Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԻԼՃՅԱՆՆԵՐԻ 400-ԱՄՅԱ ՁԱՅՆԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ԴԵՌԵՎՍ ԶՐՆԳՈՒՄ Է

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Նյու Յորք Թայմսում» լրագրող Լարա Պելեգրինելլին Նորվելից (Մասաչուսեթս) անդրադարձել է Զիլճյան ընտանիքի արտադրած ծնծղաներին: «Դու կարող ես բոլորանվագ ներդաշնակություն ունենալ, բայց միայն ծնծղաներն են, որ կարող են այդ ներդաշնակության գեղեցկությունը հասցնել իր գագաթնակետին», մեջբերում է նա խոսքերը թմբկահար Բրայան Բլեյդի , որ ծանոթ է Քանտրի երաժշտության երգչուհի Էմիլու Հարիսին եւ ջազի սաքսոֆոնահար Ուեյն Շորտերին նվագակցելու իր վարպետությամբ: Նա արդեն 20 տարի է, ինչ օգտագործում է Զիլճյան ծնծղաները, որոնք 1618-ին, չորսհարյուր տարիներ առաջ, արտադրվել են առաջին անգամ Կոնստանդնուպոլսում Զիլճյան ընտանիքի կողմիցՙ մետաղների (մասնավորապես անագի եւ պղնձի) որոշակի համաձուլվածքից: Ստացման եղանակը որպես գաղտնիք հաղորդվել է սերնդե-սերունդ, ընտանիքի արու զավակներին:

Այդ թվականից առաջ, դեռեւս բրոնզե դարում, ծնծղաներ եղել են, բայց ոչ այնքան դիմացկուն եւ նույնքան էլ նուրբ հնչյունականությամբ, որքան հետագայում Զիլճյանների արտադրածները: 17րդ դարում Ավետիս Ա-ն սկսելով գործը փոխանցել է այն իր հաջորդներին: Այսօր սակայն առաջին անգամ լինելով ընտանիքի 14 սերունդների մեջ ընկերության գործադիր իշխանության ղեկն ստանձնել է Քրեյգի Զիլճյանըՙ Արման Զիլճյանի դուստրը: Կոնստանդնուպոլսի հարեւանությամբ գտնվող Սամաթիայում սկսված գործը հետագայում ԱՄՆ է տեղափոխվել 1915-ի ցեղասպանությունից մի փոքր առաջ: Բոստոնում ապաստան գտած հրուշակեղենի մասնագետ Ավետիս Գ-ն սկզբում տարակուսել է շարունակել ընտանիքի գործը, բայց հետագայում ուսումնասիրելով շուկան համոզվել է, որ հնարավորությունները մեծ են: Քուինսիում (Մասաչուսեթս) տեղակայված գործարանի համբավը տարածվել է ոչ միայն ամբողջ Ամերիկայում, այլեւ Եվրոպայում եւ այլուր: Հետագայում գործարանը տեղափոխվել է Նորվել (դարձյալ Մասաչուսեթսում), որտեղ այժմ ռոբոտներ էլ են աշխատում: Ընտանիքի զավակներից մեկն էլ ծնծղաներ արտադրող մասնաճյուղ է բացել Սաբիանումՙ Կանադայում:

Ծնծղաների հնչյունակությունը արդեն 57 տարի անընդմեջ ստուգող Լեոն Չիապինին բազմաթիվ անգամներ է լսում յուրաքանչյուր ծնծղայի ձայնային որակըՙ ստուգելու համար, թե համապատասխանո՞ւմ է արդյոք ընդունված նորմերին եւ ապա փորձում է գտնել նրա զույգին: «Բայց ինչպես թմբկահարներն են տարբեր լինում, այնպես էլ ծնծղաներն են մի փոքր տարբեր լինում միմյանցից», եզրակացնում է լրագրողուհին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԸՙ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՆ ՆՈՐ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԿԱՐԱՆ ՆՈՐ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական