Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂԲԱՄԱՆԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԷ

08/03/2019
- 08 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Ձորի Միրո» ֆիլմում մի շատ հաջող հատված կա, որտեղ Քեռի Մանուկըՙ երիտթուրքերի խոստումներից պատմական բանականությունը կորցրած Գլակին սաստում էՙ «…քու խելքն ո՞ւր է, Գլակ, սուլթանի անուն փոխվավ, հո օսմանցու պլան չփոխվա՜վ» :

Ֆիլմի այդ հատվածը վերհիշեցի օրերս, երբ բռնության դեմ «պայքարող», բռնության պատճառով «հեղափոխություն» արած մարդիկ բռնություն գործադրեցին: Խոսքը «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ակտիվիստ Նարեկ Մալյանին տան մոտից առեւանգելն ու աղբաման նետելու փորձի մասին է:

Նիկոլ Փաշինյանի իշխանախլության կարեւոր կռվաններից մեկն էլ հենց բռնության դեմ պայքարն է եղել, բայց արի ու տես, որ նրա իշխանության ժամանակ, նրա ռանչոյի ձիապանները քաղաքի կենտրոնում մարդ են առեւանգում ու փորձում նրան աղբամանը գցել: Ի դեպ, վերջին երկուսի մասին. նոր իշխանությունները պնդում են, որ «Հին Հայաստանից» ոչինչ չեն որդեգրելու: Այո, ինչ խոսք, տեսնում ենքՙ «հին» Հայաստանից չեն ուզում որդեգրել, ասենք, մշակույթը, բայց հաճույքով որդեգրել են բռնությունը, որի հիմնադիր հայրերից ոմանք հիմա բանտում են, կամ մուծվել են արդեն: Բայց քանի որ հասարակական «նոր պարտիան» ավելի կաթոլիկ է, քանՙ Հռոմի պապը, որոշվել է Ուկրաինայից էլ մի բան ժառանգել (անշուշտՙ հումանիզմին ու միջմշակութային հարաբերություններին տուրք տալով)ՙ այս կամ այն մարդուն աղբաման նետելու գործելաոճը, որի առաջին փորձն արվեց Նարեկ Մալյանի վրա: Ուկրաինայում էլ էին նման կերպ վարվում նախկինների հետ, այստեղ էլ, այնտեղ էլ էին այդ ամենն իրականացնողները սորոսյան դինաստիայի անդամներ, այստեղ էլ, բայց, երեւի զուգադիպություն է, ասենքՙ Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպման պես…

Բայց հիմա խոսենք ամենակարեւորի մասինՙ մարդ է առեւանգվել, բռնության ենթարկվել ու ստորացման շեմին հասցվել իր… խոսքի համար: Իհարկե, ամեն բարբաջանք ազատ խոսքի դրսեւորում չէ, բայց ամեն թափթփուկ էլ դատարան չէ: Թվում էՙ «Ռեստարտի» տղաներն իրենք իրենց դատավոր են հռչակել, «Նոր Հայաստանի» դատավորներ, եւ որոշել, որ Մալյանը պետք է աղբաման մտնի: Բայց մոռանում են, որ իրենք հասարակական այնպիսի համբավ ունեն, որ որեւէ մեկին չեն կարող վերեւից աղբամանը նետել, պետք է աղբամանի հատակից այդ մեկին ներս քաշեն, եւ կապ չունիՙ Նարեկ Մալյա՞նն է, թե՞ ուրիշ որեւէ մեկը, միեւնույն է: Նրանք պետք է հասկանան, որ անկախ ամեն ինչից դա ստորացուցիչ վերաբերմունք է մարդու հանդեպ:

Իսկ երկրի արդարադատության նախարարությանը կարելի է հարցնելՙ դուք տեղո՞ւմ եք, կարողանո՞ւմ եք աշխատել, թե՞ Սորոսյան հիմնադրամից նոր աղբամաններ ու, մարդու տեսքով, աղբատարներ եք պատվիրել:

Հ.Գ. Հանուն արդարության նշեմ, որ Նարեկ Մալյանն էլ բարի պտուղ չէ: Նա անարդարությունների մասին սկսեց բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ իրեն զրկեցին անարդարություններ գործելու իրավունքից. արդար չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒԲԵՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵԼ, ՍՏԱՑՎՈՒՄ Էՙ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵԼ, ՍՏԱՑՎՈՒՄ Էՙ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական