Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵԳԵՆԴԱՐ ԽՈՒԶԱՐԿՈՒ ՇԵՐԼՈՔ ՀՈԼՄՍԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ 6 ԳԻՐՔ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի ՙ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները: Վեց գրքից բաղկացած գեղեցիկ հավաքածուն առաջին անգամ ընթերցողին ներկայացվեց դեկտեմբերի 8-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Գրքերը թարգմանել են Արփինե Վարդանյանը , Էլիզա Սարգսյանը , Էդիտա Շադոյանը , Շուշան Փայտյանը , Շուշաննա Վասիլյանը , Քրիստինե Չիլինգարյանը : Շերլոք Հոլմսի մասին պատմող ստեղծագործությունների թարգմանիչ Քրիստինե Չիլինգարյանն «Ազգի» հետ զրույցում ասաց. «Շերլոք Հոլմսի մեծ երկրպագուն եմ, կարդացել եմ Սովետական Միության ժամանակ թարգմանված բոլոր գործերը, սակայն կիսատ զգացողություն կար, որ բոլոր գործերը թարգմանված չեն հայերեն: Բնագրի հետ աշխատանքը մեծ հաճույք պատճառեց ինձ: 19-րդ դարին բնորոշ անգլիական հումորը ճիշտ փոխանցել ընթերցողինՙ շատ դժվար էր: Մանրամասն ուսումնասիրեցի բոլոր կերպարներին, որպեսզի հումորային արտահայտությունները եւս գրագետ մատուցեմ, թարգմանեմ»:

«Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն թարգմանելու եւ ընթերցողներին ներկայացնելու նպատակով հայտարարեցինք երիտասարդ թարգմանիչների մրցույթ: Ստացանք 50 հայտ, եւ արդյունքում ընտրեցինք 6 թարգմանիչների, ովքեր էլ անգլերենից թարգմանեցին այդ գործերը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը : Բոլորին հայտնի էՙ «Շերլոք Հոլմսը» ֆենոմեն է գրական աշխարհում: Իր գոյության սկզբից ի վեր նա հատել է իրականության ու հորինվածքի սահմանը: Լոնդոնցի ընթերցողի համար ամեն ինչ շատ բնական էր. Հոլմսն իր ժամանակակիցն էր, ապրում էր նույն քաղաքում, քայլում նույն փողոցներով, կարդում նույն թերթերը, իսկ նրա ընկեր Ուոթսոնը, երբեմն պատմվածքներ գրելով, պատմում էր իրենց արկածների մասին: Լոնդոնի փողոցները ճիշտ եւ ճիշտ համապատասխանում էին Քոնան Դոյլի նկարագրությանըՙ մառախլապատ, խավար, աղոտ լուսավորված գազային լամպերի թույլ լույսով: Վիկտորիանական Լոնդոնը խորհրդավոր էր, անկանխատեսելի ու վտանգավոր: Այդ ժամանակաշրջանում հանցագործությունների քանակը քաղաքում աճում էր: Ահա թե ինչու Հոլմսի արկածները ճշմարտանման էին թվում, ու ընթերցողների մեծ մասը կարծում էր, թե նա իրականում գոյություն ունի: Համենայն դեպս, նրանք կցանկանային, որ Հոլմսը գոյություն ունենար. գեթ մեկը, ով կարող էր իրենց փրկել հերթական հանցագործության զոհը դառնալուց: Շատերը նամակներ էին ուղարկում Բեյքեր Սթրիթ եւ հույսով սպասում պատասխանի: Ստեղծված լինելով 19-րդ դարի վերջի Անգլիայումՙ մենակյաց խուզարկուի կերպարը շարունակում է «ապրել» մինչեւ մեր օրերը:

«Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն հայ ընթերցողին են ներկայացնում «Կարապ» եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները:

Նախորդ գրառումը

ԻՐԱՔՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՄ ՔԱԹԻՆԱՆ` «ԱՎՐՈՐԱՅԻ» ՆԱԽԱԳԱՀ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՄ ՔԱԹԻՆԱՆ` «ԱՎՐՈՐԱՅԻ» ՆԱԽԱԳԱՀ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-Ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական