Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆԻՆ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ, Գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Սիրելի Արթուր Մեսչյան, սիրելի երգիչ, մեծանուն ճարտարապետ:

Ուրախությամբ լսեցի Ձեր ասուլիսըՙ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակվելու 100-րդ օրվա կապակցությամբ:

Ձեր խոսքը ինձ ոգեւորեց, քաջալերեց (այո՛, այո՛, քաջալերեց), որպեսզի իմ մեջ տարիներ շարունակ փայփայած նվիրական մի իղձ ներկայացնեմ հանրությանը եւ Ձեր միջոցովՙ վերջապես իրականություն դարձնելու այն: Ինչո՞ւ Ձեր միջոցով… Որովհետեւ Դուք այն անձն եք, որ կարող եք, ընդունակ եք իրականացնելու ոչ միայն իմ, այլեւ այդ իղձը փայփայող հազարավոր հայերի կամքը:

Սիրելի Արթուր Մեսչյան, բանն այն է, որ հայ ժողովրդի մեծանուն զավակ, աշխարհահռչակ նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը հուղարկավորված է քաղաքի Թոխմախգյոլի գերեզմանոցում (Մաեստրոն իր մահկանացուն կնքեց 1979թ. հունվարի 22-ին), մի քանի կարճամիտ ու մորթապաշտ համայնավարականների հանցավոր թողտվությամբ: Եւ ահա չորս տասնամյակ է այդ անարդարությունը չի շտկվում: (Հիշեցնեմՙ այս մասին 2004 թվականին գրել է նաեւ Ավետիք Իսահակյանի որդինՙ Մաեստրոյի ընկերն ու բարեկամը, Հայկինոյի երախտավոր, կինոռեժիսոր Վիգեն Իսահակյանը իր «Փարիզ. Քոչար. անցած օրեր» գրքում, որը լույս է տեսել 2005 թվականին):

Մի հետաքրքրական փաստ. 9 թվանշանը Մաեստրո Քոչարի կենսագրության մեջ ասես ճակատագրական դերակատարություն ունի. ծնվել է 1899թ. հունիսի 15-ին, 1919-ին ավարտել է Մոսկվայի Ազատ Գեղարվեստի ուսումնարանը (Կ. Պոնչալովսկու արվեստանոց), Փարիզից, ուր վայելում էր մեծ համբավ ու հռչակ, գալով Երեւան, 1939-ին մայրաքաղաքում տեղադրվում է «Սասունցի Դավիթ» ձիարձանի գիպսե տարբերակը, իսկ 1959-ին «Դավթի» մերօրյա արձանն է վեր խոյանում, որը դառնում է ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Հայաստանի խորհրդանիշը:

Եւ ահա 2019 թվականն է. լրանում է Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը եւ մահվան 40-րդ տարելիցը:

Կարծում եմ հարմար ժամանակն է այս նամակով դիմել Ձեզ եւ առաջարկել կատարելու ազգանվեր մի մեծ գործ. Մաեստրո Քոչարի աճյունը տեղափոխել մեր մեծերի Պանթեոնՙ իր արժանի տեղը, իսկ «Սասունցի Դավիթ» ձիարձանը խառը կանաչու եւ բանջարեղենի շուկայի տարածքից տեղափոխել Հանրապետության հրապարակըՙ նրան արժանի տեղը, որն արդեն վաղուց պրոլետարիատի աղբից մաքրվել է…

Վստահ եմ, սիրելի Մեսչյան, մեր նոր Հայաստանի իմաստուն ղեկավար այրերը (նախագահ, վարչապետ, քաղաքապետ) տեր կկանգնեն Ձեր նախաձեռնությանը, նրանք հավանություն կտան եւ կկանգնեն Ձեր կողքին…

Սկսեք, արեք այդ գործը, սիրելի Մեսչյան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ԴՐՍԵՑԻՆԵՐ» ՄՆԱՑԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական