Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՐԱԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ

Առաջին անգամ անգլերեն գիտական մի աշխատություն պատմում է Լեւանտի հայկական լեգեոնի էպոսը. դասերով հարուստ հերոսական ու ողբերգական երանգներով մի պատմություն: Կիլիկիայի Հայկական լեգեոնի ոդիսականի 100-ամյա պատմությանը նվիրված նորընծա այդ գրքին գրախոսականով անդրադառնում է, ստորեւ, մեր վաղեմի աշխատակից, France-Armenie հանդեսի խմբագրակազմի անդամ Տիգրան Եկավյանը:

1916-ին բրիտանացիներն արաբներին խոստանում էին անկախ եւ վերամիավորված արաբական թագավորություն: Ֆրանսիացիները ետ չէին մնումՙ վաճառելով Կիլիկիայում հայկական պետության պատրանքը, ապա իրենց հայ դաշնակիցներին լքելով նրանց հրդեհված քաղաքների մոխիրների մեջ: Հայկական լեգեոնի պատմությունը «քրիստոնյաների պաշտպան» Ֆրանսիայի համար թե՛ համընդհանուր հպարտության առարկա է, եւ թե՛ անջնջելի մի բիծ: Առատ պատկերազարդումներով այս ստեղծագործության մեջ պատմաբան Սյուզան Փ. Փաթին անդրադառնում է ֆրանսիական բանակին միավորված այս հայկական օժանդակ զորքի պատմությանը (*): Այն ծնունդ էր առել 1916 թվականի նոյեմբերին, Փարիզի Հայ ազգային պատվիրակության այդ ժամանակվա նախագահ Պողոս Նուբար փաշայի կամքով, որը կարողացել էր համոզել իր ընկերոջըՙ վարչապետ Ժորժ Կլեմանսոյին: Մինչ շարունակվում էր հայ ժողովրդի բնաջնջումը, վերապրողները խանդավառվել էին Կիլիկիայում անկախ հայկական պետության խոստումով: Առաջինը, 1917 թվականի հունվարին, զինվորագրվում են Եգիպտոսի Պորտ Սայիդում խմբված Մուսա լեռան նախկին դիմադրողները: Ֆրանսիական դրոշի ներքո լեգեոներների հավաքագրումը տարածվում է նաեւ Եվրոպայում եւ Ամերիկայում: 1918 թվականի մայիսին նրանց ընդհանուր թիվը կազմում է 4360 զինվոր (որոնցից 288ըՙ Ֆրանսիայի հայեր) եւ 58 սպա: Գերմանական սուզանավերով լի Միջերկրական ծովի վրայով դժվարությամբ հասնելով Պորտ Սայիդՙ կամավորները մարտի են ուղարկվում միայն Կիպրոսի Մոնարգայի ճամբարում երկարատեւ ու ծանր վարժանքներից հետո, ֆրանսիացի սպաների հրամանատարության ներքո:

Պատմական փաստաթղթերի հիման վրա, համալրված ականատեսների վկայություններով, նամակներով ու լուսանկարներովՙ հեղինակը ներկայացնում է մարդկային մի պատմություն, որից հորդում են արմատախիլ եղած այս երիտասարդների ցավն ու տառապանքը, անհամբեր կռվելու փափագըՙ փրկելու համար իրենց ժողովրդի բեկորներին: Այն պատմում է նրանց ծանր կենսապայմանների մասին, ինչպես եւ բազմաթիվ ֆրանսիացի սպաների արհամարհանքի ու հաճախՙ այլատյացության մասին: Կիպրոսում վարժանքներն ավարտելուց հետո, լեգեոներները քաջաբար կռվում են Պաղեստինում եւ Կիլիկիայումՙ դաշնակից ուժերի հրամանատար գեներալ Ալենբիի կողքին: 1918 թվականի սեպտեմբերին Պաղեստինում տեղի ունեցած Արարայի ճակատամարտում նրանք լավագույնս դրսեւորում են իրենցՙ վճռորոշ դեր խաղալով գերմանական եւ օսմանյան ուժերի պարտության մեջ, ինչի համար էլ արժանանում են դաշնակցային բարձրագույն հրամանատարության մեծարանքին: 1918 թվականի հոկտեմբերին Արեւելյան լեգեոնը պաշտոնապես վերանվանվում է Հայկական լեգեոն: Լեգեոներները Կիլիկիա են ժամանում 1918 թվականի դեկտեմբերինՙ ֆրանսիական օկուպացիոն զորքերին օժանդակելու առաքելությամբ:

Ապա 120000 հայ փրկյալներ հայրենադարձվում են Կիլիկիա, սակայն նրանց վերադարձի համար պայմաններ չկային: Մեծ Բրիտանիան հետ է քաշվումՙ ֆրանսիական բանակին թողնելով անբավարար մարդուժովՙ Կիլիկիայի պես ընդարձակ տարածքը վերահսկելու համար: Թեեւ հայ լեգեոներները լի էին վրեժի աննկարագրելի ծարավով, նրանք առաջին հերթին նախանձախնդիր էին վերապրածների մեջ փրկել հնարավորինս շատ հայերի կյանքերՙ սկսած առեւանգված եւ բռնի մահմեդականացված աղջիկներից: Նրանց դա բազմիցս հաջողվում է, սակայն երբեմն արդեն «ուշ» է լինում ոմանց համար, ովքեր նախընտրում են մնալ իրենց առեւանգողների եւ իրենց երեխաների հետ: 1919 թ. մարտին ալժիրյան լեգեոներների հետ լարվածությունն Ալեքսանդրեթում հանգեցնում է 4-րդ գումարտակի լուծարմանըՙ սկիզբ դնելով աստիճանական զորացրման: Այդ ընթացքում քեմալական շարժումը հզորանում է, եւ այն աստիճան, որ Ֆրանսիան վերանայում է իր վարած քաղաքականությունը եւ 1919 թվականի սեպտեմբերից սկսում բանակցել թուրք ազգայնականների հետ: Ֆրանսիան, ուժասպառ, գիտակցում է, որ Կիլիկիան պահել չի կարողանա:

Որոշ սպաներ, ինչպիսիք էին գնդապետ Լուի Ռոմյոն կամ գնդապետ Բրեմոնը, խորին համակրանքի վկայությունն են ցուցաբերում իրենց հայ լեգեոներների նկատմամբՙ հաճախ ի վնաս իրենց: Սակայն 1920 թվականի փետրվարին Մարաշից ֆրանսիական զորքերի նահանջը ընկալվում է որպես դարձյալ ցավալի դավաճանություն: Բոլոր այն հայերը, ովքեր չեն կարողանում փախչել, անխուսափելիորեն կոտորվում են: 1921 թ. հոկտեմբերին ստորագրված Անկարայի համաձայնագրերը գալու էին վավերացնելու իրական քաղաքականության (real politique) թելադրած այդ կողմնորոշումը:

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ Բ.ԳՐԻՆՈՆ

*) Susan Paul Pattie, The Armenian Legionnaires: Sacrifice and Betrayal in World War 1- Tauris- 266 էջ, Amazon-ի կայքէջում գինըՙ 28,10 եվրո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ. Ո՞Վ Է ՁԳՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՐՁԻԳ ԴԱՌՆԱԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ. Ո՞Վ Է ՁԳՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՐՁԻԳ ԴԱՌՆԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական