Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՎ ՈՒՐԲԱԹ. ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ «ԳԼՈԲԲԻՆԳ»-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում առցանց առեւտրի առավելություններից օգտվող միլիոնավոր մարդիկ սեփական փորձից գիտեն, որ Սեւ ուրբաթն իդեալական օր է առցանց գնումներ կատարելու համար, հատկապես, երբ այն լի է իրական անակնկալներով: Հայաստանն այս առումով եւս բացառություն չէ:

ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ Մալաթիա 86/1 հասցեում տեղակայված սպասարկման կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսով մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի եւ Գլոբբինգի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է Գլոբբինգի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առեւտրից օգտվողների համար: Առաջարկը հասանելի է բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդների համարՙ Մոբիդրամ հավելվածի միջոցով, որտեղ արդեն հասանելի են Գլոբբինգի ծառայությունները: Իսկ բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդներին կընձեռվեն հավելյալ հնարավորություններՙ առաջին անգամ Գլոբբինգի ծառայություններից օգտվելու դեպքում, մասնավորապես «Y» սակագնային պլանի ներառումներից օգտվելու հնարավորություն:

Համատեղ առաջարկը ներկայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , մասնավորապես նշել է, որ բջջային հավելվածները առօրյա կյանքի մաս ենՙ ներառյալ անձնական շփումները, վճարումների եւ գնումների կատարումը, եւ այլն: «Արդեն մի քանի տարի գործողՙ առցանց վճարումների ՄոբիԴրամ համակարգը, որի ծառայություններն անընդհատ ավելանում են, ու նաեւ մեր գործընկեր Գլոբբինգի հետ համատեղ այս առաջարկը հաճելի ու ամենակարեւորըՙ օգտակար կլինեն բնակչության համար: Այսպես, Գլոբբինգից արդեն իսկ օգտվող մարդիկՙ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ն առցանց գնում կատարելիս, հաջորդ պատվերի համար կստանան 4000 դրամՙ Գլոբբինգի իրենց հաշվինՙ հաջորդ պատվերների համար, եթե ծանրոցը ստանալու համար վճարումը կատարեն ՄոբիԴրամ բջջային հավելավածով: Իսկ եթե Գլոբբինգի ծառայությունից դեռեւս չօգտված քաղաքացիները գրանցվեն մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա նրանք բոլորը, առաջին անգամ գնում կատարելով, 30 օր կկարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից, այսինքնՙ կունենան անսահմանափակ ինտերնետՙ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներով շփվելիս, 5 ԳԲ ինտերնետ, ինչպես նաեւ կունենան ձայնային եւ SMS ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչը շատ հարմար է հատկապես բջջայինով առցանց գնումներ ու վճարումներ կատարելու համար»:

Ռալֆ Յիրիկյանը նաեւ տեղեկացրել է, որ այսուհետ Երեւանումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մալաթիա 86/1 եւ Կապանումՙ Շահումյան 11/38 սպասարկման կենտրոններում կգործեն Գլոբբինգի արագ սպասարկման կետեր: Ի դեպ, ՄոբիԴրամի միջոցով Գլոբբինգի հաշվի համալրումը կատարվում է առանց միջնորդավճարի:

«Գլոբբինգ»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը , խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Մոբիդրամի հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Գլոբբինգի համագործակցությունը չէր կարող առավել ճշգրիտ ժամանակահատվածում սկիզբ առներ, քան հիմա, երբ արդեն իսկ այսօրվանից ողջ աշխարհում սկսվում է տարվա մեծագույն զեղչերի շրջանըՙ Սեւ ուրբաթը: Սա բացառիկ հնարավորություն է գրանցվելու Գլոբբինգում եւ Մոբիդրամում, եւ ստանալ 4000 դրամ, դառնալ միջազգային գնորդ, օգտվել բացառիկ զեղչերից, եւ մեկ ամիս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից»: Հատկապես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական բարձր պատասխանատվության մշակույթով առանձնացող բացառիկ ընկերություններից է եւ այստեղ մեր երկու ընկերությունների շարժառիթներն, արժեքներն ու նպատակները լիովին համընկնում են»:

«Նախորդող երեք տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ զգալի ծավալի առցանց գնումներ են կատարելՙ շահեկան պայմաններով: Մինչ այդՙ Հայաստանի բնակիչները հնարավորություն չունեին օգտվելու Սեւ ուրբաթի ընձեռած առավելություններից: Գլոբբինգի ստեղծմամբ բացվեցին խնայելու նոր հնարավորություններ», – ավելացրել է ընկերության հիմնադիր տնօրենը:

Մոբիդրամ հավելվածը iOS եւ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել համապատասխանաբարՙ AppStore կամ GooglePlay Market:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՈՉ ԵՒՍ Է ԸՆԿԵՐ ՏՈՔԹ. ԳԷՈՐԳ ՔԷՇԻՇԵԱՆԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՈՉ ԵՒՍ Է ԸՆԿԵՐ ՏՈՔԹ. ԳԷՈՐԳ ՔԷՇԻՇԵԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական