Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳՅՈԹԵԻ ՊԱՏԱՍԽԱՆՆՙ ԻՄ ՀԱՐՑԻՆ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Երկար ժամանակ փնտրում էի դեռ վաղուց ինձ տանջող մի հարցի պատասխան. ինչո՞ւ են որոշ գրողներ իրենց երկերն ստեղծում այդքան այլանդակ բառապաշարով, անբարո տեսարաններով ու սրբապիղծ գաղափարներով: Բացի այդՙ ինչո՞ւ են նրանք այդ բղջախոհության թերմացքին տալիս գեղարվեստ անունը: Բարեբախտաբար գտա այդ հարցի պատասխանը. Գյոթեն հուշեցՙ

«Ամեն մի հեղինակ իր հերոսին հագցնում է իր հասակի համաձայն»: