Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

08/03/2019
- 08 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու նպատակով իշխանությունները, 11 տարվա մեջ 1-ին անգամ, Ազատության հրապարակում հանրահավաք, ապաՙ քայլերթ կազմակերպեցին: Խորհրդարանական ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան ու Լուսավոր Հայաստան կուսակցությունները նույն սուգը նշում էին կառավարող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից… առանձի՛ն: Ասել էՙ համընդհանուր սուգը ժողովրդին չէր միավորել, եւ դա այս միջոցառման ամենաթույլ կողմն էր: Վարչապետ Փաշինյանը հանրահավաքից ու քայլերթից առաջ հանդես եկավ հեռուստատեսային հատուկ ուղերձով, ուր պետության անունից ներողություն խնդրեց զոհերի ու տուժածների հարազատներից: Դա նրա ելույթի ամենաուժե՛ղ կողմն էր: Ո՛չ հանրահավաքում, ո՛չ Մյասնիկյանի արձանի մոտ այլ ելույթներ չեղան, ինչը, անտարակույս, ճիշտ էր: Քանի դեռ ոճրագործության մեղավորների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկաՙ հրապարակային որեւէ խոսք կարժեզրկեր երկու միջոցառումն էլ: Առանց այն էլ այս 11 տարիներին հակամարտ տեսակետներ ունեցողները, ելնելով իրենց քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, չափազանց շատ լուտանք են թափել մեկը մյուսի հասցեին, ձգտել են իրենց անմեղ հրեշտակ, դիմացիններինՙ սատանայի կամակատար ներկայացնել:

Այդ առումով խոցելի էր նաեւ վարչապետի մարտի 1-ի ուղերձը, որի գլխավոր նպատակը ողբերգության մեղքը ժամանակի ընդդիմությունից հեռացնելն ու բացառապես այն ժամանակվա իշխանությունների ուսերին բարդելն էր: Դա, ըստ իս, միակողմանի՛ մոտեցում էր: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե վարչապետը քաջություն ունենար հրապարակավ ընդունելու նաեւ անձամբ ի՛ր մեղքը: Ասեր, թե զոհերի համար իրեն մեղավոր է զգում թեկուզեւ այնքանով, որ զանգվածային անհնազանդության մղելով բազմահազար ցուցարարներիՙ չի պատկերացրել, թե մարդկանց վրա կարող են նաեւ… կրակե՛լ: Այն մարդը, ով առաջնորդում է հուզական բարձր շիկացման հասցված բազմություններին, պարտավո՛ր է այնքան հեռատես գտնվել, որ մարդկանց փորձությունների չտանի: Մինչդեռ թե՛ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, թե՛ այն ժամանակ նրա աջ ձեռքը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հեղափոխականացած զանգվածների էներգիան օգտագործում էինՙ իշխանությունը բռնազավթելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ընկերախումբը ՀՀՇ-ական հեղափոխության օրերին այդ կերպ արդե՛ն հաջողությա՛ն էին հասել: Բայց 2008-ին Տեր-Պետրոսյանի երկրորդ փորձը… ձախողվեց: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորվող երրորդ փորձի ժամանակ նորօրյա հեղափոխականները անհրաժեշտ դասեր էին քաղել նախորդ ձախողումներից եւ… հաջողությա՛ն հասան:

Հաղթանակի գումարելիների լուրջ ուսումնասիրությունը դեռ չի սկսվել, մենք առայժմ հետհեղափոխական պղտորությունների փուլում ենք, երբ լուտանքների հեղեղներ են ուղղվում նախորդ իշխանություններին եւ անզուսպ օվսաննաներՙ… նորերին: Անցողիկ բան է: Կգա ժամանակը, եւ այսօր նախոդներին փրփրաերախ հայհոյողները խորապես շնորհակալ կլինեն նախորդներինՙ անարյուն հեռանալու իմաստության համար:

Աշխարհում դեռ չի եղել հեղափոխություն, որից տվյալ պետության քաղաքացիները… շահեն: Տա Աստվածՙ մենք համաշխարհային պատմության մեջ այդ իմաստով բացառություն հանդիսացող երկրորդ պետությունը լինենք Հնդկաստանից հետո: Բայց չմոռանանք, որ ամեն հաղթանակած հեղափոխությունից հետո իրենց ակնկալիքների փլուզումը տեսնող զանգվածները նոր հեղափոխություն սկսելու ներքին գայթակղություն են ունենում: Աստվա՛ծ փրկի հնարավոր նոր հեղափոխություններից… Փաշինյանի շուրթերին Ժողովրդի անհարկի եւ խիստ հաճախակի վկայակոչումները, իմ տպավորությամբ, ստեղծված վիճակի համար անձնական պատասխանատվությունից խուսափելու, այդ բեռը հենց ժողովրդի ուսերին բարդելու փորձ են, որ կարող են հասցնել… նո՛ր պայթյունի: Մեր բանահյուսության մեջ մի հմուտ սուսերամարտիկի կերպար կա: Ըստ առասպելիՙ հորդ անձրեւի տակ նա սուսերն այնպիսի՛ արագությամբ էր պտտեցնում գլխավերեեւում, որ ոչ մի կաթիլ անձրեւ… չէր հասնում իր ուսերին: … Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի հեռուստատեսային ուղերձը ճիշտ այդպիսի վարպետության դրսեւորում էր:

Վարպետությունը վարպետություն, մնայունը սակայն գործն է, արդյո՛ւնքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ԵՆ ՀԱՂԹՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ԵՆ ՀԱՂԹՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական