Երեքշաբթի, Ապրիլի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Էրդողանն ու Ալիեւը չեն լսում Փաշինյանի կոչերը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետՙ անելով արտաքին քաղաքականությանը եւ սեփական դիրքորոշմանը վերաբերող հայտարարություններ: Հանդիպումը մեծ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ավելի վաղ Փաշինյանը հանդես էր եկել տարատեսակ հայտարարություններով:

Վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ Երեւանը «գործընկերային հարաբերություններ է պահպանում թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոմիության հետ, սակայն որեւէ մեկի ազդեցության տակ չի լինի»: Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, «որ Երեւանը ՀԱՊԿ-ի անդամ է եւ չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց կշարունակի սերտ հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ»:

Ավելի վաղ «ՀՏրրՌÿ-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել էր, որ «ՀԱՊԿ-ն Հայաստանի համար շատ կարեւոր է որպես պաշտպանական կազմակերպություն, բայց անհրաժեշտ է հստակություն մտցնել կողմերի փոխադարձ պարտավորություններում», խոսքը մասնավորապես Արցախի հարցում ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշման մասին է: «Հայաստանի դե-յուրե դաշնակիցները միջազգային համաժողովներում չգիտես ինչու դեմ են քվեարկում Հայաստանի շահերին»: Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը զարմանք է արտահայտում, նշելով, որ Արցախի անկախությունը չճանաչած Հայաստանը փաստորեն պահանջում է, որ դա անեն ՀԱՊԿ-ի իր գործընկերները: Աչքի է զարնում եւս մեկ կարեւոր նրբերանգ: Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բայց մտադիր չէ քննարկել չճանաչված Արցախին առնչվող խնդիրները, քանի որ առկա է նաեւ երրորդ կողմՙ Ադրբեջանը:

Հարց է ծագում. տվյալ փուլում ինչո՞ւ է կարեւորվում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը, դա կապված չէ՞ արդյոք նրանից բխող սպառնալիքի վերացման հետ, կա՞ն արդյոք գործողության տարբերակներ: Այո, եթե հաջողվի կապ հաստատել անձամբ Էրդողանի հետ: Երկրորդ տարբերակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջոցով գործելն է, ում հետ հաջողվում է իրականացնել «դիվանագիտություն ոտքի վրա»: Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Երեւանը ներկայանում է որպես Մոսկվայի տարածաշրջանային դաշնակից, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամՙ միեւնույն ժամանակ համագործակցելով ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության հետ: Տարածաշրջանում ձեւավորված ստատուս-քվոն սովորական է Թուրքիայի համար, որը Հայաստանի հետ հարաբերություններում Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշման մեջ կապված է Ադրբեջանի հետ Արցախի պատճառով: Ինչպես նշում է թուրք քաղաքագետ Մուստաֆա Սարիգուլը, առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություներ հաստատելու Փաշինյանի կոչը Անկարայում լսվելու դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա միջնորդի դեր կատարել Արցախի խնդրի կարգավորման մեջ:

Ճիշտ է, այդ դեպքում Անկարան ԱՄՆ-ի միջոցով կհայտնվի արեւմտահայ սփյուռքի ազդեցության տակ: Եվ բնավ փաստ չէ, թե Թուրքիայի իշխանություններին կհաջողվի այս ուղղությամբ գործել ըստ իրենց կամ Բաքվի սցենարի: Այլեւս չի հաջողվի կրկնել Ադրբեջանի թիկունքում Անկարայի ու Երեւանի միջեւ Ցյուրիխյան համաձայնագրերի ստորագրումը, քանզի ներկայումս Թուրքիան քաղաքական այլ կացության մեջ է եւ Հայաստանի պատճառով չի վտանգի իր հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ, կարծում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը :

Տարօրինակն այն է, որ եթե թուրքական ԶԼՄ-ները անցյալում որոշ բացասական հնչերանգով հայտարարում էին, թե Երեւանը տարածաշրջանում որոշակի իմաստով դարձել է Ռուսաստանի առաջապոստը, ապա այժմ նրանք է՛լ ավելի մեծ մտահոգություն են արտահայտում, որ Մոսկվան կարող է հեռանալ Հայաստանից: Դա որոշակի իմաստով տարօրինակ է, նշում է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն : Նրա խոսքերովՙ «չնայած ներկայումս ականատես ենք լինում Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությանը, որտեղ Հայաստանը կարծես թե Ռուսաստանի կողմում է, Եվրոմիությունն այնուամենայնիվ միակողմանի ձեւաչափով չի աջակցում Բաքվին: Բանն այն է, որ Արեւմուտքը չի ուզում կորցնել Հայաստանը»:

Երեւանի եւ Անկարայի իրական մերձեցումը հնարավոր է միայն Ստեփանակերտի թիկունքում արցախյան խաղաքարտի խաղարկման միջոցով: Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի խնդրի լուծումն անհնար է առանց տեղաբնակների ինքնորոշման իրավունքի ճանաչման, իսկ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թբիլիսիում «Արեւելյան գործընկերության» ամենամյա համաժողովում նշում է, որ անհրաժեշտ է հասկանալ տարածաշրջանային խնդրի կենտրոնում մարդկանց անվտանգությունն է: Ինչպես ասում են Օդեսայում, ինքնորոշման իրավունքը եւ անվտանգությունը երկու շատ տարբեր բաներ են: Բայց առայժմ մեծ խաղի հավակնող Փաշինյանի «հայակենտրոն» արտաքին քաղաքականությունը պարունակում է ավելի շատ գաղափարախոսություն, քան գործնականություն, ընդգծում է Տարասովը: Փաշինյանը կկարողանա՞ արդյոք անսխալ կողմնորոշվել ու հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության բարդ լաբիրինթոսում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԻՄ ՎԱԶՔԸ» ՀԱՆՈՒՆ ԿԱՐՈՏՅԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՃԱՐՈՎ ՓԼԱՎ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՃԱՐՈՎ ՓԼԱՎ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսե՞լ եք ինչ «հանձնագիր» են ձեզ այսուհետ տալու Ալիևի ծառաները. Ռուբեն Մելիքյան

28/04/2026

Միայն այդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության ու պարտադիր ձայն տալ որևէ անցողիկ ընդդիմադիր ուժի։ Սիրելի՛...

ԿարդալDetails
Նորություններ

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

28/04/2026

Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական