Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆՙ «Ի ՀԵՃՈՒԿՍ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԳՐԱՌՄԱՆ

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հակառակ Հայաստանում օր օրի վատթարացող սոցիալ-տնտեսական կացության, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ջանքեր գործադրել ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ուղղությամբ: Դրանցից մեկը գնաճի մասին նրա գրառումն էր, որտեղ նա հայտարարում է, որ Հայաստանում գնաճը 2018 թ.-ին կազմել է 1,8 տոկոսՙ «ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3,5-4 տոկոս գնաճ»: Կյանքը վարդագույն ներկայացնելու փորձը ավելի համոզիչ դարձնելու համար վարչապետի պաշտոնակատարը հավելում է, որ «մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը եւ ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»: Իսկապե՞ս:

Նախ, դատելով «ի հեճուկս» արտահայտության, կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանն անտեղյակ է Կենտրոնական բանկի կողմից հիմք ընդունվող գնաճի նպատակային ցուցանիշից: Նպատակային այդ ցուցանիշը սահմանվում է ոչ թե «ի հեճուկս», այլ մի կողմիցՙ բարձր գնաճ թույլ չտալու եւ սոցիալական հնարավոր խնդիրները կանխելու համար, մյուս կողմիցՙ շատ ցածր գնաճ թույլ չտալու եւ դրանով տնտեսական աճի տեմպը չսահմանափակելու համար: Թե ինչո՞ւ գրառում կատարելու ժամանակ վարչապետի պաշտոնակատարի բազմաթիվ խորհրդական-օգնականները նրան այդ մասին չէին ասել, մեր խնդիրը չէ: Կամ գուցե ասե՞լ էին, բայց Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն միանձնյա է ամեն ինչ որոշել: Ինչեւէ:

Սակայն էականն այլ էՙ հակառակ գործադրած ջանքերին, գնաճի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը վատ վիճակը որպես լավ ներկայացնելու անհաջող փորձ էր: Ցածր գնաճը ոչ մի երկրի կառավարություն չի օգտագործում որպես գործունեության հաջողության մասին վկայություն: Ոչ միայն այն պատճառով, որ շուկայական տնտեսության պարագայում կառավարությունը գներ չի սահմանում, իջեցնում կամ բարձրացնում, այլ որովհետեւ ցածր գնաճը ցածր տնտեսական աճի ցուցիչներից է: Այսինքն, դրանով Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ իր կառավարման ամիսներին տնտեսական աճի տեմպը աղետալի անկում է ունեցել:

Եթե ցածր գնաճը հպարտանալու առարկա լիներ, ապա 2015-ին Հովիկ Աբրահամյանը կարող էր հպարտանար 0,1 գնանկմամբ, իսկ Կարեն Կարապետյանըՙ 2016-ին 1,1 տոկոս գնանկման համար: Նրանք թերեւս այդքանը գիտակցում էին եւ չանդրադարձան ցածր տնտեսական աճի մասին վկայող այդ ցուցանիշին: Նիկոլ Փաշինյանը սակայն խնդիր ունի ամեն կերպ հիպնոսի մեջ պահել իրեն հավատացող զանգվածին: Սակայն շատ քաղաքացիներ, որոնք տեսել եւ իրենց վրա զգացել էին հուլիս-օգոստոս ամիսներին մրգերի ու բանջարեղենի, մսի, ձվի եւ մթերային այլ ապրանքների բարձր գնաճը, չհավատացին հրապարակված ցուցանիշին:

Գնաճի առնչությամբ հստակություն մտցնելու համար պարզաբանման անհրաժեշտություն կա: Հայաստանում գնաճը հաշվարկվում է մոտ 500 ապրանքների եւ ծառայությունների գների փոփոխությունից: Դրանց մի մասի գները կարող են աճել, իսկ մյուսներինըՙ մնալ նույնը կամ նվազել: Շատերի համար առաջին հերթին տեսանելի են լինում այն գների բարձրացումը, որն առավել մեծ ազդեցություն է ունենում իրենց կյանքում: Այս տարի կտրուկ բարձրացան հենց այն ապրանքների գները, որոնք ավելի մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց առօրյա ծախսերի մեջՙ այսինքն սննդամթերքը: Եթե ոչ պարենային ապրանքները գնվում են ամիսը կամ անգամ տարին մեկ անգամ, ապա սննդամթերք գնում ենք ամեն օր: Այս ապրանքախմբում արձանագրվող գնաճն առավել ցավալի է անդրադառնում մարդկանց վրա: Դա էլ հիմք է դառնում, որ մարդիկ չհավատան գնաճի հրապարակված ցուցանիշին: Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 12 ամսյա գնաճի ցուցանիշը, որի մեջ ներառված են բոլոր 500 ապրանքների եւ ծառայությունների գները եւ որը մշտապես հրապարակվում է:

Կա մեկ այլ հանգամանք եւս: Թեեւ կառավարությունը գներ չի որոշում, բայց կարող է իր գործողություններով ազդել գնաճի վրա: Խոսքը հենց այն «մի պահ»-ի մասին էր, երբ գնաճի ցուցանիշը առավել մտահոգիչ էր, որն ըստ Փաշինյանի «կարողացան զսպել»: Իսկապես նման պահ եղել է, դրա մասին վերեւում նշվեց: Խոսքը այս տարվա ամռան ամիսների մասին է:

Հենց կառավարության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի պատճառով այդ ամիսներին արձանագրվեց այն մտահոգիչ գնաճը, որի մասին իր գրառման մեջ հիշատակել է Նիկոլ Փաշինյանը, առանց ասելու սակայն, թե ո՞ւմ պատճառով դա եղավ: Թարմացնենք նրա եւ նրան հավատացող քաղաքացիների հիշողությունը: Հուլիս-օգոստոս ամիսներին, երբ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որպեսզի Սեւանից լրացուցիչ ջրառ կատարվի: Դրա հետեւանքով բերքի մեծ կորուստ եւ բարձր գնաճ ունեցանք: Նիկոլ Փաշինյանի անձնական մեղավորության պատճառով դա տեղի ունեցավ, որի արդյունքում նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսությունում շուրջ 16 մլրդ դրամի կորուստ ունեցանք: Ամռան շոգին առանց ջուր մնացած եւ չորացած բերքի պատճառով այդքան գումար կորցրեցին գյուղացիական տնտեսությունները, իսկ քաղաքային բնակչությունն էլ հավելյալ գումար կորցրեց վարչապետի այդ մոտեցման պատճառով ՙ գնային թռիչք ունեցած գյուղմթերքներ գնելիս: Եթե նման կորուստ տեղի ունենար որեւէ այլ իշխանության մեղքով, ապա կարելի է ենթադրել, թե ինչ վայնասուն կբարձրանար վարչապետի խմբագրած օրաթերթում եւ քանի տարի դա կշարունակվեր: Հիմա կարծես թե ոչինչ, ամեն ինչ բարեհաջող անցավ եւ անգամ կարելի է կորուստը որպես նվաճում ներկայացնել:

Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը հպարտանում է ցածր գնաճով, եւ այդ օրինակը վարակիչ է դառնում նաեւ նրա թիմակիցների համար: Այսինքն, կարելի է ամեն ինչ տանել դեպի վատթարացում, բայց հրճվել եւ փորձել դա ներկայացնել որպես նվաճում: Նման մի «նվաճման» մասին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները սկսեցին այս օրերին խոսել սոցցանցերումՙ բենզինի եւ դիզվառելիքի գների նվազումը վերագրելով «նոր Հայաստանին» եւ «ժողովրդական» վարչապետին: Մարդկանց հիմարացնելու շքերթը շարունակողները սակայն իրենք են հայտնվում հիմար վիճակում, քանի որ իրականությունն այն է, որ ներկայիս կառավարությունը որեւէ առնչություն չի ունեցել վառելիքի գների նվազման հետ:

Հարկային դրույքաչափեր չեն փոխվել այս ընթացքում, նոր ներմուծող ընկերություններ չեն հայտնվել այս շուկայում: Ինչպես եղել է վերջին 2-3 տարիներին, բեզնինի ներմուծմամբ շարունակում են զբաղվել 4, դիզվառելիքի ներմուծմամբՙ 5 ընկերություն:

Իրականությունն այն է, որ բենզինի եւ դիզվառելիքի գները 2015 թ.-ի փետրվարից են սկսել նվազել, ինչը միջազգային շուկաներում տեղի ունեցածիՙ մասնավորապես, 2014 թ.-ի վերջից սկսված նավթի գների կտրուկ անկման արտացոլումն է Հայաստանում: Ընդ որում, անհամարժեք արտացոլումը:

Այսպես, անցյալ տարվա հոկտեմբերին նավթի (Brent տեսակի) միջազգային գինը հասել էր 84-85 դոլարի 1 բարելի դիմաց, իսկ տարեվերջինՙ իջել էր մինչեւ 45-46 դոլարի: Այսինքն, 2-3 ամսվա ընթացքում նավթի միջազգային գինն իջել էր ավելի քան 50-55 տոկոսով: Սակայն բենզինի եւ դիզվառելիքի գները Հայաստանում իջել են ընդամենը 8-9 տոկոսով: Ներկայումս «Պրեմիում» տեսակի բենզինը 460 դրամից նվազել է մինչեւ 420 դրամի, «Ռեգուլյար» 440 դրամից 400-ի, իսկ դիզելային վառելիքըՙ 450 դրամից 420 դրամի: Այս ամենի մասին դարձյալ ոչ մի խոսք:

Համանման պատկեր է նաեւ մեկ տարվա կտրվածքով բենզինի եւ դիզվառելիքի գների փոփոխություններում: 2018թ. դեկտեմբերի գները 2017թ. դեկտեմբերի համեմատ, ըստ վիճծառայության տվյալների, Հայաստանում բենզինի գինն աճել է 6,1 տոկոսով, դիզելային վառելիքինըՙ 20,4 տոկոսով: Հետաքրքրական է, թե ինչո՞վ կբացատրեն Նիկոլ Փաշինյանի կողմնակից զանգվածն այն փաստը, որ «հին Հայաստանում» անցյալ տարվա դեկտեմբերին վառելիքի գներն ավելի ցածր են եղել, քան այս տարվա դեկտեմբերին «նոր Հայաստանում»:

Միջազգային գների եւ մեր գների փոփոխությունների անհամարժեքության մասին նույնպես օլիմպիական սառնասրտություն եւ խորհրդավոր լռություն է պահպանվում: Փոխարենը մարդկանց մի ստվար զանգված շարունակում է հրճվել Նիկոլ Փաշինյանի «ի հեճուկս կանխատեսումների» ցածր գնաճի մասին գրառմամբ, բենզինի ցածր գնի վերաբերյալ գրառմամբ եւ բնականաբար, չի էլ փորձում ճշտել իրեն խաբում են, թե՞ ոչ: Դարձյալ փաստենք. սա «նոր Հայաստանն» է, որտեղ բնական է այն, ինչ անտրամաբանական է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԵԴ-Ը ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՇԱՐԺԱԿԱՆ ԽՈՐԱՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՐԺԱԿԱՆ ԽՈՐԱՆՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական