Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ «ՊԱՐՈՆ» ՊԱՆԴՈԿԸ ԾԱԽՈՒ Է…

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Վերջերս, «Օթէլ Պարոն»ի վերջին շառաւիղ Արմէն Մազլումեանի այրիինՙ տիկ Ռուբինա Թաշճեանի հետ արաբ լրագրողի մը կողմէ կատարուած հարցազրոյցէ մը կ՛իմանանք, թէ «Պարոն» անուանեալ Հալէպի ամենանշանաւոր պանդոկը (հիւրանոց) վաճառքի պիտի դրուի:

Հայկական այս հաստատութեան մասին բազմաթիւ ու բազմալեզու յօդուածներ եւ գիրքեր գրուած են, անոր պատմական արժէքը բացայայտող ու գնահատող: Չափազանցութիւն չ՛ըլլար, եթէ ըսենք, թէ հաւանաբար աշխարհի որեւէ հիւրանոց նոյնանման վերաբերմունքի չէ արժանացած:

Տիկինը վերյիշելով պատմութիւնը, կ՛ըսէ, որ 1868-ին, Երուսաղէմ ուխտագնացութեան իր ճամբուն վրայ, Մազլումեաններու մեծ հայրըՙ Գրիգոր Մազլումեան, կ՛ուզէ գիշերել Հալէպի մէջ, սակայն կը զարմանայ, որ քաղաքին մէջ մէկ հատ իսկ պանդոկ չկայ. եղածները «խաներ» էին, իջեւանատուներ, որոնք դեռ կանգուն ու աշխատունակ էին մինչեւ ներկայ պատերազմի սկիզբը: Անոնք, հսկայ բակի մը շուրջ երկյարկանի կառոյցներ էին, ճամբորդներ հիւրընկալող, որոնց վերի յարկի սենեակները ճամբորդներուն համար էին, իսկ վարիններըՙ ճամբորդական միջոցներունՙ ձիերուն, ջորիներուն եւ ուղտերուն: Տարիներ ետք այդ խաները, ինչպէս որ կառուցուած էին, անփոփոխ կերպով վերածուեցան առեւտրական բանուկ կեդրոններու, քանի որ, որպէս պատմա-մշակութային արժէք ներկայացնող եւ հին Հալէպին մաս կազմող, անոնց քանդումը եւ նոյնիսկ անոնց երկրաչափական-ճարտարապետական ձեւափոխումը խստիւ արգիլուած էր: Սակայն պատերազմը, շատ բաներու նման, անոնց ալ «հաշիւը տեսաւ»…

Գրիգոր Մազլումեան, որպէս հմուտ գործարար, քանի մը տարի ետք կը հիմնէ Հալէպի առաջին հիւրանոցը «Արարատ» անունով, Ճալլում թաղամասին մէջ: Անոր կը յաջորդեն իր երկու որդիներունՙ Օննիկի եւ Արմէնի կողմէ կառուցուած «Ազիզիէ Փալաս» եւ «Ալեփփօ Փալաս» պանդոկները 1906-ին:

1909-ին Մազլումեան եղբայրները եւրոպական մակարդակով շքեղ պանդոկ մը մէջտեղ բերելու համար կը սկսին ներկայ «Պարոն» հիւրանոցի կառուցման, որ կ՛աւարտի եւ բացումը կը կատարուի 1911-ին, իսկ 1913-ին կը կառուցուի երկրորդ յարկը: «Պարոնը» կառուցողին տիտղոսն էր, այդ անունով ծանօթ էր Օննիկը: (Անհրաժեշտ կը նկատեմ այստեղ յիշել, որ Արմէն Մազլումեան Հալէպի ՀԲԸՄ-ի հիմնադիրներէն եղած է, ապաՙ իր շառաւիղներըՙ նոյնպէս, իսկ «Պարոն»ի երկարամեայ տնօրէնը եղած է ռամկավար յայտնի գործիչ Ալիշան Գարասարգիսեանը):

Այդ օրերուն եւ անկէ տասնամեակներ ետք նոյնիսկ, շքեղագոյն այս կառոյցը կը դառնայ կեցավայրը բոլոր բարձրաստիճան եւ անուանի հիւրերու: Տիկ. Թաշճեան-Մազլումեան ցոյց տալով «թագաւորական» սենեակը, կ՛ըսէ որ հոն գիշերած են նշանաւոր պատմական դէմքեր, ինչպէս Ֆայսալ թագաւորը, որ իր սենեակի պատշգամէն յայտարարած է Սուրիոյ անկախութիւնը օսմանցիներէն 1920-ին: Պատմական դէմքերէն կը յիշէ Անգլիացի Լորանսը (Լորանս օֆ Արապիա), Մուսթաֆա Քեմալ Աթաթիւրքը, Եգիպտոսի նախագահ Կամալ Ապտէլ Նասէրը, Թունուզի նախագահ Հապիպ Պուրկիպան, Սուրիոյ վարչապետ Ֆարէս Խուրին, Էմիրութիւններու Շէյխ Զայէտ ալ Նահեանը, սուրիական ազատագրական պայքարի առաջնորդներէն Իպրահիմ Հանանոն, Շուէտի արքայական ընտանիքըՙ դէպի Հնդկաստան իր ճամբուն վրայ, Ֆրանսայի նախագահ Շարլ Տը Կոլը, ԱՄՆ-ի նախագահ Թէոտոր Ռուզվելթը, Սովետ տիեզերագնացներ Յուրի Կակարինն ու Վալենտինա Թերեշքովան, ամերիկացի միլիառատէր Տէյվիտ Ռոքֆէլըրը, անգլիացի ոստիկանական վէպերու հեղինակ Ակաթա Քրիսթին, որ իր «Murder On The Orient Express» նշանաւոր գիրքը գրած է այս պանդոկին մէջ, Սուրիոյ նախագահ Հաֆէզ Ասատը, երբ տակաւին պաշտպանութեան նախարար էր, եւ շատ ուրիշներ:

Յիշենք նաեւ, որ անցեալին Հայաստանի Մշակութային կապի կոմիտէյի կողմէ Հալէպ ուղարկուած հայրենի արուեստագէտներու խումբերն ու անհատ արուեստագէտներ եւ գրողներ ընդհանրապէս «Պարոն» հիւրանոց իջեւանած են (եւ Արմէնի որդին, Գրիգոր Մազլումեան անվճար ընդունած է զանոնք), նոյնիսկ երբ արդէն քանի մը այլ պանդոկներ բացուած էին Հալէպի մէջ, պարզապէս քանի որ սովորական հիւրանոց մը չէր ան, այլ հայկական կեդրոն մըն էր համարեա՛ իր ամբողջ հայ տնօրէնութեամբ եւ աշխատակազմով:

1961-ին պետութեան ազգայնացումի ընդհանուր ծրագրին զոհ կ՛երթայ նաեւ այս կառոյցը. Մազլումեան ընտանիքը կը կորսնցնէ պանդոկի սեփականութեան իրաւունքը եւ կը դառնայ միմիայն անոր եկամուտներէն եւ վաճառքի պարագային «ֆրուղ»էն (որ նիւթական վճար մըն է, փոխան կառոյցը պարպելուն) օգտուող, վիճակ մը, որ կը շարունակուի ցայսօր:

Սուրիական ութնամեայ պատերազմին պատճառով հիւրանոցը փակած է իր դռները: Շէնքը անվնաս մնացած է, սակայն անոր գործունէութիւնը դադրած է:

Թէ որո՞ւ պիտի վաճառուի, կամ գնողը որպէս ի՞նչ պիտի օգտագործէ զայն, այդ մասին տիկինը ըսած է, որ դեռ յստակ բան չկայ, առայժմ վաճառելու արտօնութիւն ձեռք բերելը ժամանակ կ՛առնէ, եւ երբ յայտարարուի վաճառքին մասին, այն ատեն յայտնի կ՛ըլլայ:

Յուսամ պետութիւնը այս պատմական կառոյցին վրայ ալ քանդելու կամ ձեւափոխելու արգելք կը դնէ: Երանի մնայ որպէս հիւրանոց եւ շարունակէ պահել իր բուն անունը, քանի որ նոյն անունը տրուած է նաեւ այն փողոցին, որուն վրայ կը գտնուի պանդոկը:

Համաշխարհային երկու պատերազմներ եւ միջազգային ինչ-ինչ դէմքեր տեսած այս հիւրանոցը, բացի պետութենէն, իսկական հպարտանքը եղած է հալէպահայութեան: Անոր հիւրասենեակին մէջ ի՜նչ հանդիպումներ եղած են հալէպահայ ազգային դէմքերու, միութենական պատասխանատուներու եւ հայրենի կամ սփիւռքահայ խումբերու, պատուիրակութիւններու, կամ անհատ անձնաւորութիւններու միջեւ: Պանդոկը լեզու ունենար եւ խօսէր:

Մազլումեանները սովորական հիւրանոց մը չէր որ կը պահէին, այլՙ հայկական օճախ մը, «օճախ» բառին ամենաիսկական իմաստով:

Անուանի այս գերդաստանը վերջ գտաւ, սակայն անոնք կ՛ապրին իւրաքանչիւր հայու, յատկապէսՙ իւրաքանչիւր հալէպահայու սրտին մէջ:

Խմբ. կողմից.- Հաջորդ էջում առաջարկում ենք կարդալ հենց «Օթել Բարոնի» հետ առնչվող մի գրքի մասին` «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» վերնագրով:

Նախորդ գրառումը

ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՙ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐՄԱԹ» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՙ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական