Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՙ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թվում էՙ քանդված ճանապարհներով արտաքին աշխարհից կտրված, կապուտակ Սեւանի ու անբիրշտ հարեւան Ադրբեջանի մեջտեղում հայտված Փամբակ գյուղը ոչինչից տեղյակ չէ, ինքն էՙ իր հին կածանները (գյուղի բնակիչները հիմնականումՙ 1988թ. խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանված (ժամ. Ադրբեջանի Դաշքեսանի շրջան, Փիփ-Զա լիկ յուղ) հայերն են) : Բայց արի ու տես, որ շուրջ մեկ տարի է, ինչ դպրոցի դասասենյակներից մեկը վերածվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի: Սարքավորումները տեղում են եղել 2017 թ. դեկտեմբերից, շահագործվել 2018 թ. հունվարից: Լաբորատորիան հիմնադրվել է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի եւ Ինովացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

Ինձ հետ զրույցում դպրոցի տնօրեն Արթուր Բարսեղյանը նշեց, որ շատ դժվար է եղել լաբորատորիայի բացումը, բայց մեծ ջանքերից հետո հաջողվել է հասնել շոշափելի արդյունքի.

«Շատ ենք չարչարվել, բայց մենք նրա համար ենք, որ չարչարվենք հանուն մեր կրտսերների: Հայաստանի դպրոցների ու նման լաբորատորիաների թվերի միջեւ սարեր-ձորերի տարբերություններ կան, ավելին, եթե հաշվի առնենք քանի՞ աշակերտ է սովորում մեր դպրոցում, ապա կարելի է ասել, որ սա եզակի երեւույթ է, որովհետեւ կան հազար եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցներ, օրինակՙ հենց մայրաքաղաքում ու հարակից բնակավայրերում, որտեղ նման լաբորատորիաներ չկան» – ասաց Արթուր Բարսեղյանը:

«Լաբորատորիայի խմբակում սկզբից 20 երեխա են եղել, հիմա 18-են: Անհամեստություն չլինի, բայց սա հիանալի ցուցանիշ է: Այս փոքրիկ, սահմանամերձ գյուղում 18 երեխա ռոբոտներ են պատրաստում, նույնիսկ փոքրիկ անօդաչուներ պատրաստելու նախագծեր են տարվում, իհարկե, դա կարվի մի փոքր ավելի կատարելագործվելուց հետո. թշնամիներով շրջապատված երկրի համար նման աշակերտներ ունենալն ուղղակի երազանքի պես մի բան է: Ընթացքում պետք է այնպես արվի, որ ավելի շատ աշակերտներ ներգրավվեն խմբակում, որովհետեւ անցած երեսուն տարիները, առավելապեսՙ վերջին մեկ տասնամյակը, մեզ ապացուցեցին, որ անհնար է առանց ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման առաջ գնալ այս աշխարհում. մեզ ուժեղ սերունդ է պետք» ,- շարունակեց Արթուր Բարսեղյանը:

Զրուցեցի նաեւ լաբորատորիայի վարիչ Շառլ Շաբոյանի հետ, որն ամեն դասընթացի համար շրջկենտրոն Վարդենիսից հասնում է Փամբակՙ երեխաներին ավելի հմտացնելու ու նրանց ապագա մասնագետներ դարձնելու համար:

«Երբ տեսնում եմ, որ իմ սաներն արդեն ռոբոտներ են պատրաստում, հետաքրքրական գաղափարներ առաջարկում, ինձ համար այդ 70-80 կիլոմետրը, որը կտրում եմ գյուղ գնալ-գալու համար, երկու քայլ է թվում: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ այս լաբորատորիայում, համոզված եմ, որ այստեղից շատ լուրջ պատրաստվածությամբ ուսանողներ կարող ենք ուղարկել Հայաստանի տարբեր համալսարանների համապատասխան ֆակուլտետներ» – ասած Շ. Շաբոյանը:

Երեխաների հետ զրույցից էլ հասկացա, որ շատ ուրախ են նման լաբորատորիա ունենալու համար, ավելինՙ ոմանք արդեն որոշել են հետագա մասնագիտական կյանքը դնել այս ոլորտի ռելսերի վրա: Նրանք պատմեցին, որ իրենցից յոթ հոգիՙ մեկ շաբաթով, այս տարվա ըթացքում եղել է Լոռու մարզի «ԳՈՒԳԱՐՔ» ճամբարում, մեկ հոգի էլ եղել է Գանձասարումՙ կրկին մեկ շաբաթով:

Իմ հարցինՙ թե արդյո՞ք ծնողները գոհ են ստացված արդյունքներից, եւ եթե դժգոհություններ լինում են, դրանք վհատեցնո՞ղ են, տնօերն Արթուր Բարսեղյանը պատասխանեց.

«Իհարկե, եղել են նաեւ դժգոհողներ, այսպես ասած, թերահավատորեն նայողներ: Բայց, գիտե՞ք, դա երբեք ինձ չի հուզել, իմ գործը ոչ թե վհատվելն ու նեղանալ-խռովելն է, այլ կրթելը» :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ «ՊԱՐՈՆ» ՊԱՆԴՈԿԸ ԾԱԽՈՒ Է…

Հաջորդ գրառումը

ԱՔՉԱՄԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԿԵՐԿԵՐՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՅԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՔՉԱՄԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ԿԵՐԿԵՐՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՅԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025

Պետք է պաշտպանական համակարգն ուժեղացնել, որովհետև անվտանգության սպառնալիքներն այնպիսին են, որ մեզ պետք է ուժեղ պաշտպանական համակարգ և համագործակցություն։ Մենք...

ԿարդալDetails

Ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին. Արման Թաթոյան

09/10/2025

2025 թվականին գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է Լասլո Կրասնահորկայիին

09/10/2025

Փաշինյանն ու Մարթա Կոսը քննարկել են TRIPP նախագիծը

09/10/2025

Մեր 120 հազար հայրենակիցներ ունեն հայրենիք վերադարձի իրավունք. սա միջազգային իրավունք է. Թաթոյանի հիշեցումը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական