Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում առցանց առեւտրի առավելություններից օգտվող միլիոնավոր մարդիկ սեփական փորձից գիտեն, որ Սեւ ուրբաթն իդեալական օր է առցանց գնումներ կատարելու համար, հատկապես, երբ այն լի է իրական անակնկալներով: Հայաստանն այս առումով եւս բացառություն չէ:
ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ Մալաթիա 86/1 հասցեում տեղակայված սպասարկման կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսով մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի եւ Գլոբբինգի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է Գլոբբինգի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առեւտրից օգտվողների համար: Առաջարկը հասանելի է բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդների համարՙ Մոբիդրամ հավելվածի միջոցով, որտեղ արդեն հասանելի են Գլոբբինգի ծառայությունները: Իսկ բջջային կապից օգտվող բոլոր բաժանորդներին կընձեռվեն հավելյալ հնարավորություններՙ առաջին անգամ Գլոբբինգի ծառայություններից օգտվելու դեպքում, մասնավորապես «Y» սակագնային պլանի ներառումներից օգտվելու հնարավորություն:
Համատեղ առաջարկը ներկայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , մասնավորապես նշել է, որ բջջային հավելվածները առօրյա կյանքի մաս ենՙ ներառյալ անձնական շփումները, վճարումների եւ գնումների կատարումը, եւ այլն: «Արդեն մի քանի տարի գործողՙ առցանց վճարումների ՄոբիԴրամ համակարգը, որի ծառայություններն անընդհատ ավելանում են, ու նաեւ մեր գործընկեր Գլոբբինգի հետ համատեղ այս առաջարկը հաճելի ու ամենակարեւորըՙ օգտակար կլինեն բնակչության համար: Այսպես, Գլոբբինգից արդեն իսկ օգտվող մարդիկՙ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ն առցանց գնում կատարելիս, հաջորդ պատվերի համար կստանան 4000 դրամՙ Գլոբբինգի իրենց հաշվինՙ հաջորդ պատվերների համար, եթե ծանրոցը ստանալու համար վճարումը կատարեն ՄոբիԴրամ բջջային հավելավածով: Իսկ եթե Գլոբբինգի ծառայությունից դեռեւս չօգտված քաղաքացիները գրանցվեն մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ապա նրանք բոլորը, առաջին անգամ գնում կատարելով, 30 օր կկարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից, այսինքնՙ կունենան անսահմանափակ ինտերնետՙ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներով շփվելիս, 5 ԳԲ ինտերնետ, ինչպես նաեւ կունենան ձայնային եւ SMS ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչը շատ հարմար է հատկապես բջջայինով առցանց գնումներ ու վճարումներ կատարելու համար»:
Ռալֆ Յիրիկյանը նաեւ տեղեկացրել է, որ այսուհետ Երեւանումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մալաթիա 86/1 եւ Կապանումՙ Շահումյան 11/38 սպասարկման կենտրոններում կգործեն Գլոբբինգի արագ սպասարկման կետեր: Ի դեպ, ՄոբիԴրամի միջոցով Գլոբբինգի հաշվի համալրումը կատարվում է առանց միջնորդավճարի:
«Գլոբբինգ»-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը , խոսելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Մոբիդրամի հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ Գլոբբինգի համագործակցությունը չէր կարող առավել ճշգրիտ ժամանակահատվածում սկիզբ առներ, քան հիմա, երբ արդեն իսկ այսօրվանից ողջ աշխարհում սկսվում է տարվա մեծագույն զեղչերի շրջանըՙ Սեւ ուրբաթը: Սա բացառիկ հնարավորություն է գրանցվելու Գլոբբինգում եւ Մոբիդրամում, եւ ստանալ 4000 դրամ, դառնալ միջազգային գնորդ, օգտվել բացառիկ զեղչերից, եւ մեկ ամիս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Y» սակագնային պլանից»: Հատկապես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական բարձր պատասխանատվության մշակույթով առանձնացող բացառիկ ընկերություններից է եւ այստեղ մեր երկու ընկերությունների շարժառիթներն, արժեքներն ու նպատակները լիովին համընկնում են»:
«Նախորդող երեք տարիներին տասնյակ հազարավոր մարդիկ զգալի ծավալի առցանց գնումներ են կատարելՙ շահեկան պայմաններով: Մինչ այդՙ Հայաստանի բնակիչները հնարավորություն չունեին օգտվելու Սեւ ուրբաթի ընձեռած առավելություններից: Գլոբբինգի ստեղծմամբ բացվեցին խնայելու նոր հնարավորություններ», – ավելացրել է ընկերության հիմնադիր տնօրենը:
Մոբիդրամ հավելվածը iOS եւ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններ ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել համապատասխանաբարՙ AppStore կամ GooglePlay Market: