է Գրիգոր Գուրզադյանի նման համալսարանական ունենալը. «Այս կիսանդրին մենք բացում ենք որպես հարգանքի տուրք մեծ գիտնականի հիշատակին, որը երկար տարիներ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում եւ եղել է Աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր կազմում»:

Միջոցառման ընթացքում ականավոր գիտնականի մասին ներկաների համար կենսագրական ակնարկ կարդաց Տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ, պատմաբան Կարեն Բայրամյանը : Նա հիշատակեց Գ. Գուրզադյանի ավելի քան 200 գիտական հոդվածներն ու մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններըՙ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Նա նշեց, որ Գուրզադյանը դեռեւս 1960-ականներին ղեկավարել է Արեգակի ու աստղերի գերմանուշակագույն ու ռենտգենային դիտումները, ինչպես նաեւ նրա ղեկավարությամբ ստեղծվել են «ՕՐԻՈՆ» տիեզերական աստղադիտարանները, որոնք գերազանցում էին ժամանակակից աշխարհում իրականացվող տիեզերական գիտափորձերը եւ հանգեցրել էին կարեւորագույն գիտական արդյունքների:

«Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաեւ բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքերՙ նվիրված գիտությանը, արվեստին»,- ընթերցեց պարոն Բայրամյանը:

Ելույթով հանդես եկավ ակադեմիկոսի աշակերտներից ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Զախարյանը , որն անդրադարձավ Գ. Գուրզադյանի բեղմնավոր գիտական գործունեությանն ու վաստակին:

Անվանի գիտնականի որդինՙ պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը , խոսելով հոր թողած գիտական ժառանգության մասին, շեշտեց, որ ուրախ է ներկա լինելու նրա կիսանդրու բացման արարողությանը: «Համալսարանի ղեկավարությունը, հաշվի առնելով Գ. Գուրզադյան գիտնականի վաստակը հայաստանյան գիտության մեջ, գնահատելով նրա բազմամյա դասախոսական գործունեությունը համալսարանում, գտավ, որ վերջինս պետք է վերադառնա համալսարան եւ հավերժանա այս պատվավոր ճեմասրահում»,- ասաց Վ. Գուրզադյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈԹՈՐԿԱԼԻՑ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ԴԱՍԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ԴԱՍԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական