Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱՐԱՆ ՆՈՐ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ.Ք.

Թրամփն ուզում է կանխել Էրդողանի հարձակումը

Օրերս Դոհայի XVIII Միջազգային համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել կարեւոր հայտարարություններով: Պարզվում է, որ վերջերս Բուենոս Այրեսում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Թրամփի եւ Էրդողանի բանակցությունների ժամանակ, Թրամփը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հեռանալ Սիրիայից: Սա առաջին:

Երկրորդ: Պատասխանելով այն հարցին, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերընտրվելու դեպքում Անկարան կհամագործակցի՞ արդյոք նրա վարչակազմի հետ, Չավուշղլուն հայտարարել է հետեւյալը. «Մենք պետք է երկիրը պատրաստենք ընտրություններին, դրանք պետք է անցկացվեն ՄԱԿ-ի հովանու ներքո, ընտրությունները պետք է լինեն համընդհանուր, թափացիկ, ժողովրդավարական եւ արդար: Եթե դրանք լինեն ժողովրդավարական եւ վստահելի ընտրություններ, ապա ամենքը պետք է քննության առնեն նման հնարավորությունը»: Ընդսմին նախարարը ավելացրել է, որ Անկարան դեմ է, որ Սիրիայի սահմանադրությունը գրեն ուրիշները: «Եկեք նրանց թույլ տանք, որ իրենք գրեն իրենց սահմանադրությունը: Եթե նրանց պետք է որեւիցե օգնություն, ապա մենք պատրաստ ենք այն տրամադրել, բայց նրանք պետք է գրեն իրենց սահմանադրությունը»:

Այստեղ նկատելի են կարեւոր նրբերանգներ: Բանն այն է, որ Թրամփը առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս Սիրիայից հեռանալու մասին հայտարարություններով: Պենտագոնի տեղեկատվության համաձայն, ներկա պահին Սիրիայում գտնվում է շուրջ 2 հազար ամերիկացի զինվորական: Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող Al Arabiya պարբերականը հիշեցնում է, որ նախ այս տարվա փետրվարին, ապա մարտին ԱՄՆ նախագահը հայտարարել էր. «Մենք հարվածեցինք «Իսլամական պետության» վզակոթին, հավանաբար շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից»: Այնուհետեւ Թրամփը այդ դրույթը կրկնել էր մայիսին: Այդ ժամանակ Al Arabiya-ն տվյալ մտադրությունը կապել էր Վաշինգտոնի այն մտադրության հետ, որ Պարսից ծոցի երկրներին պարտադրվի վճարել Սիրիայում ամերիկյան զորքի ներկայության համար:

Սիրիայի գծով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին սեպտեմբերին նախագահ Թրամփին վկայկոչելով ասել էր, որ Սիրիայից ամերիկյան զորաբաժնի դուրսբերման հարցը շաղկապվում է այնտեղ Իրանի ռազմական ներկայության հետ, թեպետեւ Թեհրանը հանդես է եկել եւ գալիս «Իսլամական պետության» դեմ: Ինչպես նշել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, այդ խնդիրը կնշանավորեր Սիրիայում ԱՄՆ-ի առաքելության զգալի փոփոխություն: Իրոք, եթե կողմնորոշվենք իրադրության մեջ, ապա կարող ենք ասել, որ տարածաշրջանում արմատական իսլամիզմի դեմ պայքարի հիմնական երաշխավորը Դամասկոսն է:

Մինչդեռ Վաշինգտոնը հույսը դնում է միաժամանակ ինչպես չափավորական ընդդիմության, այնպես էլ սիրիացի քրդերի վրա: Այդ երկու ուժերը թե՛ ձեւականորեն, եւ թե՛ իրականում օգտագործվել են ինչպես «Իսլամական պետության», այնպես էլ Բաշար Ասադի օրինական կառավարության դեմ պայքարելու համար: 2017 թ. հուլիսին ամերիկացիներն ակտիվորեն մասնակցել են Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ուժերի զինադադարի բանակցություններին, իսկ հետո ընդգծել են, որ ուշադրությունը չեն բեւեռի Ասադի պաշտոնաթողության վրաՙ իրենց գործողությունների սուր ծայրը այնուամենայնիվ ուղղելով «Իսլամական պետության» դեմ: Ինչ վերաբերում է Թուրքիային, նրա համար առաջնայինը պայքարն է ոչ միայն «Իսլամական պետության» դեմ, այլ Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված կազմավորումների դեմ, որոնց աջակցում է Վաշինգտոնը: Քանզի Սիրիայի քաղաքացիական պատերազմում քրդերի հաջողությունը ոչ միայն գոտեպնդում է Թուրքիայում ապրող նրանց ցեղակիցներին, այլեւ հեռանկարային առումով հանգեցնում է տարածաշրջանում քրդական պետության ի հայտ գալուն:

Օրերս Էրդողանը տեղեկացրեց, որ Անկարան մտադիր է Եփրատից արեւելք հարձակում սկսել քրդական կազմավորումների դեմ: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը իր հերթին հայտարարեց, որ ԱՄՆ-ը անթույլատրելի է համարում միակողմանի ռազմական գործողությունների ձեռնարկումը Սիրիայի հյուսիս-արեւելքում, մանավանդ այնտեղ, որտեղ ներկա են ամերիկացի զինծառայողներ: Գլխավոր հարցն այն է, թե Վաշինգտոնը կպաշտպանի՞ արդյոք սիրիացի քրդերին, թե՞ կսահմանափակվի նրանց ջարդը դիտելով: Ահա թե ինչպիսի պայմաններում Չավուշօղլուն որոշեց հրապարակել Էրդողանի եւ Թրամփի բանակցությունների մանրամասնությունները: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այստեղ ինտրիգը թուրքերի նախապատրաստվող հարձակումը կասեցնելու ԱՄՆ-ի ձգտումն էՙ ակնարկելով անդրկուլիսյան պայմանավորվածությունների հեռանկարը:

Անկարային ակնարկում են, որ հակառակ դեպքում հնարավոր է եւս մեկ զինված հակամարտություն ոչ միայն քրդերի, այլեւ «Իսլամական պետության» դեռեւս մարտունակ մնացորդների դեմ: Եվ սա այն դեպքում, երբ Էրդողանը քաղաքականապես դեռ չի կողմնորոշվել Բաշար Ասադի հանդեպ վերաբերմունքի հարցում: Բացի դրանից, կարող է զինված պայքար բռնկվել նաեւ Իդլիբում: Պատահական չէ, որ այդ սյուժեների հետ ներկայումս կապվում է նաեւ միջազգային դիվանագիտությունը: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Չավուշօղլուն օրերս Բաքվում բանակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղի է ունեցել Էրդողանի եւ Թրամփի հեռախոսազրույց:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ստամբուլում Իսլամական համագործակցության երկրների բարձրագույն դատական ատյանների կոնֆերանսում ելույթ ունենալով հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ջանում է Թուրքիայի ուշադրությունը շեղել Մանբիջին առնչվող ճանապարհային քարտեզի իրականացումը ձգձգելու միջոցով: Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների դեմ ռազմական գործողություն չսկսելու կոչով Անկարային է դիմել նաեւ Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին : Սակայն թուրք փորձագետների գնահատման համաձայն, ԱՄՆ-ը փաստորեն ջանում է ժամանակ շահել հյուսիսարեւելյան Սիրիայի իր օկուպացումը ավարտին հասցնելու համար եւ այդ շրջանը նախապատրաստում է անկախության:

Անկարան դա հիանալի հասկանում է եւ մանեւրում է: Թուրքիան չի բացառում համագործակցությունն Ասադի հետ, ճիշտ է, տվյալ դեպքում դա պայմանավորելով ՄԱԿ-ի հովանու ներքո ընտրությունների անցկացմամբ, թեեւ ակնհայտ է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինքը պահպանելու նրա ձգտումը: Հնարավոր է, որ ապագայում Էրդողանը սիրիացի քրդերի հարցում նախընտրի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական լուծումը: Նա ստիպված կլինի առաջ քաշել նոր գերակայություններ, բայց ինչպիսի՞ն կլինեն դրանք:

Նախորդ գրառումը

ԶԻԼՃՅԱՆՆԵՐԻ 400-ԱՄՅԱ ՁԱՅՆԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԴԵՌԵՎՍ ԶՐՆԳՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԹԲԻԼԻՍԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԾՈՎԱԿ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական