Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԻ ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳԱՄԲԻՏԸ

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ամերիկյան զորքի դուրսբերման շարժառիթներ

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ից ստացվեց երեք զգայացունց նորություն: Առաջին երկուսը կապված են Սիրիայից եւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ, իսկ երրորդըՙ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հրաժարականի հետ, ինչը ակնհայտորեն կապված է նախորդ երկուսի հետ: ԱՄՆ-ը վերակառուցում է իր գործողությունների մարտավարությունը Սիրիայում եւ Աֆղանստանում: Հնարավոր է ապագայում փոխվի նաեւ ռազմավարությունը: Այս ամենին դեմ լինելովՙ Մեթիսը հրաժարական տվեց: Ի դեպ, The New York Times թերթը նախագահի եւ պաշտպանության նախարարի տարաձայնությունների թվում հիշատակում է նաեւ Իրանի միջուկային գործարքի հետ կապված տարակարծությունը:

Սիրիայի եւ Աֆղանստանի իրադրությունները նմանություններ ունեն: Երկու երկրներն էլ տարիներ շարունակ եղել են Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ռազմավարության կենտրոնում: Երբ Սիրիայում «Իսլամական պետությունը» հայտարարեց իր ներկայության մասին, դա նշանակում էր, որ երկիրը փորձում են մոտեցնել աֆղանական միջնադարի մակարդակին: Թե՛ Սիրիայում եւ թե՛ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կարգախոսը պայքարն էր միջազգային ահաբեկչության դեմ: Բայց Սիրիայում թշնամի հայտարարվեց նախագահ Բաշար Ասադը, հույսը դրվում է ընդդիմադիր ուժերի վրա: Իսկ Աֆղանստանում ամերիկացիներն աջակցում են իշխող վարչակարգին:

Սիրիայից ԱՄՆ-ը դուրս է բերում իր ավելի քան 2000-անոց զորակազմըՙ հայտարարելով «Իսլամական պետության» դեմ հաթանակի մասին: Աֆղանստանից դուրս կբերվի մոտ 7 հազար ամերիկացի զինծառայող, ինչը այդ երկրում ամերիկացի զինծառայողների թվակազմի կեսն է: Սիրիայի տարածքի նշանակալի մասը ներկայումս ենթակա է կառավարական ուժերի վերահսկողությանը, եւ իրադրության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքեր են գործադրվում: Աֆղանստանում իրավիճակն այլ է: Երկրի տարածքի մեծ մասը թալիբների վերահսկողության տակ է:

ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ բանակցություններ է վարում «Թալիբան» շարժման հետ: Դրանց հերթական փուլը տեղի կունենա Սաուդյան Արաբիայիում, ըստ որումՙ առանց պաշտոնական Քաբուլի մասնակցության: Աֆղանստանից ամերիկյան զորքերի մի մասի դուրսբերման կապակցությամբ թերեւս կարելի է ակնկալել որոշ տեղաշարժեր:

Առայժմ մեկը մյուսի հետեւից հաղորդումներ են ստացվում ԱՄՆ-ի մտադրությունների հավաստիության վերաբերյալ, օրինակՙ Սիրիայում Էտ-Տանֆ ռազմակայանի փակման մասին: Ռուսաստանում ոմանք կարծում են, որ այդ ձեւով Թրամփը փորձում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Ռուսաստանցի վերլուծաբան Էդուարդ Բիրովի կարծիքով, Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու Թրամփի որոշումը Թուրքիայի հետ կնքված գործարքի արդյունքն է: Այս ենթադրությունը հիմնվում է վերջին իրադարձությունների հաջորդականության վրա: Դեկտեբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրեց, որ իր երկրի զինված ուժերը մոտ ժամանակներս կարող են զինված հարձակում սկսել սիրիացի քրդերի Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների եւ Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ: Դեկտեմբերի 18-ի երեկոյան ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարեցին, որ Թուրքիայի կողմից 140 «Պետրիոտ» հրթիռների գնումը հավանության է արժանացել:

Եվ արդեն դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Հակաբի Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ը սկսել է իր զինվորներին դուրս բերել Սիրիայից: Հաջորդ օրը Թուրքիան արդեն չէր թաքցնում Մանբիջի շրջանում եւ Եփրատից արեւելք սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրությունը: Հասկանալի է, որ ամերիկացիները հանուն սեփական շահերի հերթական անգամ դավաճանեցին քրդերին:

Կոնգրեսն արդեն փորձում է շրջափակել Թուրքիային ամերիկյան F-35 ռազմօդանավերի վաճառքի գործարքը, եթե Անկարան այնուամենայնիվ ձեռք բերի ռուսական հ-400 համակարգերը: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները մտահոգ են այն առնչությամբ, որ Թուրքիայում հ-400-ների հայտնվելու դեպքում Ռուսաստանը կկարողանա իր հակահրթիռային համակարգն օգտագործել արեւմտյան արտադրության տեխնիկայի, մասնավորապես F-35 ռազմօդանավերի մարտավարության վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ ստանալու նպատակով:

Արժե վերհիշել, որ Վաշինգտոնի եւ Անկարայի գործարքի վերաբերյալ առաջին հաղորդումները հայտնվել էին հոկտեմբերին: NBC հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը խոստացել է Թուրքիայի վրա տնտեսական ճնշումը թուլացնել այնտեղ բանտարկված պաստոր Բրանսոնի ազատման դիմաց: Հոկտեմբերի 12-ին պաստորին իրոք ազատ արձակեցին, թեեւ մինչ այդ Էրդողանը նրան անվանում էր սարսափելի ահաբեկիչ եւ Գյուլենի կամակատար: Եվ այդ պահից ի վեր ֆինանսական շուկան սկսեց կամաց-կամաց ուշքի գալ, լիրայի փոխարժեքը բարձրացավ, թեեւ ավելի վաղ, 2018 թվականի առաջին երեք եռամսյակներում, Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով, տեղի էր ունեցել 4,2 մլրդ դոլար օտարերկրյա կապիտալի արտահոսք:

Վաղուց հայտնի են անհնազանդ երկրներում ֆինանսական ճգնաժամեր հարուցելու դոլարային համակարգի եղանակները, ինչից փրկում են միայն անկախ տնտեսությունը եւ արտարժույթի պահուստները:

Այսպիսով, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Թրամփը Սիրիայից դուրս է եկել (կամ դա ձեւացրել է) Թուրքիային իր ձեռքը գցելու գնով, որին 2016 թ. Մոսկվային հաջողվել էր դուրս բերել ԱՄՆ-ի վերահսկողությունից: Անկարան առայժմ չի վերսկսել իր հակառուսական հռետորաբանությունը, եւ Էրդողանը ամեն ջանք կգործադրի երկու աթոռի վրա նստելու, սակայն ամերիկացիները այս վիճակը երկար չեն հանդուրժի, կարծում է Էդուարդ Բիրովը: Բացի դրանից, Իդլիբի վրա թուրքերի հարձակումը կարող է է՛լ ավելի մեծացնել Անկարայի ախորժակը, ինչը կառաջացնի Ռուսաստանի դժգոհությունը:

Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այն դերին, որ Անկարան խաղաց Ուկրաինայում ուղղափառության պառակտման մեջ Բարդուղիմեոս պատրիարքի ձեռնարկած գործողություներում, նկատի ունենալով վերջինիս կախումը Թուրքիայից: Կիեւցի պառակտիչ հոգեւորական Եպիֆանիին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հեռախոսազանգից հետո այլեւս կասկած չկա, թե ով է տվյալ գործընթացի իրական պատվիարտուն: Սակայն ամերիկացիները առանց Թուրքիայի չէին կարողանա այն ավարտել: Պատահական չէ, որ ամփոփիչ մամլո ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ լեզվական սայթաքում թույլ տվեցՙ Կոստանդնուպոլսի պատրիարքությունն անվանելով թուրքական: (Վերջինիս նստավայրը Ստամբուլն է: Ծ.Խ.):

Ի դեպ, Թուրքիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերադարձնելը անբավարար գին է Սիրիայի դիմաց (նույնիսկ եթե ամերիկացիները իրականում մտադիր չեն այն հանձնել), եւ Պենտագոնը, անկախ դրա ղեկավարից, սկսել է Ուկրաինայում ռազմական սադրանքի անմիջական նախապատրաստությունը: Այս տարվա օգոստոսից Կերչի նեղուցի եւ Ազովի ծովի շրջանում սկսվել է հակամարտության հետագա խորացում, որի թիրախներն են Դոնբասը եւ Ղրիմը: ՆԱՏՕ-ի հրահանգիչների մասնակցությամբ նկատվում է Ուկրաինայի զինված ուժերի կուտակում Դոնբասի սահմանների մոտ: Կիեւում ԵԱՀԿ դիտորդներին հորդորում են մասնակցել Կերչի նեղուցով ուկրաինական ռազմանավերի անցմանը:

Ուկրաինայում ռազմական սադրանքի նախապատրաստումը, Թուրքիայի հետ ԱՄՆ-ի գործարքը եւ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը վերաբերող հայտարարությունը խորհել են տալիս, որ դրանք կարող են լինել միեւնույն գործընթացի բաղադրիչները: Միանգամայն իրական է այն փաստը, որ ԱՄՆ-ը, ելնելով ուժերի դասավորությունից, որոշել է խաղարկել թուրք-սիրիա-ուկրաինական գամբիտը:

Սիրիայում Ռուսաստանի դիրքերն այնքան ուժեղ են, որ Վաշինգտոնն այլեւս անկարող է որեւէ բան փոխել այնտեղ, արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը: Սակայն Թուրքիայի հետ գործարք կնքելովՙ ամերիկացիները կարող են Սիրիայից իրենց զորքերի դուրսբերման հաշվին շեշտադրումը փոխադրել Ռուսաստանի դեմ մղվող պայքարի երկրորդ ճակատ: Ուկրաինայում ԱՄՆ-ի դիրքերը շատ ավելի ամուր են, լիովին վերահսկվում են Կիեւի իշխանությունները, բանակը, ժողովուրդը: Սա գրեթե իդեալական պլացդարմ է Ռուսաստանի սահմանների մոտակայքում: Նախագահ Պորոշենկոն միշտ խուսափել է Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատումիցՙ հասկանալով դրա կործանարար բնույթը Ուկրաինայի համար: Սակայն եկող տարվա մարտին նախատեսված եւ ակնհայտորեն իրեն ոչ ձեռնտու նախագահական ընտրություններից առաջ նա պատրաստ է ամեն ինչի:

Միանգամայն հավանական է, որ Թրամփը խորամանկում է, եւ պատերազմի սպառնալիքը ծայրահեղության հասցնելովՙ Կրեմլից զիջումներ կպահանջի, այդ թվումՙ Սիրիայի հարցում: Մյուս կողմից, Ուկրաինայում ԱՄՆ-ը չի վտանգում ոչինչ, բացի այդ երկրի քաղաքացիների կյանքից: Եվ երաշխիքներ չկան, թե ռազմական փոքր սադրանքները չեն վերաճի լայնածավալ մարտական գործողություների:

Ամերիկյան Miami Herald թերթը Սիրիայից հեռանալու Թրամփի որոշման կապակցությամբ ենթադրություն է անում, թե նախագահը Սուրբ Ծննդյան տոնի նվեր մատուցեց Պուտինին, որպեսզի մեղմացնի «Արեւելասլավոնական եկեղեցու պառակտմանն ուղղված եւ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Կոստանդնդուպոլսի պատրիարքի որոշումից Պուտինի ստացած հարվածները: Այսպիսով Ռուսաստանը հնարավորություն է ստանում դուրս գալ տաք ծովեր եւ մերձավորարեւելյան նավթառատ շրջաններ»:

Ի դեպ, Ռադային ներկայացվել է Ռուսաստանին պատերազմ հայտարարելու նախագիծ:

Իսկ ֆրանսիական Le Figaro թերթի կարծիքով, Թրամփը լուծում է ուրիշ խնդիներ: Դրանցից առաջինը քրդերի պատճառով Թուրքիայի հետ հակամարտություններից զերծ մնալն է, որպեսզի այդ երկիրը մնա ՆԱՏՕ-ի կազմում: Այս կապակցությամբ պետքարտուղարի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ քրդերին ամերիկացիների աջակցությունը կրել է մարտավարական եւ ժամանակավոր բնույթ, կարող է խոսք լինել Թրամփի եւ Էրդողանի ավելի լայն գործարքի մասին, որը Սիրիայից բացի կներառի «Պետրիոտ» հրթիռների վաճառքը Անկարային, որպեսզի ամրապնդվի Թուրքիայի տեղը ՆԱՏՕ-ումՙ ի հեճուկս Մոսկվայի սիրաշահումների:

Երկրորդ տարբերակն այն է, որ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը ներգծվում է Թեհրանի եւ լիբանանյան «Հզբոլլահ» ռազմականացված խմբավորման դիրքերն ամրապնդելու «իրանական սցենարի» մեջ, ինչը խնդիրներ կստեղծի Իսրայելի համար:

Երրորդ տարբերակն էլ այն է, որ «Իսլամական պետությունը» իրոք պարտություն է կրել Սիրիայում, բայց լիովին ոչնչացված չէ: Այս տեսակետի կողմնակիցն է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պառլին : Նա կարծում է, որ հարկավոր է գործն ավարտին հասցնել: «Իսլամական պետությունը» կարող է վերածնվել, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքում 2011 թ. ամերիկացիների հեռանալուց հետո: Բացի դրանից, քրդերի վրա Թուրքիայի հարձակումը կարող է հանգեցնել այդ երկրում ահաբեկչությունների թվի աճին:

Reuters գործակալության կարծիքով, ԱՄՆ-ի աջակցությունից զրկվելովՙ քրդերը կփորձեն ինքնուրույնաբար պաշտպանել իրենց ենթակա տարածքը թե՛ Սիրիայի վարչակարգից, եւ թե՛ թուրքերից, կամ որոշակի պայմաններով գործարք կկնքեն Դամասկոսի հետ: Քրդերի հետ փոխզիջումը Դամասկոսին հնարավորություն կտա հետ ստանալ սիրիական զգալի տարածքներՙ բացի երկրի հյուսիսից, որ Թուրքիան համարում է ռազմավարական բուֆերային գոտի:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում օրերս հայտարարեց, որ ինքը 2019 թ. հունվարի 8-ին Վաշինգտոնում քննարկելու է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբեման հարցը: Նախօրեին Անկարան հավանություն էր տվել ամերիկյան զորքը դուրս բերելու վերաբերյալ Թրամփի արած հայտարարությանըՙ ավելացնելով, որ Թուրքիան ժամանակավորապես հետաձգում է Եփրատից արեւելք նախատեսված ռազմական գործողությունը: Չավուշօղլուի խոսքերով, ռազմական գործողության հետաձգումն անհրաժեշտ է, որպեսզի հարձակման ընթացքում պատահաբար չվիրավորվեն Սիրիայից դուրս բերվող ամերիկացի զինծառայողներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃՇՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

Важен сам ответ Путина корреспонденту газеты “Азг”

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Важен сам ответ Путина корреспонденту газеты "Азг"

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Հուսով եմ՝ հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացները շարունակական կլինեն, որովհեև դրանք իրենց մեջ անվտանգային երաշխիքներ են պարունակում, այսօր կայացած...

ԿարդալDetails

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական