Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԿՎԵՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ԷՋԸ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ի՞նչ նոր էջ ենք բացելու

Դեկտեմբերի 9-ը մնալու է որպես հայկական նոր պետականության մի ողջ ժամանակաշրջանի ավարտի օր: Վերադարձի փորձը տապալվեց: Հաստատվեց եւս մեկ անգամ, որ վարպետ շախմատիստի համբավ ունեցող Սերժ Սարգսյանը սեւ քարերով խաղալ չգիտի. նրա կառուցած պաշտպանական բոլոր ամրությունները փուլ եկան, հնարած զենքերն ու զինամթերքը օգտագործվեցին իր իսկ դեմ: Մեկ անգամ եւս ապացուցվեց, որ սեփական ժողովրդի դեմ չի կարելի խաղալ: Արդ, ժամանակն է վերջնականապես լքելու խաղատախտակըՙ լավ ու վատ գործերի հաշվետվության գործը թողնելով ապագա պատմաբաններին:

Բայց դեկտեմբերի 9-ը ընդամենը մի անհատի հեռացումի օրը չէ միայն, այլեւՙ ամբողջ մի համակարգի, ավելի կոնկրետՙ շուրջ երկու տասնամյակ իշխանական բուրգի գագաթներում հանգրվանած Հանրապետական կուսակցության: Անկախության ակունքներում կանգնած այդ կուսակցությունը, որն ստեղծվել է վաղամեռիկ առաջնորդ Աշոտ Նավասարդյանի, ուռճացվել սարսափելի սպանդի զոհ Վազգեն Սարգսյանի, կառավարման ղեկին կանգնել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, իսկ նախագահական բազկաթոռինՙ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այժմ վերջինիս հեռացումով նույնպես ստիպված է հեռանալ ասպարեզից, գեթ իր այժմյան ձեւով ու բովանդակությամբ:

Գիտեմ, երդվյալ նժդեհականները առարկելու են ինձ, թե լիդերի հեռացումով չի կարող դադարել նման հարուստ պատմություն ունեցող մի կուսակցություն, թե Հանրապետականը դեռեւս ունի ներուժ, եւլն, եւլն: Սակայն թող թույլ տրվի ինձ առարկել այդ առարկությանը: Նրանց ասածը կամ ասելիքը ճիշտ է այն կազմակերպությունների համար, որոնք իրենց ներքին կարգուսարքով եւ ավանդություններով ժողովրդավարական են: Մինչդեռ Հանրապետականը միշտ էլ եղել է անձնիշխանական, որի մասին ես գրել եմ դեռեւս 2017 թ. փետրվարին, կուսակցության 16-րդ համագումարի օրերին, երբ պաշտոնապես եւ շա՜տ լուրջ հայտարարվում էր, թե ընդամենը մեկ օրում 7 հազար մարդ է ընդունվել կուսակցության շարքեր…

Ո՞ւր էին նրանք, կուսակցական այդ կո՜ւռ շարքերը դեկտեմբերի 9-ին: Այդքա՞ն էին վախեցած, նժդեհականությունն իրենց մեջ այդքա՞ն էր թույլ, որ չհամարձակվեցին օգնել հարազատ կուսակցությանը հաղթահարելու 5 տոկոսի մրցարգելքը եւ թույլ տվեցին, որ կազմակերպությունը կրկնի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի անփառունակ վախճանը, այն ժամանակ նույնինքն, ճակատագրի ի՜նչ հեգնանք, ՀՀԿ-ի ձեռքով:

Պետք է ընդունել իրականությունը այնպես, ինչպես կա: Հանրապետական կուսակցությունը որպես այդպիսին, իր լավ ու վատ գործերով անցնում է պատմության գիրկը: Ու դրա համար չպետք է ափսոսալ: Ափսոսալ պետք է սակայն դեռեւս երիտասարդ այն կադրերի համար, որոնք, ըստ Սովետից մնացած ընկալյալ սովորության, կամա թե ակամա ընդունվել են Հանրապետական կուսակցության շարքեր եւ պետական տարբեր օղակներում ու մակարդակներումՙ վարչապետական, նախարարական, խորհրդարանական եւ այլ, թրծվել ու դարձել խիստ անհրաժեշտ տարր պետական կառավարման համար: Ի՞նչ է սպասվում նրանց քաղաքական ներկա անհյուրընկալ մթնոլորտում, անորոշ հեռանկարում:

Անորոշ հեռանկար ասելով ես նկատի ունեմ առկա կացությունը Հայաստանում: Ճիշտ է, ընտրվել է նոր խորհրդարան, այն էլՙ 132 հոգանոց, որ 10 օրից կսկսի գործել: Կնշանակվի վարչապետը, որը որոշ ժամանակ անց կկազմի իր կաբինետը, ապա հաստատման կներկայացնի իր ծրագիրը: Այլ խոսքովՙ սահմանադրական բոլոր քայլերը կառնվեն: Սակայն դեռ երկար կմնան անորոշությունները թե՛ կադրային, թե՛ քաղաքական կուրսի եւ թե տնտեսական նախընտրությունների իմաստով, Արցախյան հարցն էլ վրադիր: Անստուգության գլխավոր աղբյուրը նորակազմ խորհրդարանն է, որտեղ անծանոթների թիվը մի քանի անգամ գերազանցում է քիչ թե շատ ծանոթ դեմքերին: Ովքե՞ր են նրանք, այդ նորեկները, ի՞նչ աղբյուրից են ջուր խմում, ի՞նչ նպատակ ու կարողություն ունեն: Բացակա են հակակշիռը, զսպող օղակները: Հարցերՙ որոնց պատասխանը մենք, ինչպես ողջ ժողովուրդը, ինչպես «Իմ քայլը»ին քվե տված 884456 քաղաքացիները, ուղղում են ընդամենը մեկ անձի, այսինքնՙ անհատի: Անհատՙ որ դեռեւս պետք է ապացուցի, որ ինքն այլեւս այսպես կոչված հեղափոխության առաջնորդ չէ, այլՙ պետական ղեկավար, statesman, պետական գործիչ:

Դրա համար Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին եւ անձնական օրինակով պետք է ժխտի ինքզինք, իր ուշագրավ գրքում իր իսկ գրածը Չե Գեւարայի մասին: Ապա պետք է կարողանա խորամտությամբ մոտենալ հարցերինՙ հաշվարկելով ոչ միայն առաջին, այլեւ երկրորդ, երրորդ ու մյուս քայլերը: Ժողովուրդը նրան տվել է ոչ թե մրցանակՙ նախկիններին չեզոքացնելու համար, այլՙ ծանր բեռ ու պատասխանատվությունՙ լուծել-կարգավորելու երկրի եւ քաղաքացիների առաջ կանգնած հարցերը:

Տվել է նաեւ որոշ ժամանակ, որը անսպառ չէ: Սպասում ենք բոլորս:

Նախորդ գրառումը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ «ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական