Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԵՐՙ ԵՊՀ-ՈՒՄ

Գ. Գ.

Թշնամու լեզվին պետք է տիրապետել: Այս գիտակցումով, Երեւանի պետական համալսարանի Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական ակումբը սույն թվականի ապրիլի մեկիցՙ հրավիրում է ադրբեջաներենի դասընթացներիՙ անվճար հիմունքներով: Դասապրոցեսն անցկացվելու է շաբաթական երկու անգամՙ ԵՊՀ գլխավոր մասնաշենքում:

Հուսով եմՙ ՊՆ-նՙ իր մասով, ԿԳՆ-նՙ իր մասով կհետեւեն այս ամենին եւ անհրաժեշտության դեպքում կօժանդակեն: