Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈ ՍԹԻՎ ՔԵՐԻ ՀԱՄԱՐ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Սան Ֆրանցիսկոյում հրատարակվող «The Athletic» պարբերականում հրատարակված Մարկուս Թոմպսոն II-ի բավական ընդարձակ հոդվածը նվիրված է փետրվարի 8-ին այդ ֆինանսական եւ առեւտրական նավահանգստային կենտրոնում տեղակայված հայկական Քրուզյան-Զաքարյան-Վասպուրական (KZV) վարժարանում տեղի ունեցած 38-րդ գալա հյուրասիրությանը, որին ներկա են գտնվել «The Warriors» մարզական խմբի գլխավոր մարզիչ Սթիվ Քերը , իր ընտանիքի անդամների հետ:

Այդ ընտանիքի պատվին տրված երախտագիտական միջոցառումը պայմանավորված է եղել 99 տարի առաջ Սթիվի պապիկիՙ Ստենլիի, եւ տատիկիՙ Էլզայի գործադրած ջանքերի շնորհիվ Հալեպում եւ Մարաշում մոտ 10 հազար հայերի փրկությամբ:

Ստենլին այդ ժամանակ աշխատելիս է եղել Վաշինգտոնի Ուոլտեր Ռիդ հիվանդանոցում որպես քիմիկոս, երբ աշխատակիցներից մեկը ներս խուժելով ասել է, որ Մերձավոր Արեւելքի նպաստընկյալ (Near East Relief) կազմակերպությունը կամավորների է փնտրում Օսմանյան կայսրությունում կարիքավոր մարդկանց օգնելու համար:

«Նա անմիջապես կամավոր է արձանագրվում: 1919-ին Հալեպ է ժամանում եւ հայ տարագիրներին (հիմնականում կանայք եւ երեխաներ) օգնություն ցուցաբերում: Էլզա Ռեքմանը, որ հետագայում դառնալու էր նրա կինը, Թուրքիայի հայկական դպրոցներից մեկում է աշխատանքի անցնում նույն առաքելությամբ: 1920-ին, երբ ֆրանսիական զորքերը հանկարծակի հեռանում են տարածաշրջանից եւ հայերին դարձյալ հանձնում թուրքերին, Ստենլին ականատես է լինում հրեշավոր ջարդերին: Հետագայումՙ 1973-ին նա իր հուշերի գիրքն է հրատարակում «The Lions of Marash» (Մարաշի առյուծները) խորագրի ներքո: Ստենլին եւ Էլզան իրար հանդիպում են 1922-ին NER-ի լիբանանյան որբանոցում, եւ ամուսնանում: Մի տարի անց հեռանում են Լիբանանից մալարիայի բռնկման հետեւանքում: Բայց հետո դարձյալ վերադառնում են եւ աշխատանքի անցնում Բեյրութի ամերիկյան համալսարանում, Ստենլինՙ որպես բիոքիմիայի ամբիոնի վարիչ, իսկ Էլզանՙ որպես աղջիկների բաժնի դեկան: Սթիվի հայրըՙ Մալկոլմը, Բեյրութում է ծնվել: 1982-ին դարձել այդ համալսարանի նախագահը, բայց երկու տարի անց դարձել է երկու մահմեդական ջիհադիստների կողմից արձակված գնդակի զոհը: Սթիվը, որն այժմ 53 տարեկան է, այդ ժամանակ սովորելիս է եղել Արիզոնայի համալսարանում», պատմել է հավաքույթի ընթացքում կինովավերագրող Անի Հովհաննիսյանը, էկրանի վրա ցուցադրելով իր հեղինակած, բայց դեռ ընթացքի մեջ գտնվող «Քեր: Խաղաղության մարտիկները» վավերագրական ֆիլմից որոշ հատվածներ: Ֆիլմը ըստ նրա հիմնված է Ստենլիի նամակների եւ օրագրերի վրա:

Վարժարանի Սարոյանի անվան դահլիճում ավելի քան 400 հանդիսատեսներ, որոնց մեջ Քեր զույգի ջանքերով փրկվածների հետնորդները, մեծ հուզումով ու երախտագիտությամբ են դիտել եւ ունկնդրել այդ ընտանիքի պատմությունը: Սակայն ամենահուզվածը, անշուշտ, եղել է Սթիվը, հատկապես երբ ընթերցվել է մի հատված իր պապի նամակից. «Շատերն են կոտորվելու թուրքերի յաթաղանից: Գուցե այստեղ մնալով մենք կարող ենք փրկել ոմանց: Բայց եթե թուրքերը մեր դրոշն էլ չհարգեն, ապա ինչ է լինի, մենք պատրաստ ենք ամեն զոհողության, անգամ մեռնելու նրանցՙ հայերի հետ»: Նա չի կարողացել զսպել իր արցունքները: Երախտագիտական խոսքեր են հնչել վերապրողների թոռներից: Նա 10 տարեկան է եղել, երբ պապը մահացել է:

Հանդիսավոր երեկոյին ներկա են եղել նաեւ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետՙ Լոնդոն Բրիդը եւ կոնգրեսական Ջեկի Սփիըրը:

«Աննկարագրելի դրական էներգիա էր թեւածում դահլիճում: Լսել էինք Քեր ընտանիքի մասին, բայց այդ երեկո երախտագիտական զգացմունքները պարզապես դուրս ժայթքեցին եւ հուզեցին բոլորիս», նշել է հավաքից հետո Սան Խոսե պետհամալսարանի ռեկտոր Մարի Փափազյանը :

Երեկոն ավարտվել է «շուրջպարով», որին մասնակցել է նաեւ Սթիվը:

«Ընտանիքիս պատմությունը ճանաչելը մարդկանց ավելի լավ ճանաչելու առիթ է: Մենք էականում բոլորս նման ենք միմյանց, բայց պարզապես տարբեր անցյալ ունեցող, տարբեր մշակույթների զավակներ: Սպորտը մեզ հեշտությամբ միավորում է: Բոլորովին կարեւոր չէ, թե թիմերից ո՞ր մեկն է հաղթում, կարեւորը զգացական կապն է, որ մեզ առաջնորդում է», երեկոյի վերջում ասել է Սթիվը, որին որպես հիշատակ նվիրել են Արարատ լեռան մանրաքանդակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐՈՒԱՆԴ ԹՕԼԱՅԵԱՆԻ ՅՈՒՇԱԳՐՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական