Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նոր Հայաստանի նոր ԱԺ-ի նոր ընդդիմությունը, փոխանակ բուն գործով զբաղվելու, սկսել է ընդդիմանալ ինքն իրեն: Խոսքը խորհրդարանի զույգ ընդդիմությանՙ ԲՀԿ-ի ու ԼՀ-ի մասին է: Այս կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը, ամեն բան թողածՙ սկսել են իրար ընդդիմանալ: Դրանից օգուտ քաղող «Իմ քայլը» դաշինքն էլ խորհրդարանում «քայլում» է այնպես, ինչպես ուզում է:

Մարուքյանն սպառնում է մաշեցնել Ծառուկյանին, վերջինիս մամլո խոսնակն էլ Մարուքյանին հռետորական հարց է ուղղում. «Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանն ընդհանրապես ձեզ նկատի:»

Կլասիկը… չէ, կներեք, դասականը կասերՙ «առաջ-առաջ պոռալովՙ ետ-ետ կերթանք»: