Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԲԱՔՎՈՒՄ

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայստանյան վերջին իշխանափոխությունից հետո Ադրբեջանի իշխանությունները մի տեսակ ոգեւորվել են: Դե, նրանք ակտիվ էին անցած ու նախանցած իշխանությունների ժամանակ նույնպես, բայց եթե այն ժամանակ հոխորտում էին, հիմա աղվեսի աչքերով նայում են Արցախին ու շուրթեր լիզելով ման գալիս: Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ շատ տարօրինակ է:

Օրինակՙ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 25-ին հայտարարել է, որ իրենք «պատրաստ են ապահովել արցախահայերի անվտանգությունը»: Կարեւոր է շեշտադրումըՙ «…հակամարտության լուծումից հետո, իհարկե, այդ երկու համայնքները պետք է միասին ապրեն»: Զարմանալի չէ՞, որ Արցախի մասին խոսելիս անվերջ օդում զենք թափահարող երկրի պետական բարձրաստիճան պաշտոնյան հիմա ինչ-որ լուծումների մասին է խոսում, ավելինՙ ամենաշատը զարմանալի է նրա տարօրինակ վստահությունըՙ այդ ո՞վ է նրան հուշել, որ լուծումը հօգուտ Ադրբեջանի է լինելու, այսինքնՙ անարդար, կեղծ, ապօրինի, սուտ: Ավելինՙ Էլմար Խանը մինչ օրս եղած «վատ երկխոսությունների» պատճառը համարել է Հայաստանի նախկին իշխանություններին. վատը ո՞րն է, ա՛յ մարդ, Արցախն Ադրբեջանին չտալը՞… Մեղա՛ քեզ, Ալլա՛հ…

Գուցեեւ իմ այս տողերը ոչինչ էլ չնշանակեին, անհանգստությունս էլՙ մի երկու խոսքով հնարավոր լինել փարատել, եթե Մամեդյարովի խոսքից մեկ օր առաջՙ դեկտեմբերի 24-ին «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թ. Գյանջալիեւը չհայտարարեր, որ «Լեռնային ղարաբաղի ադրբեջանական համայնքը պատրաստ է երկխոսության գալ հայերի հետ»: Ավելինՙ Գյանջալիեւը հայտարարել է, որ իր ղեկավարած համայնքը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանըՙ երկխոսություն ստեղծելու խնդրանքով: Ինչպես իր գարդաշ Էլմարը, այնպես էլ Գյանջիեւվը խնդիրի լուծումը համարում է հայկական զինուժիՙ Արցախից դուրսբերումը:

Բայց, ցավոք, սա վերջին տարօրինակ հայտարարությունը չէ. ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը դեկտեմբերի 21-ին կարծիք է հայտնել, որ 2019 թ. «ղարաբաղյան հարցի կարգավորումը լճացած վիճակից հանելու նախադրյալներ ունի»: Թե ի՞նչ նկատի ունի Աբասովը, կերեւա առաջիկայում, չնայածՙ ձայներն արդեն լսվում են:

Ի թիվս բազմաթիվ զարմացնող ու տարօրինակ հայտարարությունների, անդրադառնանք նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առընթեր ռազմավարական հետազոտությունների տնօրեն Ֆահրադ Մամեդովի հայտարարությանն ու փակենք թեման:

Այս օվալաձեւ արտաքինով տղան էլ դեկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Ադրբեջանի համար կարեւոր է, որպեսզի սկսվի բանակցությունների առաջին փուլը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ներեցե՛ք, փաշինյանաալիեւյան բանավոր համաձայնություններին, որը համարում է կարեւոր ձեռքբերում, Մամեդովը նշել է. «Հայաստանի զարգացման ծրագիրը, որի մասին խոսում է Փաշինյանըՙ բազմավեկտորային է: Քանի որ Հայաստանը ծովային ելք չունի, ապա այդ բազմավեկտորությանը կարելի է հասնել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացմամբ»:

Ահա՛, այստեղ թագավորը մատը կծում է, անգամ վարդապետն է պատրաստվում խենթանալ, քանի որ բառացիորեն 2-3 օրվա ընթացքում արված 3-4 հայտարարություններն էլ խիստ կասկածելի ու ստվերոտ են երեւում: Նախՙ Բաքվի աննախադեպ վստահության առումով, երկրորդՙ սահմանների բացման, մանավանդՙ հայ-ադրբեջանական, առավել եւսՙ հայ-թուրքական: Միանգամից թավ բեղեր ունեցող Ջոն Բոլթոնին հիշեցի, կարծեմՙ նա էլ նման մի բան էր առաջարկում, որի արդյունքում կամա թե ակամա, պետք է փակվեր հայ-իրանական սահմանը:

Հետաքրքրական է. որտե՞ղ են այս հայտարարությունների արմատները, եւ ամենակարեւվորըՙ ո՞վ կամ ովքե՞ր են ջրում դրանք:

Ես չեմ ցանկանում թուրքաադրբեջանական հայտարարությունները որպես որեւէ բանի հիմք ընդունելՙ առանց լսելու իմ պետության ղեկավարներին, ոչ էլ նրանց վաղեմի երազները մեկնել, նրանք միշտ խոսում են, թեպետ, հիշյալ հայտարարությունները շատ տարօրինակ կոդեր են պարունակում, բայց հետաքրքրական էՙ Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են լռում, ասելիք չունե՞ն, խոսելուց, վստահ եմ, չեն նեղվում, քայլելուց ու փռելուց նմանանպես: Լռում եք, տղե՛րք, խեր լինի…

Նախորդ գրառումը

ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆՆ ԻՐ ՀՈՐ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական