Բունդեսթագը Գերմանիա- Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, Ադրբեջանի լոբբիիստ Կարին Շթրենցին նկատողության հետ դրամական տույժի ենթարկեց, երեկվա լրահոսում ծանուցեց գերմանական առցանց «Շպիգելը»: Սրանով ԳԴՀ օրենսդիրը զգուշացնող ազդանշան է հղում մյուս քաղաքական գործիչներին, որ կփորձեն խախտել օրենսդիրի վարքականոնները: Բունդեսթագի նախագահության որոշման համաձայն, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ Շթրենցից գանձվելու է երկու ամսվա աշխատավարձըՙ 20 000 եվրո: Մեր թերթում բազմիցս գրել ենք, որ Շթրենցը գերմանական օրենսդիր մարմնում իր նախկին գործընկերՙ ՔՍՄ անդամ Էդուարդ Լինթների հետ 2014- ին եւ 2015-ին լոբբիստական իր աշխատանքը խրախուսող գումար է ստացել Բաքվից, որը փոխանցվել է նրան պատկանող ֆիրմայի հաշվեհամարին: Նա 2015-ին գերմանացի միակ պատգամավորն է եղել ԵԽ – ում, որ դեմ է քվեարկել ադրբեջանցի քաղբանտարկյալներին ազատելու հորդորին: Հիշեցնենք , որ ԵԽԽՎ- ն ի թիվս այլ քաղաքական գործիչների, Շթրենցին ցկյանս զրկել է ստրասբուրգյան ամբիոնից: Բունդեսթագի խստագույն դրամական տույժը մինչեւ 6 ամսվա աշխատարձի գանձումն