Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿՈՎԻ, ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ճանաչում է Արցախի տարածքային ամբողջականությունը:

«Մինչդեռ, ասում է Մարկովը, մի քանի տարի առաջ մշակվել է Կազանի բանաձեւը, որը կանխատեսում է Հայաստանի կողմից զավթվածՙ Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների Ադրբեջանի վերհսկողության տակ փոխանցելը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման, այդ տարածքների ապառազմականացման եւ ժամանակավոր կարգավիճակի փոխարեն»: Նա միաժամանակ նշել է, որ Նախիջեւանը նույնպես «բուն ադրբեջանական տարածք է»:

Հետաքրքրական է` Հայաստանից «դուխով» պատասխան կլինի, թե՞ ոչ: