Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼՈՐԻՆ ՑԱԽԱՎԵԼՈՎ ՔՇԵ՛Լ …

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Պաղեստինյան շարժման առաջնորդ Յասեր Արաֆաթի կինը ֆրանսուհի էր, իրենից մոտ 30 տարով փոքր մի լրագրողուհի:

Նա Արաֆաթից հարցազրույց էր խնդրել, եւ հենց այդ հարցազրույցի ժամանակ էլ նրանից ամուսնության առաջարկ էր ստացել ու… ընդունել էր այդ առաջարկը: Երբ պիտի ծննդաբերեր, ամուսնու համաձայնությամբ Փարիզ էր թռելՙ այնտեղ իր հարազատների հոգածության ներքո եւ ֆրանսիացի բժիշկների հսկողության տակ զավակին աշխարհ բերելու: Նրա երբեմնի գործընկեր-լրագրողները հարցրել էինՙ մի՞թե Պաղեստինի ինքնավարությունում որեւէ հմուտ բժիշկ-գինեկոլոգ չկար, որի հսկողությամբ ծննդաբերեիր: Տիկնոջ պատասխանը, որը հրապարակեցին աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում «Ազգ» թերթը, բառացի հիշում եմ.

– Ամուսինս ֆանատիկոս է,- ասել էր տիկին Արաֆաթը,- նա ինձ համար կենցաղային ոչ մի պայման չի ստեղծում… Գտնում է, թե ինքը, որպես ժողովրդի առաջնորդ, բարոյական իրավունք չունի ավելի լավ ապրելու, քանի դեռ ամենավերջին պաղեստինցու կյանքը չի բարելավել…

Որքանո՞վ էր տիկին Արաֆաթի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանըՙ թողնենք ապագա պատմաբաններին: Արաֆաթը թե՛ կյանքի ընթացքում, թե՛ դրանից հետո հակասական մեկնաբանությունների արժանացած գործիչ էր, մանավանդ մահից հետո շատ առասպելներ էին պտտվում նրա մասին: Մասնավորապես, նշում էին, թե աշխարհի բազմաթիվ բանկերի նրա հաշվեհամարներում տասնյակ-միլիարդարվոր դոլարներ կային: Մինչդեռ կենսագիրներից ոմանք ընդգծում են, թե այդ գումարները պարզապես Արաֆաթի անունով էին հավաքվում, որպեսզի օգտագործվեն Պաղեստինի օգտին: Որովհետեւ բոլոր նրանք, ովքեր աշխարհով մեկ խոշոր գումարներ էին զոհաբերում պաղեստինյան ինթիֆադային (ընդվզում), անվերապահորեն հավատում էին Արաֆաթի ազնվությանը, վստահում էին նրա անշահախնդրությանը: Գիտեին, որ Արաֆաթը ստացած գումարների մինչեւ վերջին ցենտը կտրամադրի իր ղեկավարած շարժման շահերին, Պաղեստին պետության ստեղծման նպատակներին:

Այս պատմությունը ակամայից կրկին հիշեցի, երբ վերջին շրջանում մեզանում բավական տուրեւառումներ եղան մի շարք մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց այսպես կոչված թիմակիցներին խոշոր չափերի պարգեւավճարներ տրամադրելու մասին: Զանգվածային լրատվամիջոցներում նույնիսկ վարչապետ Փաշինյանին արված հղումներ կային, թե իբր երկրի ղեկավարը այդ պարգեւավճարների մեջ ոչ մի դատապարտելի բան չի տեսել եւ վերջերս դավոսյան իր այցի ժամանակ ասել է, թե այդ պարգեւավճարների հարցում օրենքի ոչ մի խախտում չկա: Միգուցե վարչապետն իրո՛ք այդպիսի բան է ասել (ի՞նչ մեղքս թաքցնեմՙ անձամբ ես չեմ լսել), միգուցե որքան էլ անհավատալի էՙ իսկապե՛ս օրենքի տեսակետից այստեղ ոչ մի խախտում չկա: Բայց մի՞թե տեսանելի չէ, որ ժողովրդի զգալի մասի համար նյութական առումով «թավշյա հեղափոխությունից» հետո էական գրեթե ոչինչ չի փոխվել: Այդ առթիվ մի տխուր անեկդոտ է շրջանառվում.

– Ի՞նչ էիք ուտում հեղափոխությունից առաջ,- հարցնում են շարքային հայաստանցուն:- Խաշած մակարոն,- պատասխանում է:

– Իսկ հեղափոխությունից հետո՞ ինչ եք ուտում:

– Էլի՛ խաշած մակարոն:

– Բա հին ու նոր մակարոնների տարբերությունը ո՞րն է,- հարցնում են:

– Հիմա նույն մակարոնը դուխո՛վ ենք ուտում, է՜, դուխո՛վ…

Ասել կուզեմՙ քանի դեռ Հայաստանում միայն խաշած մակարոնով օրը մթնացնողների հսկայական բազմություն կա, ի՞նչ խղճով են պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենք իրենց հարյուր-հազարավոր եւ անգամ 8-10 միլիոն դրամների պարգեւավճարներ տրամադրել: Ասենք թեՙ օրենքը իրո՛ք չի արգելում: Բա տարրական պարկեշտությունն է՞լ չի արգելում: Ըստ ֆեյսբուքյան հավաստիացումներիՙ վարչապետը այդ պարգեւավճարներից հրաժարվել է: Մյուս պաշտոնատարնե՞րն ինչու չեն հետեւել վարչապետի օրինակին, մինչդեռ այլ առիթներովՙ արեւո՛վ են երդվում: Ինչպե՞ս ենք կառուցելու նոր Հայաստան, եթե ով գալիս էՙ առաջին հերթին մտածում է… անձամբ իր նյութականի բարելավման մասին: Քանի կալի վրա ենՙ ձգտում են օգտվե՞լ: Թե՞ հիշյալ պարգեւավճարները դիտարկում են իբրեւ չվերցվող կաշառքների փոխհատուցում, կաշառքի յուրատեսակ օրինականացում…

Վարչապետին խորհուրդ կտայի բոլոր այդ կարգի պաշտոնատարներին ցախավելով քշե՛լ պետական ապարատից…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ. Ո՞Վ Է ՁԳՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՐՁԻԳ ԴԱՌՆԱԼ

Հաջորդ գրառումը

ՏԻԿԻ՛Ն ԱՆՆԱ … ՔԱՅԼ ԱՐԱ ԵՒ ԸՆԴՈՒՆԷ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՏԻԿԻ՛Ն ԱՆՆԱ ... ՔԱՅԼ ԱՐԱ ԵՒ ԸՆԴՈՒՆԷ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական