Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՏԱՐԻՆ. ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

21/12/2018
- 21 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին գրված այս վերլուծականում փորձենք փոխանցել մեր հետազոտությունների որոշ, արդիական հնչողություն պարունակող ընթացիկ եզրակացություններ:

ԵԱՏՄ-ին անդամակցության որոշ տնտեսական ընթացիկ արդյունքներ

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը համոզված է, որ ինտեգրացիոն գործընթացների առանցքային նպատակը անդամ երկրների մրցունակության մակարդակի բարձրացումն է: Էական նշանակություն ունի պատրաստի արտադրանքի արտահանման նշանակալից աճը, որն իր մեջ պարունակում է ավելի բարձր ավելացված արժեք: ԵԱՏՄ-ին անդամակցության չորս տարվա ընթացքում այս ցուցանիշը էապես բարելավվել է: Նա հավելում է նաեւ, որ աշխարհում հումքի արտահանումը Էական հիմնախնդիրներ չի առաջացնում: ԵԱՏՄ անդամ պետությունների զարգացման հիմնարար գործոն է հանդիսանում զարգացման սցենարը: Առաջին սցենարով կարող է ընդլայնվել ծառայությունների ոլորտը, ավելանալ ներքին սպառումը վարկերի, գրանտերի, ռազմավարական հումքի վաճառքի հաշվին: Երկրորդ սցենարը ենթադրում է ապահովել տնտեսության զարգացումը ռազմաարդյունաբերական համալիրի եւ պատրաստի արտադրանքի էական աճի հաշվին: Պարզ է, որ պետք է գնալ այս երկրորդ ճանապարհով:

Էական տնտեսական զարգացման համար արտադրանքի եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է հասնի 50%-ի: Ընդ որում, պետք է գերակայի պատրաստի արտադրանքը: Այլ դեպքերում փոքր տնտեսություն ունեցող երկրները էական զարգացում չեն ունենա: 2017թ. այս ցուցանիշը Հայաստանում հավասար է եղել 38,1%-ի:

Սկսած 2016թ. ԵԱՏՄ անդամ երկրներում իրավիճակը մակրոտնտեսական ցուցանիշների առումով էապես բարելավվել է: 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ երկրներ Հայաստանից արտահանումը ավելի քան կրկնապատկվել է: Սկսած 2016թ.-ից շարունակաբար բարելավվել են ապրանքաշրջանառության ցուցանիշները: Հայաստանի մերօրյա արտաքին տնտեսական կապերի բովանդակությունն ու ուղղությունը պարզորեն ցուցադրում են տնտեսության հետագա զարգացման իրական վեկտորը: Այսպեսՙ պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է Ռուսաստան: Հայաստան մտնող ուղղակի դրամական փոխանցումների 63%-ը գալիս է Ռուսաստանից: Էներգակիրների նշանակալից մասը մենք ստանում ենք Ռուսաստանից (գազի 90%-ը եւ միջուկային վառելիքի 100%-ը): Հայաստանում արված արտասահմանյան ուղղակի ներդրումների 50,7%-ը արել են ռուսաստանյան ընկերությունները: Պրոֆ. Ա.Թավադյանը պնդում է, որ ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակներում ունի ներուժ տնտեսության զարգացման համար, ինչպես նաեւ արագացված արդիականացման սոցիալական չափորոշիչների բարելավման: ԵԱՏՄ անդամ երկրների իշխանություններն ու ինտելեկտուալ վերնախավերը պարտավոր են հետեւողական ջանքեր գործադրել այս ներուժի լիարժեք օգտագործման համար:

Եվրասիական եւ եվրոպական ինտեգրման զուգակցման հնարավորությունները գլոբալ առճակատման պայմաններում

Մեր խնդրանքով տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ուսումնասիրել է այս թեման, որի արդյունքում հստակ ձեւակերպել է գլոբալ անկայունության, ինչպես նաեւ առճակատման անբարենպաստ պայմաններում մեր երկրի հնարավորություններն առաջ մղելու թե՛ եվրասիական ինտեգրումը, թե՛ զարգացնելու հնարավոր բոլոր կապերը Եվրոպական Միության հետ: Նա հիշեցրել է, որ Սերգեյ Լավրովի հայտնի «Եվրասիական ինտեգրման նախագիծ. միտվածություն դեպի ապագա» հոդվածում ցույց է տրվել, որ Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում բազմակողմ համագործակցության ընդլայնումն եւ ինտեգրացիոն գործընթացների խորացումն ու մեծացումը մի ուղի է, որը հաշվարկված է որպես ռազմավարական հեռանկար: Այսօր բազմամակարդակ եւ տարբեր արագությամբ ինտեգրման սկզբունքի համաձայն ԱՊՀ շրջանակներում հաջողությամբ զարգանում են տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերը: Դրանք օրգանապես լրացնում են միմյանց, ստեղծելով գործընկերության լայն հարթակ:

Մեզանում էլ, կարծես, սկսում է հաղթանակել այն մոտեցումը, որ ԵԱՏՄ ստեղծումն ուղի է, որը թույլ է տալու նրա մասնակիցներին պատվավոր տեղ զբաղեցնել գնալով ավելի բարդացող, ուժեղացող մրցունակություն դրսեւորող 21-րդ դ. աշխարհում: Եվրասիական ինտեգրումը բացարձակապես ժամանակակից նախաձեռնություն է, մեր դարաշրջանի իրողություններին եւ ոգուն հարազատ, գլոբալ կառավարման ռեգիոնալ մակարդակի ամրապնդման միտումներին հարիր, որոնց զարգացումը կոչված է դնելու կայուն ինքնակարգավորվող միջազգային համակարգի հիմքերը: Ամեն դեպքում, գտնում է պրոֆ. Թ.Մանասերյանը, համոզված կերպով կարելի է ասել, որ եվրասիական ինտգրումը զարգացման սեփական տրամաբանություն է ձեռք բերել: Նրա հիմքում առեւտրատնտեսական ոլորտում գործնական, հասկանալի նախաձեռնությունների կենսագործումն է: Հստակ կոնսենսուս է ձեւավորվել հօգուտ այս գործընթացի աստիճանական առաջխաղացմանՙ առանց թռիչքների եւ վազանցի: Դրանում է ԵԱՏՄ հաջող հեռանկարը: Մենք իրապես շահագրգռված պետք է լինենք, որ մերձավոր հարեւանների եւ գործընկերների առջեւ չկանգնի արհեստական ընտրությունը ինտեգրման «արեւմտյան» եւ «արեւելյան» վեկտորների միջեւ:

Արեւմուտքում ԵԱՏՄ նախագիծը չընդունվեց դրականորեն, այնինչ Արեւելքում, այդ թվում Չինաստանում, Իրանում, Հնդկաստանում եւ այլ երկրներում սկսեցին փնտրել այդ նախաձեռնության հետ ավելի սերտ ու փոխշահավետ համագործակցության հնարավորություններ: Ամբողջ աշխարհն այսօր շարժվում է տնտեսասկան գլոբալացման եւ ռեգիոնալիզացման ճանապարհով: Պետք է հույս ունենալ, որ համագործակցության ուղիներ փնտրելուն միտված քաղաքականությունը, որը ընդունելություն է գտնում ե՛ւ պաշտոնական Մոսկվայի կողմից, ե՛ւ պաշտոնական Բրյուսելի, կպահպանվի նաեւ հետագայում: Կարեւոր է, որ աշխարհաքաղաքական այդ բեւեռները չեն դնում «կամ-կամ» հարցադրումը Հայաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների առջեւ: Հայաստանի համար կարող է հետաքրքրական լինել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների օրինակը, որի պարագայում Թուրքիան 1996թ. սկսած, չլինելով ԵՄ-ի անդամ, օգտվում է ազատ առեւտրի ռեժիմի բոլոր արտոնություններից, ինչպես եւ եվրոկանան երկրները: Հասկանալի է, որ ԵԱՏՄ եւ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր է: Տարբեր են նաեւ համագործակցության պայմանները եւ գործընթացները: Այսուհանդերձ, այս երկու վեկտորների ծնած հնարավորությունները կարող են դիտարկվել մեկ մակարդակում: Հայաստանի համար այս երկու վեկտորների համադրմանն ուղղված խելացի ջանքերի պայմաններում կարելի է սպասել նոր լիցք անկախության եւ ինքնիշխանության խորացման, կայունության ամրապնդման, մասնավորապես, գլոբալ առճակատման ակնհայտ բացասական հետեւանքները մեր փոքրիկ երկիր չներմուծելու համար:

Տնտեսական շահագրգռության դիրքերից վերանայել մեր պատմական անցյալը

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ուսումնասիրել է եվրասիական ինտեգրման գործընթացում որոշ արդիական հնչողություն ունեցող տեղեկատվական հիմնախնդիրներ: Նա փորձել է հասկանալՙ որքանով են իրականությանը համապատասխանում «Խորհրդային Միությունում Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների» մասին այստեղից-այնտեղից հնչող դատողությունները: Նրա կազմած մի խոսուն աղյուսակի համաձայն, խորհրդային հանրապետությունների շարքում 1985-ից 1990թթ. ընկած ժամանակահատվածում սպառման եւ արտադրության հարաբերակցության ցուցանիշների ուսումնասիրությունը ինքնին շատ բանի մասին է խոսում: Այսպես, ՌԽՖՍՀ-ում այդ հարաբերակցությունը ամենացածրն էրՙ ընդամենը 76%-ը արտադրված արդյունքի: Ստացվում է, որ «գաղութարարը» սպառում էր ավելի քիչ, քան իր «գաղութները» եւ, փաստորեն, ամրացնում էր նրանց իր սեփական ռեսուրսների հաշվին: Հետաքրքրական է նաեւ, որ երեք սլավոնական հանրապետություններից միայն Ուկրաինան էր սպառում ավելի շատ, քան արտադրում էր: Հետաքրքրական է նաեւ, որ Ուզբեկստանը, Վրաստանը եւ Հայաստանը Ռուսաստանի եւ Բելառուսի համեմատությամբ երեք անգամ ավելի շատ էին սպառում, քան արտադրում: Գ.Հարությունյանի կազմած աղյուսակը, որը շուտով կհրապարակենք, խոսուն ցուցադրությունն է այն հանգամանքի, որ փլուզված ԽՍՀՄ-ում բացակայում էր այսպես կոչված գաղութային էթնիկ շահագործումը, որը բնորոշ էր, օրինակ, բրիտանական գաղութային համակարգին:

Այս իրողությունները հարկ է իմանալ, որովհետեւ ժամանակակից ուժգնացող տեղեկատվական պատերազմների շրջանում մեկը մյուսին հաջորդող գործողություններում անընդհատ փորձում են մեզ ներշնչել, որ ինտեգրացիոն գործընթացների դեմ խոսողները բարի գործ են անում հանուն անկախության ամրապնդման եւ ինքնիշխանության: Փաստերի այսպիսի նենգափոխումը, համաձայն մեր փորձագետների, հնարավոր է այն դեպքում, երբ մոռացության է տրված պատմական անցյալը, նրա նկատմամբ հավաքական հիշողության դեմ իրականացված են թշնամական ներխուժումներ, հավաքական ամնեզիայի պայմաններում իջեցվել է հասարակության կրթական ու գիտական մակարդակը, բթացել է հասարակական դիմադրության ուժը եւ թուլացել է պահանջկոտությունը: Սրա դեմն առնելու համար հարկ է զարգացնել պահանջված գիտակրթական եւ մշակութային համագործակցությունը, իրականացնել բազմակողմ ծրագրեր, նպատակաուղղել տվյալ դեպքում ԵԱՏՄ-ի հետազոտողներին, գիտնականներին, արվեստի ու մշակույթի մարդկանց սերտ համագործակցության արդյունքում ստեղծելու նոր մշակութային ու քաղաքակրթական արժեքներ:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի եւ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի հետազոտությունները վերաբերում են գիտության եւ մշակույթի ասպարեզներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանը: Պրոֆ. Է.Ղազարյանը ցույց է տվել, որ մեր երկու երկրների ագրարային ոլորտի համալսարանների եւ գիտական կենտրոնների համագործակցությունը վերջին տարիներին ուղղակիորեն նպաստում են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Այս ասպարեզում տնտեսագիտական ցուցանիշների աճը շատ նկատելի է, իսկ համագործակցության օրինակներըՙ պատկառանք ներշնչող:

Պրոֆ. Ալ.Սաֆարյանը մեր խնդրանքով հետազոտել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի համալսարանների ու գիտական կենտրոնների միջեւ հաջողված համագործակցությունը, որը նոր մակարդակի է բարձրացնում ետխորհրդային դարաշրջանի արեւելագիտությունը: Կարեւոր է, որ մեր երկիրը երկկողմ ու բազմակողմ գիտամշակութային կապերում ներկայանում է որպես հավասար կողմ, արժանապատիվ գործընկեր եւ մշակութային նոր արժեքներ ստեղծելու ունակ մասնագիտական հանրություն: Կարծում ենք, որ գիտության, մշակույթի, արվեստի ու գրականության ասպարեզներում համագործակցությունը ինտեգրման գործընթացների կարեւորագույն բաղադրիչն է: Առանց այս ոլորտների ուսուցանող ու դաստիարակող դերակատարության դժվար է պատկերացնել լոկ տնտեսական շահով պայմանավորված փոխգործակցության գլոբալ հաջողությունը:

Հայաստանի նոր իշխանությունները պետք է լրջորեն ուսումնասիրեն եվրասիական տնտեսական ինտեգրման չորս տարիների բոլոր հաջողությունները: Հարկ է վերլուծել նաեւ, թե ինչո՞ւ են կաղում որոշ գործընթացներ եւ ինչո՞ւ չի ամբողջությամբ գործադրվում ինտեգրման հսկայական ներուժը: Կարծում ենք, որ ներքաղաքական առճակատումն ու անպտուղ քաղաքական բանավեճերը այս ընտրություններից հետո վերջապես պետք է տեղը զիջեն որակյալ մասնագիտական մշակումների վրա հիմնված, տնտեսության զարգացմանն ու բնակչության բարեկեցության բարձրացմանն ուղղված քաղաքական որոշումներին: Եվրասիական փորձագիտական ակումբի չորս տասնյակ անդամները պատրաստ են օգնել քաղաքական վերնախավերին ճիշտ եւ սպասված քաղաքականության մշակման ու կենսագործման հարցում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԵՆ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ՄԱԿԱՐԱՎԱՆՔԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ «ՊԱՐՈՆ» ՊԱՆԴՈԿԸ ԾԱԽՈՒ Է…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄԱԿԱՆ «ՊԱՐՈՆ» ՊԱՆԴՈԿԸ ԾԱԽՈՒ Է...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը. Էդուարդ Շարմազանով

09/10/2025

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը…Աշոտյանն էլ հրավիրում է Նիկոլին բանավեճի ։ Նիկոլն է ասել՝ ինչ պետք...

ԿարդալDetails

Անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը. Արմավիրի թեմ

09/10/2025

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը. Արմեն Աշոտյան

09/10/2025

Պիղծ ու պառակտիչ թեզը մեր տունը քանդեց. դե վայելեք ձեր ազգուրաց ու դավաճան կեցվածքի պտուղները. Վահե Լորենց

09/10/2025

Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են վրաց թագավոր Աշոտ I-ի կորած դամբարանը. Georgia Today

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական